Խանական մեծ մզկիթ

Խանական մեծ մզկիթ
Ղրիմի թաթարերեն՝ Büyük Han Cami
Տեսակմզկիթ
Երկիր Ուկրաինա և  Ռուսաստան
ՎարչատարածքԲախչիսարայ
ՏեղագրությունԲախչիսարայի պալատ
Մասն էԲախչիսարայի պալատ
Հիմնվել է1532
Ճարտարապետություն

Խանական մեծ մզկիթ (Ղրիմի թաթարերեն՝ Büyük Han Cami) կամ Պալատական մեծ մզկիթ, մզկիթ Խանի պալատում, Բախչիսարայում։

Պատմություն

Խանական մեծ մզկիթը գտնվում է հյուսիսային դարպասներից դեպի հարավ` պալատական հրապարակում։ Սա Ղրիմի ամենամեծ մզկիթներից մեկն է և խանական պալատի առաջին շինությունը[1]։ Մզկիթը կառուցվել է 1532 թվականին, Սահիբ Առաջին Գերայի կողմից, 17-րդ դարում մզկիթը կրել է նրա անունը[1]։ Մզկիթի շենքը զանգվածային է, աղեղային կամաշարքով[2] ներքևից և մայոլիկե майоликовыми ագուցներով[3] պատերին։ Մզկիթի տանիքը չորս շերտ ունի է և ծածկված է կարմիր կղմինդրով։ Ի սկզբանե տանիքը ծածկված էր գմբեթներով[1]։ Մզկիթի գլխավոր մուտքը Չուրուկ Սու գետի կողմից է։ Այս կողմի ճակատային մասը նախկինում մշակված էր մարմարով։ Մզկիթի արևելյան պատի մոտ է գտնվում աբդեստխանան (ծիսական արարողության`ադբեստ, անելու վայրը)` շատրվանով։ Պատերին պատկերված են մի քանի գեղագրական գրություններ արաբերենով (մեջբերումներ Ղուրանից), որոնք հայտնվել էն 18-րդ դարում։ Գրությունները սև գույնով են, կանաչ զարդատախտակների վրա։ Գեղագրությունների հետ պատերին հիշատակվում է նաև Քիրիմ Գերայի անունը, ով վերանորոգել ու զարդարել է մզկիթը։ Մզկիթն ունի երկու բազմակողմ մինարեթ` սրածայր տանիքներով։ Մինարեթների բարձրությունը 28 մետր է։ Քարե աստիճանները տանում են դեպի մինարեթների ներսը։ Մինարեթների աշտարակները կառուցված են քարե սալիկներից, որոնք իրար են միացված կապարե ագուցներով[3]։ 1736 թվականին մզկիթը վնասվել է հրդեհից։ Այն վերականգնել է վարպետ Օմերը` Սելյամետ 2-րդ Գերայ խանի ժամանակ։ 1750-ական թվականներին Արսլան Գերայը մզկիթի բակում հիմնադրել է մեդրեսե, որը չի պահպանվել մինչև մեր օրերը։ Խորհրդային տարիներին մզկիթը փակվել է։ Դրա վերին մասում տեղակայված է եղել հնագիտության թանգարանի ցուցաբաժին, իսկ ներքևի մասում` լապիդարիա (ճարտարապետական իրերի, գրություններով ու նկարներով քարերի պահեստ[4]։ Այսօր մզկիթը բաց է հավատացյալների համար։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 Олекса Гайворонский. Большая Ханская мечеть
  2. Ханский дворец
  3. 3,0 3,1 Юрий Данилевский. Бахчисарай — виртуальная экскурсия. Արխիվացված 2017-03-03 Wayback Machine Туристическая планета Крым.
  4. . Гарагуля. Бахчисарайский дворец Արխիվացված 2019-04-03 Wayback Machine

Արտաաքին հղումներ