Խիմենեսը իր առաջին մասնագիտական խաղը անցկացրել է Ուրուգվայի առաջնության «Դանուբիո» ակումբի կազմում, 2012 թվականի նոյեմբերի 17-ին, «Ռիվեր Փլեյթի» դեմ խաղում (0-2)[2]։
Ատլետիկո Մադրիդ
Խոսե Մարիա Խիմենեսը «Ատլետիկոյի» կազմում
2013 թվականի ապրիլի 25-ին «Ատլետիկո Մադրիդը» 900 000 եվրոյով գնեց Խիմենեսին, իսկ 2013-14 մրցաշրջանի սկզբին նա միացավ իր նոր ակումբին[3]։
Սեպտեմբերի 14-ին Խիմենեսը Լա Լիգայում նշեց իր դեբյուտը՝ 4-2 հաղթելով «Ալմերիա» ակումբին։
Խիմենեսը իր առաջին գոլը խփեց 2014 թվականի դեկտեմբերի 6-ին՝ «Էլչեի» դեմ խաղում (2-0)[4]։
Միջազգային կարիերա
Խոսե Մարիա Խիմենեսը Ուրուգվայի հավաքականի կազմում
Խոսեն Ուրուգվայի երիտասարդական հավաքականի կազմում նվաճել է 2013 թվականի աշխարհի երիտասարդական առաջնության արծաթե մեդալներ։ Ուրուգվայի ազգային հավաքականի կազմում իր նորամուտը նշել է 2013 թվականի սեպտեմբերի 10-ին Կոլումբիայի հավաքականի դեմ խաղում։ Հետագայում ևս երեք անգամ խաղաց հավաքականում։ Օսկար Տաբարեսը, չնայած ակումբում Խիմենեսի խաղային փորձի բացակայությանը, նրան հրավիրեց 2014 թվականի մարտի 5-ին կայանալիք Ավստրիայի հավաքականի դեմ խաղին (1-1)։ Խիմենեսը հայտնվեց 2014 թվականի աշխարհի առաջնությանը ընդգրկված ուրուգվայցի ֆուտբոլիստների հայտացուցակում[5]։ Խիմենեսը մրցաշարում հաջողությամբ ելույթ ունեցավ, ուրուգվայցիները դուրս եկան 1/8 եզրափակիչ, որտեղ պարտվեցին Կոլումբիային։ Դրանից հետո Խիմենեսը լավագույնն էր Ասիայում տեղի ունեցած ընկերական խաղերի շարքում։ Սեպտեմբերին տեղի ունեցած Հարավային Կորեայի դեմ ընկերական խաղում նա խփեց իր առաջին միջազգային գոլը (1-0)[6]։ 2014 թվականի արդյունքներով Խիմենեսը «Ատլետիկոյի» իր խաղընկեր Դիեգո Գոդինի (ԱԱ-2014-ի Ուրուգվայի ավագ) հետ ճանաչվեց արտերկրում հանդես եկող Ուրուգվայցի լավագույն ֆուտբոլիստ։