Կամիլլա Հարրեմ
Կամիլլա Հարրեմ | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում | հանդբոլիստ |
Երկիր | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 8, 1986 (38 տարեկան) |
Ծննդավայր | Սթավանգեր, Ռուգլան, Նորվեգիա |
Ակումբ | TTH Holstebro? |
Հասակ՝ | 165 սանտիմետր |
Քաշ | 57 կիլոգրամ |
Կամիլլա Հարրեմ (հոկտեմբերի 8, 1986, Սթավանգեր, Ռուգլան, Նորվեգիա), նորվեգիացի հանդբոլիստ, Նորվեգիայի «Սոլան» ակումբի և Նորվեգիայի ազգային հավաքականի ամենավառ ներկայացուցիչը։ Օլիմպիական չեմպիոնուհի, երկու անգամ դարձել է աշխարհի չեմպիոնուհի։ Եվրոպայի քառակի չեմպիոնուհի է[1]։
Կարիերա
Ակումբային
«Սոլա» ակումբի դպրոցի աշակերտն իր ելույթը սկսեց 16 տարեկան հասակում Նորվեգիայի առաջնությունում։ 2005/2006 թվականների մրցաշրջանում տեղափոխվել է «Բջոսեն», որտեղ 2006 թվականի հունվարի 4-ին հանդես է եկել «Գյորեն»-ի դեմ խաղում։ 2014 թվականի ամռանը նա տեղափոխվեց Ռումինիայի «Բայիա-Մարե» ակումբ։
Ազգային հավաքականում
Ազգային հավաքականի կազմում անցկացրել է 154 խաղ և հարվածել 373 գոլ։ 2008, 2010, և 2014 թվականներին դարձել է Եվրոպայի չեմպիոնուհի, 2011 թվականին՝ Աշխարհի չեմպիոնուհի, ինչպես նաև դարձել է 2012 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն։
2016 թվականին օլիմպիական խաղերում Ռուսաստանի դեմ կիսաեզրափակիչ խաղում Կամիլայի թիմը պարտվեց 37:38, և Նորվեգիան կորցրեց հաղթելու հնարավորությունը։
Անձնական կյանք
2013 թվականի հուլիսին նա ամուսնացավ հանդբոլիստ Ստեֆֆեն Ստեգավիկինի հետ[2]։
Ծանոթագրություններ
- ↑ Camilla Herrem til Romania fra neste sesong, sesongen 2014/15 Արխիվացված 2015-06-20 Wayback Machine (նորվ.)
- ↑ Landslagsstjerna Camilla Herrem giftet seg i dag Արխիվացված 2014-02-22 Wayback Machine (նորվ.)
Արտաքին հղումներ
- Տեկեկություն ЕГФ կայքէջում (անգլ.)
- Տեղեկություն Նորվեգիայի Հանդբոլի ֆեդերացիայում (նորվ.)
- Տեղեկություն «Бьёсен» կայքէջում Արխիվացված 2016-03-04 Wayback Machine (նորվ.)
- Տեղեկություն 2012 թվականի ամառային օլիմպիական խաղերի կայքէջում (անգլ.)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կամիլլա Հարրեմ» հոդվածին։ |
|