«Խաղաթղթե տնակ» (անգլ.՝ House of Cards), ամերիկյան վեբ սերիալ քաղաքական թրիլլեր ժանրում՝ ստեղծված Բո Ուիլիմոնիի կողմից։ BBC–ի համանուն մինի–սերիալի ադապտացիան է՝ նկարահանված Մայքլ Դոբսի նույնանուն վեպի հիման վրա։
Շոուի առաջին եթերաշրջանի առաջնախաղը՝ 13 էպիզոդներից, կայացել է Նեթֆլիքսում 2013 թվականի փետրվարի 1–ին[4]։ Սերիալի գործողությունները տեղի են ունենում Վաշինգտոնում։ Երկրորդ եթերաշրջանի նկարահանումները, կրկին 13 սերիաներից, տևել են 2013 թվականի ապրիլից մինչև նոյեմբեր և եթեր հեռարձակվել 2014 թվականի փետրվարի 14–ին։ Երրորդ եթերաշրջանի առաջնախաղը կայացել է 2015 թվականի փետրվարի 27–ին Նեթֆլիքսում։ Չորրորդ եթերաշրջանը էկրան է բարձրացել 2016 թվականի մարտի 4–ին[5]։ 2016 թվականի հունվարին հայտնի է դարձել, որ սերիալը երկարացվել է մինչև հինգերորդ եթերաշրջան[5]։ 2017 թվականի դեկտեմբերին լուրեր են շրջանառվել հինգերորդ եթերաշրջանից հետո սերիալի փակման մասին։ Սակայն 2018 թվականին սերիալը երկարացվել է մինչև 6–րդ եթերաշրջան, որն էլ դարձել է ավարտը։ Վեցերորդ եթերաշրջանի առաջնախաղը կայացել է Նեթֆլիքսում 2018 թվականի նոյեմբերի 2–ին[6]։