Խորտակված նավի գանձերը
Խորտակված նավի գանձերը ռուս.՝ Сокровище погибшего корабля | |
---|---|
Երկիր | ![]() |
Թվական | 1935 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Վլադիմիր Բրաուն |
Սցենարի հեղինակ | Բորիս Լիպատով |
Դերակատարներ | Նիկոլայ Բատալով |
Երաժշտություն | Յուրի Կոչուրով |
Կինոընկերություն | Լենֆիլմ |
«Խորտակված նավի գանձերը» (ռուս.՝ «Сокровище погибшего корабля»), 1935 թվականի խորհրդային ֆիլմ, որը նկարահանել են ռեժիսորներ Վլադիմիր Բրաունը և Իսաակ Մենակերը «Լենֆիլմ» կինոստուդիայում Բորիս Լիպատովի սցենարով։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 1935 թվականի դեկտեմբերի 8-ին։
Սյուժե
Կարմիր նավաստի Ալեքսեյ Պանովը՝ Հատուկ նշանակության ստորջրյա աշխատանքների արշավախմբի լավագույն ջրասուզակներից մեկը, բուֆետապան Ռոդոպուլոյից առաջարկ է ստանում կողոպտել խորտակված անգլիական նավի վրայի նավապետի պահարանը, որը պատրաստվում են բարձրացնել։ Չհրկիզվող պահարանում գտնվող ոսկյա մետաղադրամները նրա ուղեկիցն առաջարկում է հավասարապես բաժանել և խոստանում է օգնել երկրից փախչելու հարցում։
Պանովը, որն արդեն պատիժ է կրել նման հանցագործությունների համար, կանգնում է ընտրության առաջ՝ թաքցնել գողացված ոսկին կամ վերադարձնել մետաղադրամները։ Նավաստուն օգնում են ընտրություն կատարել իր հավատարիմ ընկերը՝ ավագ Դոդոնովը, ջրասուզակների ջոկատի հրամանատար Վիկտոր Միխայլովիչը և իր սիրելի աղջիկը՝ Տանյան։
Դերերում
Դերասան | Դեր |
---|---|
Նիկոլայ Բատալով | ջրասուզակ Ալեքսեյ Պանով |
Եվգենյա Պիրյալովա | Պանովի սիրելին | Տանյա Տկաչենկո
Պավել Կուրզներ | ավագ Դոդոնով |
Վլադիմիր Տալանկին | ջրասուզակների ջոկատի հրամանատար Վիկտոր Միխայլովիչ |
Վ. Բերգման | ինժեներ |
Դավիթ Գուտման | բուֆետապան Ռոդոպուլո |
Բորիս Շլիխտինգ | Պետկա |
Անդրեյ Կոստրիչկին | թղթակից Ժուկով |
Վալերի Սոլովցով | քննիչ |
Անդրեյ Ապսոլոն |
Նկարահանող խումբ
- Սցենարի հեղինակ՝ Բորիս Լիպատով
- Բեմադրող ռեժիսորներ՝ Վլադիմիր Բրաուն, Իսաակ Մենակեր
- Բեմադրող օպերատոր՝ Սոլոմոն Բելենկի (լուսագրերում՝ Սոլոմոն Բելինկի)
- Կոմպոզիտոր՝ Յուրի Կոչուրով
- Բեմադրող նկարիչ՝ Պյոտր Յակիմով
- Հնչյունային օպերատորներ՝ Պիտեր և Գլեբ Վիցինսկիներ
- Ռեժիսորի օգնական՝ Ադոլֆ Բերգունկեր
- Օպերատոր՝ Խեչո Նազարյանց
- Խորհրդատու՝ Կոնստանտին Պավլովսկի
- Տնօրեն՝ Իգոր Չեռնյակ
Նկարահանումներ
Նկարահանումների համար օգտագործվել է «Արմենիա» ջերմանավը։ Ստորջրյա նկարահանումներն իրականացվել են Սև ծովի հատակին՝ Բալակլավայի շրջանում, Հատուկ նշանակության ստորջրյա աշխատանքների արշավախմբի խորհրդատվությամբ և մասնակցությամբ։ Օպերատոր Սոլոմոն Բելենկիի նկարահանած դրվագը, որում ցուցադրվում է խորտակված նավի ներսում գազի այրիչով սեյֆի բացումը, ԽՍՀՄ կինեմատոգրաֆում ստորջրյա նկարահանումների հաջող իրականացման առաջին դեպքերից մեկն է։ Գովազդային հրատարակությունում տպագրվել է Հատուկ նշանակության ստորջրյա աշխատանքների արշավախմբի պետ Ալեքսեևի ուղերձը հանդիսատեսին[1]։
Քննադատություն
Ըստ Պյոտր Բագրովի՝ ֆիլմը Վլադիմիր Բրաունի առաջին լուրջ հաջողությունն է։ Վաղ ձայնային ֆիլմերին բնորոշ ժանրային էկլեկտիկիզմն ու անհավասար տեմպն այս ժապավենի հիմնական թերություններն էին և միևնույն ժամանակ առավելությունները։ Ռեժիսորի՝ գլխավոր հերոսի կերպարի հոգեբանորեն նուրբ զարգացման վրա շեշտադրման շնորհիվ, արկածային, գրեթե դետեկտիվ սյուժեի կենտրոնում (ծովի հատակին գտնվող չհրկիզվող պահարան ոսկե մետաղադրամներով, բուֆետապան-ռեցիդիվիստ, «կեղծ կասկածյալի» մոտիվ) հայտնվել է հերոսի ներքին կոնֆլիկտը (մահացու հիվանդ Նիկոլայ Բատալովի ուշագրավ դերը, որը դարձել է նրա վերջին դերասանական աշխատանքը)։ Անշուշտ, ֆիլմի հաջողությունը որոշվում էր նաև վիրտուոզ ստորջրյա նկարահանումներով, որոնք առաջին անգամ են անցկացվել նման մասշտաբով[2]։
Ծանոթագրություններ
- ↑ Под редакцией Н. Секундова Сокровища погибшего корабля. — Л.: Росснабфильм, типография Ленинградская правда, 1953. — 9 с. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ Петр Багров Портрет мариниста — К ретроспективе Владимира Брауна // Журнал Сеанс. — 2021. Архивировано из первоисточника 6 մարտի 2022.
Գրականություն
- Под редакцией Н. Секундова Сокровища погибшего корабля. — Л.: Росснабфильм, типография Ленинградская правда, 1935. — 9 с.
Արտաքին հղումներ
|