Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերո



Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերո
José Luis Rodríguez Zapatero
Իսպանիայի Վարչապետ
Ստանձնեց պաշտոնը՝ապրիլի 17, 2004
Լքեց պաշտոնը՝Դեկտեմբերի 21, 2011
Կուսակցություն՝Իսպանական սոցիալիստական բանվորական կուսակցություն
Ծննդյան օր՝ օգոստոսի 6, 1960(1960-08-06)[1][2][3][…] (63 տարեկան) կամ օգոստոսի 4, 1960(1960-08-04)[4][5] (63 տարեկան)
Ծննդավայր՝Վալյադոլիդ, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա
Ամուսին ՝Sonsoles Espinosa Díaz?
Երեխաներ՝Լաուրա
Ալբա
Պարգևներ՝
Изображение автографа

Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերո (իսպ.՝ José Luis Rodríguez Zapatero, օգոստոսի 4, 1960, Վալյադոլիդ), Իսպանիայի վարչապետ (2004-ի մարտի 14-ից- մինչև 2011-ի դեկտեմբերի 21-ը)։ Իսպանիայի սոցիալիստական աշխատավորական կուսակցության առաջին քարտուղար։

Իր կառավարման ընթացքում հիմնական գործառնույթներից էին իսպանական զորքերի Իրաքից դուրս բերումը, ինչը արդյունք էր ԱՄՆ նախագահ Ջորջ Ու. Բուշի հետ երկար բանակցությունները և Աֆղանստանում իսպանական զորքերի քանակի մեծացումը, միասեռականների ամուսնությունների օրինականացումը, ԷՏԱ բասկյան շարժման հետ խաղաղության հաստատումը և մի շարք ինքնավար համայնքներում բարեփոխումների իրականացումը, մասնավորապես Կատալոնիայի նոր կարգավիճակի հաստատումը։

Անձնական կյանք

Ընտանիք

Սապատերոն ծնվել է Վալյադոլիդում, Խուան Ռոդրիգես Գարսիայի (ծնված 1928), իրավաբան և Մարիա դե լա Պուրիֆիկացիոն Սապատերոյի (Վալյադոլիդ, 1927 – Մադրիդ, 30 հոկտեմբեր 2000) ընտանիքում։ Նա մեծացել է Լեոնում, նրա ընտանիքը արմատներով այստեղից էր[6]։

Նրա հորական պապը՝ Խուան Ռոդրիգես Լոզանոն եղել է Հանրապետության կապիտան և սպանվել է Ֆրանցիսկո Ֆրանկոյի բանակի կողմից, քանի որ նա հրաժարվել էր կռվել Ֆրանկոյի կողմից[7]։ Նրա պապուն դավադրաբար հանձնել են ֆաշիստներին մինչև Սապատերոյի ծնվելը[8]։

Ուսում և դասավանդում

Սապատերոն սովորել է իրավագիտություն Լեոնի համալսարանում` ավարտելով այն 1982 թվականին։

ԱՍվարտելուց հետո Սապատերոն դասավանդել է Լեոնի համալսարանում մինչև 1986 թվականը (համատեղությամբ քիչ ժամեր ունենալով նա դասավանդել է մինչև 1991 թվականը)։

Ռոդրիգեսը 1981 թվականին Լեոնում հանդիպել է Սոնսալես Էսպինոսային։ Նրանք ամուսնացել են 1990 թվականի հունվարի 27-ին, ունեն երկու դուստր` Լաուրա և Ալբա։

Ունենալով տարկետում որպես ուսանող այնուհետև որպես գիտաշխատող Սապատերոն չի ծառայել բանակում։ Որպես Խորհրդարանի անդամ նա վերջնականապես ազատվեց ծառայությունից[9]։

Ծանոթագրություններ

  1. Internet Movie Database — 1990.
  2. Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  3. Կերպարվեստի արխիվ — 2003.
  4. https://www.munzinger.de/search/go/document.jsp?id=00000023452
  5. https://www.congreso.es/web/guest/busqueda-de-diputados?p_p_id=diputadomodule&p_p_lifecycle=0&p_p_state=normal&p_p_mode=view&_diputadomodule_mostrarFicha=true&codParlamentario=238&idLegislatura=IX&mostrarAgenda=false
  6. Madrigal Óscar Campillo (April 2004)։ Zapatero. Presidente a la Primera [Zapatero. First President] (Spanish) (1st ed. updated. ed.)։ Spain: La Esfera de los Libros։ էջ 30 ։ ISBN 84-9734-193-7 
  7. Center for International Relations and Development Studies Archived 2009-03-21 at the Wayback Machine.(text in Spanish)
  8. Zapatero. Presidente a la Primera. 1st ed. updated. (La Esfera de los Libros, Spain, April 2004). ISBN 84-9734-193-7. p. 54
  9. Madrigal Óscar Campillo (April 2004)։ Zapatero. Presidente a la Primera [Zapatero. First President] (Spanish) (1st ed. updated. ed.)։ Spain: La Esfera de los Libros։ էջ 82 ։ ISBN 84-9734-193-7