Կանն
Կանն (ֆր. ՝ Cannes ), քաղաք-կուրորտ Ֆրանսիայի հարավում, Միջերկրական ծովի ափին։ 1964 թվականից Կաննի միջազգային կինոփառատոնի անցկացման վայրն է։
Մտնում է, այսպես կոչված, Լազուր ափ շրջանում տեղադրված Ֆրանսիական Ռիվիերան կազմող առողջարանների խմբի մեջ։
Կլիման մերձարևադարձային է։
Անվանում
Անվանումն առաջացել է լատիներեն Canna «եղեգ» բառից։ Բնորոշ է անվանման ֆրանսերեն գրության հոգնակի Cannes ձևը, որը պահպանվում է մինչև այժմ[1] ։
Առողջապահություն
Կաննում բուժվում են նյարդային համակարգի , շնչառական օրգանների խանգարումներով, սրտի , երիկամների և այլ հիվանդություններով տառապողները։
Կանն
Հայկական այգին Կաննում
Հուշարձանը Կաննի հայկական այգում
Ծանոթագրություններ
↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան . Երևան: «Լույս».
Ֆոտո, վիդեո և աուդիո Թեմատիկ կայքեր Բառարաններ և հանրագիտարաններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 238 )։
The article is a derivative under the Creative Commons Attribution-ShareAlike License .
A link to the original article can be found here and attribution parties here
By using this site, you agree to the Terms of Use . Gpedia ® is a registered trademark of the Cyberajah Pty Ltd