Կամո Հովհաննիսյանը ծնվել է Արտաշես և Գայանե Հովհաննիսյանների ընտանիքում։ Սկսել է գնալ ֆուտբոլի 6 տարեկանում։ Իր կարիերան սկսել է Շենգավիթ ֆուտբոլային ակումբի ակադեմիայում։ Բարելավելով իր որակները Հովհաննիսյանը կանչվեց Փյունիկ ֆուտբոլային ակումբի կողմից։ 2008 թվականին, նա խաղաց Պատանի ակումբում։
Հաջորդ մրցաշրջան Կամոն վերադարձավ Փյունիկ և խաղաց Հայաստանի Պրեմիեր Լիգայում։ 2009 թվականին նա պայմանագիր կնքեց Փյունիկի հետ։ Իր դեբյուտը Փյունիկում նշեց 2009 թվականի ապրիլի 9-ին Հայաստանի գավաթի շրջանակներում[3], երբ թիմը մրցում էր Կիլիկիայի հետ[4]։ Իսկ Հայաստանի առաջնությունում նրա առաջին խաղը կայացավ 4 օր հետո և կրկին Կիլիկիայի դեմ։ Երկու խաղում էլ Փյունիկը հաղթեց։ 2011 թվականի հուլիսին Հովհաննիսյանը Չեմպիոնների լիգայում խաղաց Վիկտորիա Պլզենի դեմ, որտեղ Փյունիկը պարտվեց 4-0 հաշվով[5]։
Միջազգային կարիերա
Կամո Հովհաննիսյանը իր առաջին խաղը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում անցկացրել է 2012 թվականի փետրվարի 28-ին, երբ հավաքականը ընկերական խաղում մրցում էր Սերբիայի հավաքականի դեմ։