Կամպուս
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կամպուս (լատին․՝ campus) — համալսարանական (ուսանողական) քաղաք։ Երբեմն կամպուս անվանում են անջատ տարածք, որը պատկանում է խոշոր ընկերության։ Նաև կամպուս անվանում են կառույցների համալիրը, որը կազմված է տարածքից, հանգույցներից, շենքերից, ճանապարհներից և ճանապարհային ծածկից, ունեցվածքից և մարդկանցից։
Պատմություն
Կամպուս բառն ունի լատիներեն ծագում ( «դաշտ», «բաց տարածություն» )։ Առաջին անգամ կամպուս անվանել են 18-րդ դարում Պրիստոնի համալսարանի տարածքը։ Համալսարանական կամպուսներն որպես կանոն ունեն ինքնավար , երբեմն էլ ընտրովի վարչություն։
Կառուցվածք
Անտառապուրակային գոտում տեղակայված համալսարանական կամպուսը կարող է իր մեջ ներգրավվել հետևյալ գործառնական տարրերը՝
- կրթական հիմնական համալսարանների, բարձրագույն քոլեջների, ֆակուլտետների շենքեր և նրանց ենթակառուցվածքը (այդ թվում կրթական լսարաններ),
- գիտա-հետազոտական համալսարաններ, լաբարատորիաներ և հետազոտական կենտրոններ,
- գիտական գրադարան
- գիտա-տեխնոլոգիական զբոսայգու կառուցվածք – բիզնես-ինկուբատոր, ինժեներական կենտրոն
- հետդիպլոմային ուսման ստորաբաժանումներ
- բնակելի տարածքներ ուսանողների և ուսուցիչների համար
- ուսումնա - սպորտային կոմպլեքս, մարզադաշտ, լողավազան
- համերգների դահլիճ
- ճաշասենյակներ
- համալսարանական թանգարան
- և այլն