Կանդի (անգլ.՝ Kandy), քաղաքՇրի Լանկայում, Կենտրոնական նահանգի վարչական կենտրոնը։ Կառուցվել է 14-րդ դարում։ Կղզու ամենահին մայրաքաղաքներից մեկն է։
Հայտնի է որպես բուդդայական սրբավայր։ Այստեղ է գտնվում Բուդդա Զուբայի տաճարը։ 1988 թվականին դարձել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ։
Անվանում
Անվանումն առաջացել է սինհալի լեզվի Կանդի՝ «լեռ» բառից (քաղաքը տեղայակված է լեռան վրա)։ Տեղացիները քաղաքն անվանում են Մահա Նուվարա՝ սինհալի լեզվով՝ «Մեծ քաղաք»[1]։
1952 թվական - «Բուդդայի ատամ» սրբավայրը տեղափոխվել է Կանդի և այն դարձել է մայրաքաղաք.
1761-1767 թվականներ - Պատերազմ հոլանդացիների դեմ, որոնք գրավել էին կղզու ափերը։ Արդյունքում կղզու բնակիչներին հաջողվեց պահպանել անկախությունը թագավորության կենտրոնական շրջանում.
1803 թվական - Բրիտանացիների ներխուժման հաջողությամբ կասեցումը.
1815 թվական - Պայմանագիր է կնքվում Բրիտանական թագավորության հետ, ըստ որի Կանդին դառնում է Բրիտանական թագավորության մաս.
Ծանոթագրություններ
↑Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 236)։