Կաբարդինկա (ռուսերեն՝ Кабардинка), գյուղ (նախկինում՝ քաղաքատիպ ավան)՝ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Գելենջիկի քաղաքային օկրուգի կազմում, մերձծովյան կլիմայական առողջարան է Սև ծովի ափին, Գելենջիկից 12 կմ հեռավորության և ծովի մակարդակից 31 մ բարձրության վրա։
Տնտեսություն
Խորհրդային տարիներին միավորված էր Գելենջիկի այգեգործական խորհրդային տնտեսության հետ։ Բնակիչներն զբաղվում են նաև բանջարաբուծությամբ, անասնապահությամբ և մեղվաբուծությամբ։
Կաբարդինկայում գործում են միջնակարգ և գիշերօթիկ դպրոցներ, ակումբ, մանկապարտեզ, կենցաղսպասարկման կոմբինատ։ Այն հայտնի է որպես մանկական կլիմայական բուժավայր, նախկինում գործում էին մի քանի պիոներական ճամբարներ։ Ներկայումս գործում են առողջարաններ, հանգստյան տներ և հյուրանոցներ, անց են կացվում զանազան համերգներ, փառատոներ և մշակութային այլ արարողություններ։
Որպես բուժավայր հայտնի է իր ծովային լոգանքներով (հունիսից մինչև հոկտեմբեր), խաղողաբուժությամբ։ Բուժումներ են ստանում շնչառական ուղիների ոչ տուբերկուլոզային հիվանդություններով, նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարումներով տառապողները։
Բնակչություն
Կաբարդինկայում բնակվում են հայեր, ռուսներ, հույներ և ուկրաինացիներ։
Տարի |
1959[3] |
1970[4] |
1979[5] |
1989[6] |
2002[7] |
2010
|
Բնակչություն, մարդ |
2 685 |
3 988 |
5 487 |
7 640 |
7 301 |
7 550
|
Պատմություն
Անվանումն ստացել է Հյուսիսային Կովկասում գտնվող Կաբարդիա պատմական մարզից։ Կովկասյան պատերազմից (1817-1864 թվականներ) հետո, Օսմանյան կայսրությունից, մասնավորապես Տրապիզոնից և Սամսունից, հայ և հույն գաղթականները սկսեցին վերաբնակեցնել Սև ծովի հյուսիսային ափերը։ Նրանցից շատերը բնակություն հաստատեցին նաև Կաբարդինկայում։ Հայերը եկել են Սամսունից` 1896 թվականին։
Պատկերասրահ
-
Կաբարդինկայի առափնյա փողոցը
-
Փարոսը Դոբ լեզվակարկառի վրա
-
Գեղարվեստական ձևավորում ստացած դիտահորի կափարիչ
-
Խորտակված «Ծովակալ Նախիմով»
շոգենավի զոհերի հիշատակի համար կանգնեցված
հուշարձանը
Ծանոթագրություններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 152)։
|
![Ռուսաստան](//upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f3/Flag_of_Russia.svg/22px-Flag_of_Russia.svg.png) Գելենջիկի հայաբնակ գյուղեր |
---|
| Գելենջիկի հայաբնակ գյուղեր | |
---|
|