Խաղաղության կամուրջ (Թբիլիսի)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խաղաղության կամուրջ (այլ կիրառումներ)
![]() | |
Երկիր | ![]() |
Տեղանք | ![]() |
Տեսակ | հետիոտնային |
Հատում է | Կուր գետ |
Ճարտարապետ | Michele De Lucchi? |
Երկարություն | 156 մ |
Լայնություն | 5 մ |
Շինարարության սկիզբ | 2010 թվական |
Բացման տարեթիվ | մայիսի 6, 2010 |
Խաղաղության կամուրջ (վրաց.՝ მშვიდობის ხიდი), հետիոտնային կամուրջ Թբիլիսիում, Կուր գետի վրա, Մետեխի և Բարատաշվիլի կամուրջների միջև։ Կամուրջը միավորում է Հերակլ II փողոցը և Ռիկե զբոսայգին։
Կամուրջը բաղկացած է ապակով պատված 156 մետրանոց պողպատե կարկասից։ Ամբողջ կառուցվածքը հենվում է 4 հզոր հենարանների վրա։ Կամրջի վրա կարելի է բարձրանալ ինչպես Հերակլես II փողոցից և Ռիկե զբոսայգուց, այնպես էլ առափնյա ծառուղուց։
Պատմություն
Կամուրջը կառուցվել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու աջակցությամբ։ Պատվիրատուն Թբիլիսիի քաղաքապետարանն էր։ Կամուրջը պաշտոնապես բացվել է 2010 թվականի մայիսի 6-ին[1]։
կամրջի ճարտարապետը իտալացի Միկելե դե Լուկին է (իտալ.՝ Michele De Lucchi), ով դրանից առաջ կառուցել էր Հավլաբարի նախագահական նստավայրն ու Ներքին գործերի նախարարության նոր շենքը։ Դիզայները ֆրանսիացի Ֆիլիպ Մարտինոն էր (ֆր.՝ Philippe Martinaud)[2]։
Ծանոթագրություններ
- ↑ «შუშის საფეხმავლო ხიდი დღეიდან ექსპულატაციაში შევა». ნიუსი (վրացերեն). საინფორმაციო პორტალი „ექსპრესნიუსი”. 06/05/2010. Վերցված է 2010 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ ეკა ლომიძე (17-05-2010). «"ამაზე გრძელი, ამაზე დიდი... ჯერ არ მინახავს მე მტკვარზე ხიდი!"». სტატია (վրացերեն). გაზეთი კვირის პალიტრა. Վերցված է 2010 թ․ հուլիսի 4-ին.
Արտաքին հղումներ
- Խաղաղության կամուրջ Արխիվացված 2010-06-10 Wayback Machine
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Խաղաղության կամուրջ (Թբիլիսի) կատեգորիայում։ |