1956 թվականից ապրում է Փարիզում։ Դեռ առաջին գրքերում՝ «Ձեռքի ճարտարությունը» (1954), «Թախիծը դրախտում» (1955), բացահայտել է իր քննադատական վերաբերմունքը դիկտատոր Ֆրանկոյի վարչակարգի նկատմամբ։ «Կրկես» (1957), «Տոներ» (1958), «Ալևբախություն» (1958) եռերգությունում և «Որպեսզի ապրել այստեղ» (1960) պատմվածքների ժողովածուում պատկերել է Իսպանիայի հասարակ մարդկանց կյանքը։ Գոյտիսլոն «երիտասարդ» կամ «օբյեկտիվ» վեպերի սկզբնավորողներից է, որոնց տեսական խնդիրներն արտահայտել է իր քննադատական հոդվածներում («Վեպի խնդիրները», 1959, ժողովածու)։ «Հատուկ նշաններ» (1966) վեպում ձգտում է Իսպանիայի պատմության հետ մեկտեղ տալ ժամանակակից իսպանական մտավորականության հոգեբանական խոր վերլուծությունը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 156)։