Ծովառյուծներ (լատին․՝ Otariinae), Otariidae (ռուս.՝ Ушастые тюлени) ընտանիքի ենթաընտանիք[1]։ Ապրում են 20 տարի։ Մարմինը բավականին ճկուն է։ Վիզը երկար է և ճկուն։ Ունեն լավ ձևավորված գլխուղեղ։ Աչքերը մեծ են և մի փոքր դուրս եկած։ Մարմնի երկարությունը 2 մետր է, մուգ գորշագույն, երբեմն՝ սև։ Արուները կարող են լինել 300 կգ։ Էգերն ավելի փոքր են. մարմինը կշռում է միջինում 90 կգ։
Բնակվում են Հարավային կիսագնդում։ Նրանց կարելի է հանդիպել Հարավային Ամերիկայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի ափերը ողողող ջրերում։ Միայն Կալիֆորնիական ծովառյուծն է տեղափոխվել դեպի հյուսիս մինչև սուբտրոպիկական գոտիներ։ Բոլոր տեսակները բնակվում են ծովերի և օվկիանոսների բաց ափերում, ընդ որում հանդիպում են ինչպես քարքարոտ, այնպես էլ ավազոտ ափերին։