Մայորդոմ Պիպին Գերիստալսկիի դրածոն։ Ժառանգել է եղբայր Խլոդվիգ IV-ին բոլոր երեք թագավորություններում՝ Նեյստրիայում, Ավստրազիայում և Բուրգունդիայում։ 697 թվականին ամուսնացել է Էդոնայի հետ, որը 699 թվականին նրան ծննդաբերեց տղայի, որը անունը Դագոբերտ դրեցին։ Գրեթե իր ամբողջ կյանքը անցկացրել է Ուազայի ամրոցում, մասնակցություն չընդունելով պետության կառավարման մեջ։ Նրա կառավարության ընթացքում Պիպինւ իր ավագ տղա Դրոգոյին նշանակեց Շամպանի դուքս, իսկ իր կրտսեր տղային Նորդեբերտի փոխարեն նշանակեց Նեյստրիայի մայորդոմ (697 և 701 թվականների միջև)։
Պիպինը Գերիստալցկին շարունակում էր պատերազմը ֆրիզների դուքս Րադբոդի դեմ, ինչպես նաև սվեվների և շատ ուրիշ ազգերի դեմ։
Խիլդեբերտ III-ը թագավորել է 16 տարի։ Նա գրեթե իր ամբողջ կյանքը անցկացրեց Ուազա ամրոցում և մահացավ 711 թվականիապրիլի 14-ին[3]։ Թաղված է Շուազի օ Բակի Սուրբ Ստեփանոսի եկեղեցում։
«Childebert III von Frankenkoenig» (գերմաներեն). Genealogie Mittelalter: Mittelalterliche Genealogie im Deutschen Reich bis zum Ende der Staufer. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 6-ին.