Կանաչ հեղափոխություն
Կանաչ հեղափոխություն կամ գյուղատնտեսական երրորդ հեղափոխություն, զարգացող երկրների գյուղատնտեսության ոլորտում 1940-1970-ական թվականներին տեղի ունեցած փոփոխությունների համալիր, որը հանգեցրել է համաշխարհային գյուղատնտեսական արտադրանքի ավելացմանը։ Ներառել է բույսերի ավելի արգասավոր տեսակների ակտիվ սելեկցիան և դրանց ներդրումն արտադրության մեջ, ոռոգման համակարգերի ընդլայնումը, պարարտանյութերի, պեստիցիդների, ժամանակակից տեխնիկայի կիրառումը։
Պատմություն
Տերմինը կիրառության մեջ է դրել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության նախկին տնօրեն Վիլյամ Գաուդը 1968 թվականին[1]։
Կանաչ հեղափոխությունն սկիզբ է առել Մեքսիկայում 1943 թվականին երկրի կառավարության և Ռոքֆելլերի հիմնադրամի գյուղատնտեսական ծրագրով։ Այդ ծրագրով խոշորագույն հաջողությունների է հասել Նորման Բորլոուգը, որն ստացել է ցորենի՝ բարձր արդյունավետություն ունեցող բազմաթիվ սորտեր, այդ թվում՝ կարճ ցողունով, որը ենթակա չէ գետնամածման։ 1951-1956 թվականներին Մեքսիկան լիովին ապահովել է իրեն հացահատիկով և սկսել արտահանումը. 15 տարվա ընթացքում երկրում հացահատիկազգիների բերքատվությունն աճել է երեք անգամ։ Բորլոուգի մշակումներն օգտագործվել են սելեկցիոն աշխատանքներում Կոլումբիայում, Հնդկաստանում, Պակիստանում, իսկ 1970 թվականին Բորլոուգն արժանացել է խաղաղության Նոբելյան մրցանակի։
1963 թվականին մեքսիկական հետազոտությունների բազայում ստեղծվել է Եգիպտացորենի ու ցորենի բարելավման միջազգային կենտրոն (CIMMYT), որն ակտիվորեն աջակցել է Կանաչ հեղափոխության տարածմանը։
Նշանակություն
Կանաչ հեղափոխությունը թույլ է տվել ոչ միայն կերակրել Երկրի ավելացող բնակչությանը, այլև բարելավել նրանց կյանքի որակը։ Մեկ օրվա ընթացքում օգտագործվող սննդի կալորիականությունը զարգացող երկրներում ավելացել է 25 %-ով։ Յու. Շիշկովն ասել է, որ տվյալ հեղափոխությունը, ինչպես նաև ջրային կուլտուրաների մշակումը թույլ է տվել մեղմացնել մթերքների մեծ մասի անբավարարությունը։ Ի վերջո հույս է ծագել, որ պարենային ապրանքների արտադրությունը կարելի է կազմակերպել այնպիսի տեմպերով, որը կհամապատասխանի բնակչության թվաքանակի աճին[2]։
Հետևանքներ
Հանքային պարարտանյութերի ու պեստիցիդների լայնորեն տարածման հետևանքով առաջացել են բնապահպանական խնդիրներ։ Երկրագործության ինտենսիվացումը խախտել է հողերի ջրային ռեժիմը, ինչն առաջացրել է մասշտաբային աղակալում և անապատացում։ Պղնձի ու ծծմբի հիման վրա ստեղծված թունաքիմիկատները, որ առաջացրել են հողի աղտոտում ծանր մետաղներով, մինչև 20-րդ դարի կեսերը փոխարինվել են արոմատիկ, հետերոցիկլիկ, քլոր- և ֆոսֆորօրգանական միացություններով (մալատիոն, դիխլոֆոս, ԴԴՏ և այլն)[3]։ Ի տարբերություն ավելի հին նյութերի՝ նորերն ազդում են ավելի ցածր խտության դեպքում, ինչը թույլ է տվել նվազեցնել քիմիական մշակման ծախսերը։ Այդ նյութերից շատերը, ինչպես պարզվել է, եղել են կայուն և վատ են քայքայվել բիոտայի կողմից։
