Կանզաս (անգլ.՝ Kansas River), գետ ԱՄՆ-ում, Միսուրիի աջ վտակը։ Կազմավորվում է Ժայռոտ լեռների նախալեռնային սարավանդներից սկիզբ առնող Սմօքի Հիլ և Ռեպաբլիկան գետերի միախառնումից։ Երկարությունը 278 կմ (Ռեպաբլիկան գետի հետ միասին՝ շուրջ 1200 կմ)։ Կանզասի ափին է Թոփիկա և Կանզաս սիթի քաղաքները։
Անվանում
Անվանումն (անգլերեն՝ Kansas) առաջացել է կանզաս հնդկացիական ցեղի անունից։ Ցեղանունն ստուգաբանվում է որպես «հարավային քամի», այսինքն՝ հարավային քամու կողմում ապրող ցեղ[3]։