Կամենկա (քաղաք, Ուկրաինա)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կամենկա
Քաղաք
Կամենկա
ուկրաիներեն՝ Камянка
Դրոշ Զինանշան

ԵրկիրՈւկրաինա Ուկրաինա
Ենթարկումշրջկենտրոն
ՄարզՉերկասիի մարզ
ՇրջանԿամենկայի շրջան (Չերկասիի մարզ)
ՀամայնքCherkasy Raion?
Մակերես152,3 կմ²
ԲԾՄ127 մետր
Խոսվող լեզուներՈւկրաիներեն
Բնակչություն14 190[1] մարդ (2007)
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ4732
Փոստային դասիչ20800
Ավտոմոբիլային կոդCA / 24
ՈՒՎՏԿՕԴ7121810100
Պաշտոնական կայքkammiskrada.gov.ua(ուկր.)
Կամենկա (քաղաք, Ուկրաինա) (Ուկրաինա)##
Կամենկա (քաղաք, Ուկրաինա) (Ուկրաինա)
Կամենկա (քաղաք, Ուկրաինա) (Չերկասիի մարզ)##
Կամենկա (քաղաք, Ուկրաինա) (Չերկասիի մարզ)

Կամենկա (ուկրաիներեն՝ Камянка), քաղաք Ուկրաինայի Չերկասիի մարզի Կամենկայի շրջանում, շրջկենտրոն։

Տարբեր թվականներին Կամենկա կալվածքը պատկանել է լեհական մագնատ Լյուբոմիրսկուն, Ուկրաինայի հետման Խմելնիցկուն և ռուս գեներալ-ֆելդմարշալ Գ. Ա. Պոտյոմկին Տավրիչեսկուն։ Նրա տիրությունների բաժանման ժամանակ դրանց մի մասն անցել է նրա զարմուհի Եկատերինա Դավիդովային։

Կամենկա բնակավայրի հետագա պատմությունը կապված է 1812 թվականի Հայրենական մեծ պատերազմի հերոսներ Ն. Ն. Ռաևսկու և Ա.Պ. Երմոլովի, բանաստեղծ-պարտիզան Դենիս Դավիդովի, Հարավային հասարակության դեկաբրիստների ակտիվ գործունեության (Վ. Լ. Դավիդով, Ս. Գ. Վոլկոնսկի, Մ. Ֆ. Օրլով, Ի. Դ. Յակուշկին և այլք) անունների հետ։ Քաղաքը դարձել է դեկաբրիստական շարժման կենտրոններից մեկը։ Այստեղ էին իջևանում Ա. Ս. Պուշկինը (մի քանի անգամ 1820-ական թվականներին) և Պ. Ի. Չայկովսկին (պարբերաբար, սկսած 1863 թվականից)։

Հարավային աքսորի ժամանակ Պուշկինը Կամենկայում գրել է մի քանի հայտնի բանաստեղծություններ, ավարտել է «Կովկասյան գերին» պոեմը։ Քաղաքը հիշատակվում է «Եվգենի Օնեգին» ստեղծագործության 10-րդ գլխում։

Տեսարժան վայրեր

Ալեքսանդր Պուշկինի արձանը

Այսօր քաղաքի գլխավոր տեսարժան վայրն է համարվում Պետական պատմա-մշակութային արգելոցը, որն ներառում է մի քանի գործող թանգարանային էկսպոզիցիաները, հուշային տուն-կալվածքը, այլ պատմական կառույցներ, ճարտարապետական հուշարձաններ, արձաններ, 18-րդ դարի զբոսայգի, ինչպես նաև արխիվային և գրադարանային ֆոնդերը։

Տնտեսություն

1820 թվականին Կամենկայում հայտնաբերվել է ստորգետնյա ջրերի հանքավայր։ Ակնաղբյուրը, որը յուրահատուկ բնական հատկություններ ունի, հետագայում խթան է հանդիսացել լյուկորի-օղու արտադրության և սպիրտի գործարանի կառուցման համար, որը տարածաշրջանում առաջիններից մեկն էր։ Կամենկայի օղու համար օգտագործվում է 220 մ խորության վրա գտնվող հորատանցքից ջուրը, որը հետագայում բազմակի անգամ մաքրվում է[2]։

1936 թվականին քաղաքում բացվել է Կամենկայի մեքենաշինական գործարանը։

Բնակչություն

2007 թվականի տվյալներով Կամենկա քաղաքում բնակվում էր 14 190 մարդ։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Գրականություն

  • М. М. Карый."И память Каменки…". — Днепропетровск, 1987. — 93 с.
  • В. В. Бабенко, Г. М. Таран и др., Каменский литературно-мемориальный музей А. С. Пушкина и П. И. Чайковского. — Днепропетровск, 1987. — 62 с.
  • Д. Г. Драгилёв. На тайном побережье (топология Тясмина) // Ру. Башка Արխիվացված 2009-02-25 Wayback Machine. — 2008. — № 12.
  • Д. Г. Драгилёв. Каменские тексты // Дети Ра. — 2006. — № 12.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կամենկա (քաղաք, Ուկրաինա)» հոդվածին։