Խավի Գարսիա
![]() | |||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Խավի Գարսիա | ||||||||||||||||||||
Ազգությունը | Իսպանացի | ||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 8, 1987 (38 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Մուլա (Իսպանիա), Իսպանիա | ||||||||||||||||||||
Հասակ | 186 սմ | ||||||||||||||||||||
Քաշ | 25 կգ | ||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | ||||||||||||||||||||
Համար | 21 | ||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ֆրանսիսկո Խավիեր Գարսիա Ֆերնանդես (իսպ.՝ Francisco Javier García Fernández, փետրվարի 8, 1987[1][2], Մուլա, Մուրսիա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, հենակետային կիսապաշտպան։
Կարիերա
Ակումբային
Լինելով «Ռեալ Մադրիդի» երիտասարդական թիմի խաղացող՝ Խավի Գարսիան 2004-05 մրցաշրջանում առաջին թիմի կազմում մասնակցել է Լա Լիգայի 3 խաղերի. 17-ամյա Խավի Գարսիայի նորամուտը կայացել է 2004 թվականի նոյեմբերի 28-ին՝ «Լևանտե» ակումբի դեմ խաղում, որում «Ռեալ Մադրիդը» հաղթել է 5:0 հաշով։ Դրանից հետո նա 2005-06 մրցաշրջանում խաղացել է «Ռեալի» երկրորդ կազմում։
2006 թվականին Խավի Գարսիան մասնակցել է «Ռեալի» խաղերի մեծ մասին մինչև մրցաշրջանի սկսվելը, սակայն 2006-07 մրցաշրջանում չի ընդգրկվել թիմի հիմնական կազմում
2007 թվականի օգոստոսին Խավի Գարսիան խաղացել է «Ռեալի» հիմնական կազմում, քանի որ Ռուբեն դե Լա Ռեդը և Էստեբան Գրաներոն լքել էին ակումբը։ Խավի Գարսիային իրենց թիմում տեսնելու ցանկություն են հայտնել Պրեմիեր Լիգայի ու իսպանական մի շարք ակումբներ, ինչպիսիք են «Ատլետիկո Մադրիդը» և «Դեպորտիվո Լա Կորունյան»։ Օգոստոսի 31-ին Խավի Գարսիան 4 տարվա պայմանագիր է կնքել «Օսասունայի» հետ։
2008 թվականի ապրիլի 29-ին «Օսասունան» պաշտոնապես հայտնել է, որ «Ռեալ Մադրիդը» որոշել է վերադարձնել Խավի Գարսիային։
Չխաղալով «Ռեալում»՝ Խավի Գարսիան 2009 թվականի հուլիսի 21-ին տեղափոխվել է «Բենֆիկա»՝ կնքելով հինգ տարվա պայմանագիր։
2012 թվականի տրանսֆերային պատուհանի վերջին օրը Խավի Գարսիան տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի»։ Անգլիական ակումբը նրա համար վճարել է 16 միլիոն ֆունտ ստեռլինգ։ Նոր ակումբի կազմում առաջին խաղի ընթացքում Խավի Գարսիան աչքի է ընկել գոլով, ինչի շնորհիվ «Սթոք Սիթի»ի դեմ խաղն ավարտվել է ոչ-ոքի (1:1)։
2014 թվականի օգոստոսի 14-ին Խավի Գարսիան պայմանագիր է կնքել Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» ակումբի հետ[3]։
