Կաբրերա
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կաբրերա (այլ կիրառումներ)
Կաբրերա կամ Իսլա դե Կաբրերա (իսպ.՝ Isla de Cabrera, կատ.՝ Cabrera, լատին․՝ Capraia), ոչ մեծ կղզի Միջերկրական ծովում։ Բալեարյան կղզիներից մեկն է (Իսպանիա)։ Մերձակա մի քանի փոքր կղզիների հետ կազմավորում է Կաբրերա կղզեխումբը[2]։ Կղզու զբաղեցրած տարածքը 15,69 կմ² է[3]։ Ամենաբարձր կետը Նա Պիկամոսկես բլուրն է (172 մետր)[4]։
Բնություն, զբոսաշրջություն
Կղզին մտնում է Կաբրերա կղզեխմբի ազգային պարկի մեջ։ Կաբրերա կղզու բնությունը շատ յուրօրինակ է, աճում են էնդեմիկ բուսատեսակներ[5]։
Կղզին հրապուրիչ է ջրասուզակների համար։ Տեսարժան վայրն է Կաբրերայի ամրոցը[6]։
Ծանոթագրություններ