Կաղնի միրզինատերև
Կաղնի միրզինատերև | |
Կաղնի միրզինատերև | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Հաճարածաղկավորներ (Fagales) |
Ընտանիք | Հաճարազգիներ (Fagaceae) |
Ցեղ | Կաղնի (Quercus) |
Տեսակ | Կաղնի միրզինատերև (Q. myrsinifolia) |
Միջազգային անվանում | |
Quercus myrsinifolia Blume, 1851
| |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ |
Կաղնի միրզինատերև (լատին․՝ Quercus myrsinaefolia), հաճարազգիների ընտանիքի կաղնի ցեղի բույս։
Նկարագրություն
Մշտադալար ծառ է՝ մինչև 18 մ բարձրությամբ։ Ընձյուղները սկզբում աղվամազա 12 Հայաստանի դենգլոֆլորան պատ են, այնուհետև մերկ։ Բողբոջները երկարավուն են, 7-8 մմ երկարությամբ բթավուն։ Կոթունների երկարությունը հասնում է 1-2 սմ-ի։ Տերևները երկարավուն շտարաձև են, սկզբնական շրջանում աղվամազապատ, հետագայում մերկ, վերևի կողմից կանաչ են, փայլուն, միջին մասից վերև՝ սղոցաեզր, յուրաքանչյուր կողմից 11-15 կողմնային ջղերով։ Կաղինները գտնվում են կարճ պտղակոթունների վրա, միայնակ կամ մի քանիսը միասին, 1,5—3 սմ երկարությամբ։ Պտղագավաթը խոր-թասանման է, արտաքինից պատված մետաքսանման աղվամազով։
Տարածվածություն
Բնական պայմաններում տարածված է Ճապոնիայում՝ Կյու-Սյու, Սիկոկու, Հոնդո կղզիներում, Կորեայում և այլուր։ Եվրոպա է Ներմուծվել 1854 թվականին։ Լայնորեն է տարածված սևծովյան մերձարևադարձային շրջաններում։ Հայաստան է ներմուծվել 60-ական թվականներին և ներկայումս աճում է Իջևանի դենդրարիում։ Չնայած թեթևակի ցրտահարվում է, այնուամենայնիվ բավականին լավ է աճում՝ հասնելով 4-5 մ բարձրության[1]։
Ծանոթագրություններ
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաղնի միրզինատերև» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաղնի միրզինատերև» հոդվածին։ |
|