Կաապեր
Կաապեր | |
![]() | |
Ծննդյան օր՝ | մ.թ.ա. 26-րդ դար |
---|---|
Վախճանի օր՝ | ենթդ․ մ.թ.ա. 26-րդ դար |
Կաապեր[1] կամ Կա-ապեր[2] ( եգիպ.՝ k3 ʿpr ), որը նաև հայտնի է որպես Շեյխ էլ-Բելեդ («Գյուղապետ»), հին եգիպտացի գրագիր և քուրմ, ով ապրել է 4-5 - րդ դինաստիաների վերջում (մոտ 2500 մ.թ.ա.): Չնայած իր ցածր դիրքին՝ նա հայտնի է իր լավ մշակված փայտե արձանով։
Կենսագրություն
Կաապերի կյանքի մասին քիչ բան է հայտնի։ Նրա տիտղոսները ներառում էին «հերիհեբ» ( եգիպ.՝ ẖrj-ḥ3b-ḥr.j-tp ) և «փարավոնի բանակային գրագիր» (կարող է կապված լինել Պաղեստինում ինչ-որ ռազմական արշավանքի հետ)[1]։
Դամբարան

Նրա մաստաբան («Saqqara C8») 1860 թվականին հայտնաբերել է Օգյուստ Մարիետը Սակկարա նեկրոպոլիսում՝ Ջոսերի աստիճանային բուրգից հյուսիս։ Պեղումների ժամանակ արձանը հայտնաբերած եգիպտացի բանվորները ըստ երևույթին, տպավորված նրա ռեալիզմով, անվանել են այն Շեյխ էլ-Բելեդ ( արաբերեն ՝ «Գյուղապետ»)՝ տեսնելով արձանի նմանությունը տեղի ավահի հետ[1][2]: 112 սմ բարձրությամբ արձանը փորագրված է սիկամորի փայտից (լատին․՝ Fícus sycómorus) և ներկայումս ցուցադրվում է Կահիրեի եգիպտական թանգարանում (CG 34): Արձանը պատկերում էգեր մարդու, որը քայլում է գավազանը ձեռքին։ Կլոր, հանգիստ դեմքը բնական տեսք ունի աչքերը պատրաստված են ժայռաբյուրեղից և փոքր պղնձե թիթեղներից[2]: Աչքի վրա սպիտակ բիծը կարող է լինել կատարակտի մասին առաջին հիշատակումը բժշկական պատմության մեջ[3]:
Այս արձանը 4-րդ դինաստիայի վերջում ձեռք բերված ռեալիստական կատարման բարձր մակարդակի հմտության օրինակ է: Նույն մաստաբաjում հայտնաբերված կնոջ փայտե արձանը (CG 33) կարող էր պատկանել Կաապերի կնոջը[1]։
Տես նաև
Գրականություն
- Vandersleyen, Claude I. La Date du Cheikh el-Beled (անգլ.)// Journal of Egyptian Archaeology : journal. — 1983. — Vol. 69.
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Sourouzian, Hourig Old Kingdom Sculpture. — A Companion to Ancient Egypt. — Wiley-Blackwell, 2010. — Т. I. — ISBN 978 1 4051 5598 4
- ↑ 2,0 2,1 2,2 Rice, Michael Who's Who in Ancient Egypt. — London and New York: Routledge, 1999. — С. 86—87. — ISBN 0-203-44328-4
- ↑ «The History of Cataract Surgery» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021-06-28-ին. Վերցված է 2019-02-10-ին.