Խոակին Սորոլյա
Խոակին Սորոլյա ի Բաստիդա (իսպ.՝ Joaquín Sorolla y Bastida, փետրվարի 27, 1863[1][2][3][…], Վալենսիա[4][5][6] - օգոստոսի 10, 1923[4][7][8][…], Մադրիդ, Իսպանիա[4][6]), իսպանացի նկարիչ։ Համարվում է իմպրեսիոնիզմի խոշորագույն ներկայացուցիչ Իսպանիայում։
Կենսագրություն
Փոքր տարիքում կորցրել է ծնողներին, քրոջ հետ մեծացել է մորաքրոջ ընտանիքում։ Գեղանկարչություն է սկսել պարապել 14 տարեկանից, սկզբում Վալենսիայում Ֆրանսիսկո Պրադիլյայի մոտ, այնուհետև Մադրիդում։1885 թվականին ստացել է Իսպանական ակադեմիայի նպաստը Իտալիայի մայրաքաղաք Հռոմում քառամյա ուսում ստանալու համար։ Այցելել է Փարիզ, ծանոթացել ժամանակակից գեղանկարչությանը, որից առանձնացրեց իր համար Ժյուլ Բաստիեն Լըպաժի և Ադոլֆ Մենցելի ստեղծագործությունները։ 1888 թվականին վերադարձել է Վալենսիա, 1890 կնոջ և դստեր հետ տեղափոխվել Մադրիդ, որտեղ ծնվել են նրա երկու դուստրերը։
Հաջորդ տասնամյակում նկարիչը է հասել է ազգային ու միջազգային հաջողության։ Նրա աշխատանքները ստացել են մրցանակներ Իսպանիայում և ԱՄՆ-ում, նշվել են քննադատների և Փարիզի սալոնների հանդիսատեսի կողմից։ Հաջողության բարձրագույն կետը դարձել է Փարիզի Համաշխարհային ցուցահանդեսին (1900) նրա աշխատանքների ցուցադրությունը, որի համար նա պարգևատրվել է պատվո մեդալով և "Պատվո լեգեոնի" շքանշանով, դարձել է Փարիզի, Լիսաբոնի և Վալենսիայի արվեստի ակադեմիաների պատվավոր անդամ։ Հետո, Փարիզում 1906 թվականի մասշտաբային ցուցահանդեսին է մասնակցել, որտեղ ներկայացված էին շուրջ 500 աշխատանքներ։ Սորոլյան ստացել Պատվո լեգեոնի ասպետի սպայի կոչում։ Նրա կտավների նույն ծավալի ցուցահանդեսներ են բացվել Բրիտանիայում և ԱՄՆ-ում։ 1911 թվականին Սորոլյան պայմանագիր է ստորագրել ամերիկացի մագնատ և բարերար Արչեր Հաթինգթոնի հետ իր Իսպանիային վերաբերող մի շարք նկարների մասին, որտեղ ներկայացված էր իսպանական շրջանների կենցաղը (շարքը ավարտվել է 1919 թվականին, հասարակությանն է ներկայացվել 1926 թվականից)։
1920 թվականին նկարիչը համար սեփական այգում նկարելիս մոլբերտի մոտ կաթվածահար է եղել և իր կյանքի վերջին երեք տարվա ընթացքում անդամալույծ է եղել։
Գնահատում
Աչքի է ընկել ստեղծագործական արտակարգ ավյունով, իրենից հետո թողել է 2000 ստեղծագործություն։ Նկարչի այրին նրա մահից հետո Սարոլյայի նկարները հանձնել է Իսպանիայի կառավարությանը։ Դրանք կազմել են 1932 թվականին Մադրիդում բացված Խոակին Սորոլյայի թանգարանի ցուցադրության հիմնական մասը։ Ամերիկացի արդյունաբերող և հավաքորդ Փոլ Գեթթին իր թանգարանի համար գնել է Սարոլյայի տասը կտավներից։ Նկարչի նկարներից կան Բեռլինի և Բուենոս Այրեսի թանգարաններում։
2007 թվականին Սարոլյայի և Սարջենտի նկարների ցուցահանդեսը բացվել է Փարիզի Petit Palais-ում։ 2009 թվականին Սարոլյայի անհատական ցուցահանդեսը բացվել է Պրադոյում և Կուրիտիբեի Նիմեյերի թանգարանում։
Պատկերասրահ
-
Մայրիկ. 1895. Թանգարան Սորոլյա
-
Ցատկապարան. 1907. Թանգարան Սորոլյա
-
Զբոսանք ծովափում. 1909. Թանգարան Սորոլյա
-
Ձիու լողանալը. 1909. Թանգարան Սորոլյա
-
Խեցիներ հաավքող երեխաները. 1919. Սանտանդեր բանկի ֆոնդ
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Joaquín Sorolla y Bastida (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Соролья Хоакин // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Cobos A. U. d. l. Sorolla y Bastida, Joaquín // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T079824
- ↑ 7,0 7,1 7,2 Բեռլինի գեղարվեստի ակադեմիա — 1696.
- ↑ 8,0 8,1 8,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ https://www.nationalgallery.org.uk/exhibitions/past/sorolla/what-you-need-to-know-about-sorolla
- ↑ Artnet — 1998.
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 https://www.madridacademyofart.com/blog/joaquin-sorolla
- ↑ 12,0 12,1 https://www.mdig.fr/wp-content/uploads/2020/05/dossier-pedagogique-exposition-sorolla-peintre-espagnol-musee-giverny.pdf
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոակին Սորոլյա» հոդվածին։ |
|