Խավի Գարսիան «Զենիթի» կազմում առաջին անգամ խաղացել է օգոստոսի 16-ին՝ փոխարինման դուրս գալով «Ուֆա» ակումբի դեմ խաղի 69-րդ րոպեին[4]։ «Զենիթի» կազմում առաջին գոլը խփել է Մոսկվայի «Լոկոմոտիվ» ակումբի դեմ խաղում, որն անցկացվել է Ռուսաստանի առաջնության 6-րդ փուլի շրջանակներում[5]։ Խաղն ավարտվել է 0:1 հաշվով հօգուտ «Զենիթի»։
Հայտնի հարձակվողական ոճի կիսապաշտպան Լուիս Գարսիան նրա զարմիկն է։
Հավաքականում
Իսպանիայի երիտասարդական (մինչև 19) հավաքականի կազմում Խավի Գարսիան հաղթել է Եվրոպայի (մինչև 19 տարեկանների) առաջնությունում։
Ձեռքբերումները
- Իսպանիայի սուպերգավաթի մրցանակակիր - 2008
- Ընդամենը - 1 տիտղոս
- Պորտուգալիայի չեմպիոն - 2009/10
- Պորտուգալական Լիգայի գավաթի մրցանակակիր - 2009/10 և 2010/11
- Ընդամենը - 3 տիտղոս
- Անգլիայի չեմպիոն - 2013/14
- Անգլիական Լիգայի գավաթակիր - 2013/14
- Ընդամենը - 2 տիտղոս
- Ռուսաստանի չեմպիոն - 2014/15
- 2015 թվականի Ռուսաստանի սուպերգավաթի մրցանակակիր
- Ռուսաստանի գավաթի մրցանակակիր - 2015/16
- Ընդամենը - 3 տիտղոս
Անձնական կյանքը
2015 թվականի հունիսի 7-ին Խավին ամուսնացել է Ելենա Գոմեսի հետ, ում հետ երկար ժամանակ հանդիպում էր։ Զույգն ունի 1 դուստրը՝ Ամալյան։ Նրանք բնակվում են Սանկտ-Պետերբուրգում։
Ակումբային վիճակագրություն
- 2016 թվականի ապրիլի 28-ի դրությամբ
Ելույթներ | Լիգա | Գավաթ | Լիգայի գավաթ | Եվրագավաթներ | Ընդհանուր | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ակումբ | Լիգա | Մրցաշրջան | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր |
![]() |
Լա Լիգա | 2008-09 | 15 | 0 | 1 | 0 | — | 3 | 0 | 19 | 0 | |
Ընդհանուր | 15 | 0 | 1 | 0 | — | 3 | 0 | 19 | 0 | |||
![]() |
Պորտուգալիայի առաջնություն | 2009-10 | 26 | 3 | 0 | 0 | 4 | 0 | 14 | 1 | 44 | 4 |
2010-11 | 24 | 2 | 3 | 1 | 4 | 4 | 13 | 1 | 44 | 8 | ||
2011-12 | 22 | 1 | 1 | 0 | 4 | 0 | 12 | 1 | 39 | 2 | ||
2012-13 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 | ||
Ընդհանուր | 74 | 6 | 4 | 1 | 12 | 4 | 39 | 3 | 129 | 14 | ||
![]() |
Պրեմիեր Լիգա | 2012-13 | 24 | 2 | 4 | 0 | 0 | 0 | 5 | 0 | 33 | 2 |
2013-14 | 29 | 0 | 4 | 0 | 6 | 0 | 4 | 0 | 43 | 0 | ||
Ընդհանուր | 53 | 2 | 8 | 0 | 6 | 0 | 9 | 0 | 76 | 2 | ||
![]() |
Պրեմիեր Լիգա | 2014-15 | 24 | 3 | 1 | 0 | — | 11 | 0 | 36 | 3 | |
2015-16 | 26 | 2 | 6 | 1 | — | 6 | 0 | 38 | 3 | |||
Պրեմիեր Լիգա | 2016-17 | 13 | 0 | 2 | 0 | - | — | ? | 19 | |||
Ընդհանուր | 63 | 5 | 9 | 1 | — | 21 | 0 | 93 | 6 | |||
Ամբողջ կարիերա | 233 | 15 | 22 | 2 | 18 | 4 | 74 | 3 | 347 | 24 |
Ծանոթագրություններ
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խավի Գարսիա» հոդվածին։ |
|