Դուստը հայտնաբերվել է նույնիսկ Անտարկտիդայի կենդանիների մոտ[4]՝ այդ քիմիկատի օգտագործման տարածքներից հազարավոր կիլոմետրեր հեռու։
Երկրորդ կանաչ հեղափոխություն
Կանաչ հեղափոխության արդյունքը եղել է որոշ մշակաբույսերի բերքատվության բարձրացումը աշխարհի տարբեր երկրներում, սակայն աճի պոտենցիալը օգտագործվել է միայն մասամբ։ Արդիական են մնացել նորագույն տեխնոլոգիաների օգտագործմամբ բերքատվության բարձրացման խնդիրները։ Որպես հետևանք՝ շարունակվել են ուսումնասիրությունները Կանաչ հեղափոխության ընթացքում ի հայտ եկած բացասական կամ ոչ ամբողջական էֆեկտները ուղղելուն ուղղված հետազոտություները։ Այդ ոլորտում դրական արդյունքների են հանգեցրել, առաջին հայացքից, «բրնձային ինտենսիֆիկացիայի համակարգի» (անգլ.՝ «System of Rice Intensification»[5] ստեղծման ուղղության կատարվող փորձերը, ԴՆԹ-մարկերների ուղղորդված սելեկցիայի» (անգլ.՝ «Marker-assisted selection») տեխնոլոգիայի բացահայտումը[6], ագրոէկոլոգիայի գիտակարգի զարգացումը[7], ինչպես նաև աշխատանք է տարվել արդեն օգտագործվող տեխնոլոգիաներում առկա վնասակար բաղադրիչների փոխարինման կամ բացառման և դրանցում հայտնագործությունների արդյունքում ստացված[8] նոր բաղադրիչների ներդրման ուղղությամբ։ Իրենց երկրների ագրոարդյունաբերական կոմպլեքսն արդիականացնել ձգտող կառավարությունների ընթացիկ ջանքերը ներառել են տնտեսության արդյունաբերական ու գյուղատնտեսական սեկտորներում եկամուտների մոտեցմանը, մանր արդյունաբերողների ինտեգրմանը ավելացված արժեքի շղթային և գյուղատնտեսական ապրանքների շուկայում ազատ մրցակցության ապահովմանը[9]։ Սակայն թույլ զարգացած երկրներում «Երկրորդ կանաչ հեղափոխության» ֆոնին գյուղատնտեսական համակարգի արդիականացմանը խոչընդոտել են պարենի ու ֆինանսների քրոնիկ դեֆիցիտը և կոռուպցիայի բարձր մակարդակը[10]։ Վիճակագրական կանխատեսումը ցույց է տալիս, որ եթե մինչև 2050 թվականը Երկրի բնակչությունը, ինչպես սպասվում է, ավելանա 30 %-ով, գյուղատնտեսական ապրանքների արտադրությունը համապատասխանաբար պետք է ավելանա 70 %-ով, որպեսզի պահպանվի սպառման նույն մակարդակը[11]։ Այդպիսով, Երկրորդ կանաչ հեղափոխության խնդիրն է ավելի արդյունավետ տեխնոլոգիաների ներդրումից բացի մշակել հասարակության հանդուրժողականություն պեստիցիդների օգտագործման հանդեպ։
Ծանոթագրություններ
- ↑ William S. Gaud (1968 թ․ մարտի 8). «The Green Revolution: Accomplishments and Apprehensions» (անգլերեն). www.agbioworld.org. Վերցված է 2017 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ Шишков Ю. В. Вызовы новой исторической эпохи // Век глобализации. — 2012. — № 1 (9). — С. 3—19. — ISSN 1994–9065.
- ↑ В. В. Чуб 7.6.3. Вторая зеленая революция // Рост и развитие растений. — 2003.
