Խորամդարե
Քաղաք | ||
---|---|---|
Խորամդարե | ||
պարս.՝ خرمدره | ||
Երկիր | Իրան | |
Օսթան | Զանջան | |
Շահրեստան | Խորամդարե | |
Համայնք | Central District?, Khorramdarreh County? և Զանջան[1] | |
Բնակչություն | 55 368 մարդ (2016)[2] | |
| ||
Խորամդարե (պարս.՝ خرمدره), քաղաք Իրանի հյուսիս-արևմուտքում, Զանջան օսթանում, Խորամդարե շահրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 55 368 մարդ (2016)[2]։
Գտնվում է Զանջան օսթանի արևելյան մասում, Զանջան քաղաքից մոտ 76 կմ հարավ-արևելք, Զանջանը Ղազվինի հետ կապող ճանապարհի վրա։
Բնակչություն
Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 55 368 մարդ։ Քաղաքը բնակչությամբ Զանջան օսթանի երրորդ ամենախոշոր քաղաքն է Զանջանից և Աբհարից հետո[3]։ Խորամդարեի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.
Տարի | 1956 | 1966 | 1986 | 1991 | 1996 | 2006 | 2011 | 2016 |
---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 6 455[4] | 7 959[5] | 28 320 | 34 271[6] | 39 094[6] | 48 055[7] | 52 548[8] | 55 368[9] |
Ծանոթագրություններ
- ↑ GEOnet Names Server — 2018.
- ↑ 2,0 2,1 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
- ↑ «IRAN: Zanjan» (անգլերեն).
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1956 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1966 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
- ↑ 6,0 6,1 «Islamic Republic of Iran» (անգլերեն).
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է դեկտեմբերի 19-ին.
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)». Արխիվացված է օրիգինալից (Excel) 2022 թ. ապրիլի 27-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խորամդարե» հոդվածին։ |
|