Կանտեմիր (մոլդ.՝ Cantemir), քաղաք Մոլդովայում։ Կանտեմիրի շրջանի կենտրոնն է[4]։
Պատմություն
Կանտեմիրը հիմնադրվել է 1973 թվականի ապրիլին[5]։ Քաղաքը անվանակոչվել է Մոլդովայի իշխան, պատմաբան, արևելագետ, փիլիսոփա, երաժշտագետ, պետական-քաղաքական գործիչ Դիմիտրիե Կանտեմիրի անունով։
Աշխարհագրություն
Կանտեմիր քաղաքը գտնվում է Մոլդովայի հարավ-արևմուտքում, Պրուտ գետի մոտ, որով անցնում է Ռումինիայի հետ պետական սահմանը։ Քաղաքի տարածքով է անցնում Քիշնև-Լեովա-Կագուլ ավտոճանապարհը։ Մայրաքաղաք Քիշնևից գտնվում է 126 կմ հարավ։ Քաղաքի սահմանի մոտ է գտնվում Մոլդովայի վերջին երկաթուղային կայարան Պրուտ II-ը։
Արդյունաբերություն
Կանտեմիրը համարվում է Մոլդովայի գինեգործության կենտրոններից մեկը։
Բնակչություն
Ըստ 2004 թվականի մարդահամարի տվյալների՝ Կանտեմիրում ապրում են հետևյալ ազգությունները[6]․
Veaceslav Ioniță. Igor Munteanu, Irina Beregoi: Ghidul orașelor din Republica Moldova. Chișinău,: TISH, 2004 (F.E.-P. Tipografia Centrală). 248 p. ISBN 9975-947-39-5