- ↑ Тающие ледники: вероятный источник загрязнения ДДТ морской экосистемы в Антарктике(անգլ.) = Melting Glaciers: A Probable Source of DDT to the Antarctic Marine Ecosystem // Environ. Sci. Technol.. — 2008. — Т. 42. — № 11. — С. 3958–3962. —
- ↑ Norman Uphoff for SciDevNet 16 October 2013 New approaches are needed for another Green Revolution)
- ↑ Tom Chivers for The Daily Telegraph. Last updated: 31 January 2012 The new green revolution that will feed the world Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
- ↑ Olivier De Schutter, Gaëtan Vanloqueren. The New Green Revolution: How Twenty-First-Century Science Can Feed the World Արխիվացված 2016-10-22 Wayback Machine Solutions 2(4):33-44. Aug 2011
- ↑ FAO Towards a New Green Revolution, in Report from the World Food Summit: Food for All. Rome 13-17 November 1996
- ↑ Pingali, Prabhu. «Making " Agriculture for Development" work in the 21st century». ScienceDirect. Handbook of Agricultural Economics. Վերցված է 2018 թ․ մայիսի 21-ին.
- ↑ Evenson, Robert. «Total Factor Productivity Growth in Agriculture: The Role of Technological Capital». ScienceDirect. Handbook of Agricultural Economics. Վերցված է 2018 թ․ մայիսի 21-ին.
- ↑ website= FOA «How to Feed the World in 2050». Food and Agriculture Organization. Վերցված է 2018 թ․ մայիսի 21-ին.
{cite web}
: Check|url=
value (օգնություն); Missing pipe in:|url=
(օգնություն)
Գրականություն
- Dr Arvind Upadhayaya. «Black spots in Green revolution».
- Conway, Gordon (1998). The doubly green revolution: food for all in the twenty-first century. Ithaca, NY: Comstock Pub. ISBN 978-0-8014-8610-4.
- Dowie, Mark (2001). American foundations: an investigative history. Cambridge, MA: MIT. ISBN 978-0-262-04189-8.
- Farrell, John Joseph; Altieri, Miguel A. (1995). Agroecology: the science of sustainable agriculture (2nd ed.). Boulder, CO: Westview. ISBN 978-0-8133-1718-2.
- Frison, Emile (2008). «Green Revolution in Africa will depend on biodiversity». Development and Cooperation. 49 (5): 190–93. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 8-ին.
- Jain, H.K. (2010). The Green Revolution: History, Impact and Future (1st ed.). Houston, TX: Studium Press. ISBN 978-1-933699-63-9.
- Oasa, Edmund K (1987). «The Political Economy of International Agricultural Research in Glass». In Glaeser, Bernhard (ed.). The Green Revolution revisited: critique and alternatives. Allen & Unwin. էջեր 13–55. ISBN 978-0-04-630014-2.
- Ross, Eric (1998). The Malthus Factor: Poverty, Politics and Population in Capitalist Development. London: Zed Books. ISBN 978-1-85649-564-6.
- Ruttan, Vernon (1977). «The Green Revolution: Seven Generalizations». International Development Review. 19: 16–23.
- Sen, Amartya Kumar; Drèze, Jean (1989). Hunger and public action. Oxford: Clarendon Press. ISBN 978-0-19-828365-2.
- Shiva, Vandana (1989). The violence of the green revolution: Ecological degradation and political conflict in Punjab. Dehra Dun: Research Foundation for Science and Ecology. ISBN 978-81-85019-19-2.
- Smil, Vaclav (2004). Enriching the Earth: Fritz Haber, Carl Bosch, and the Transformation of World Food Production. MIT Press. ISBN 978-0-262-69313-4.
- Spitz, Pierre (1987). «The Green Revolution Re-Examined in India in Glass». In Glaeser, Bernhard (ed.). The Green Revolution revisited: critique and alternatives. Allen & Unwin. էջեր 57–75. ISBN 978-0-04-630014-2.
- Wright, Angus (1984). «Innocence Abroad: American Agricultural Research in Mexico». In Bruce Colman; Jackson, Wes; Berry, Wendell (eds.). Meeting the expectations of the land: essays in sustainable agriculture and stewardship. San Francisco: North Point Press. էջեր 124–38. ISBN 978-0-86547-171-9.
- Wright, Angus Lindsay (2005). The death of Ramón González: the modern agricultural dilemma. Austin: University of Texas Press. ISBN 978-0-292-71268-3.
Արտաքին հղումներ
- Норман Э. Борлоуг «Зеленая революция»: вчера, сегодня и завтра // Экология и жизнь. — 2000. — № 4.
|