Խանծառ

Գյուղ
Խանծառ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՍեբաստիայի վիլայեթ
ԳավառՍեբաստիայի գավառ
Այլ անվանումներԽանծար, Խանձառ, Խանձար, Խանձարուր
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Փոստային ինդեքսներ58760
Խանծառ (Աշխարհ)##
Խանծառ (Աշխարհ)

Խանծառ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Սեբաստիայի գավառում[1]։ Գտնվում էր Սեբաստիա քաղաքից 13 կմ հյուսիս-արևելք, լեռան ստորոտին, Սեբաստիա-Էրզրում խճուղու վրա։

Պատմություն

Խանծառը հիշատակվում Է XVI դարից։ 1499 թվականին Երուսաղեմից բերվել և այս գյուղին է նվիրվել մի ավետարան։

Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին։

Բնակչություն

1914 թվականին ուներ 120 տուն՝ 1050 հայ բնակչով։

Տնտեսություն

Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով։

Պատմամշակութային կառույցներ

Խանծառն ուներ Ս. Սարգիս (կամ Ս. Աստվածածին) անունով եկեղեցի։ Գյուղի մոտակայքում պահպանվում էին Աթանագինեի վանքի ավերակները։

Կրթություն

Գյուղում գործուր Աթանագինեյան վարժարանը, որն ուներ 60 աշակերտ[2]։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. «Սեբաստիայի նահանգի Սեբաստիայի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 650

Աղբյուրներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 13