Կապուաս (գետ, թափվում է Հարավչինական ծով)
Կապուաս | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 1143 կմ |
Ավազանի մակերես | 98 749 կմ² |
Ավազան | 98 749 կմ² |
Ջրի ծախս | 6707 մ³/վ |
Ջրահոսք | |
Բարձրություն | 500 մետր մ |
Գետաբերանի տեղակայում | Karimata Strait? և Հարավ-չինական ծով |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Landak River? |
Երկիր | Ինդոնեզիա |
Երկրամաս | Արևմտյան Կալիմանտան |
Ջրահավաք | Kapuas basin? |
Կապուաս [1] (ինդոն.՝ Kapuas), գետ Ինդոնեզիայի Կալիմանտան կղզում։ Հոսում է արևմտյան Կալիմանտանայի նահանգում՝ արևմտյան և կենտրոնական հատվածում։ Թափվում է Հարավչինական ծով՝ ստեղծելով ճյուղավորված դելտա։
Գետի երկարությունը 1143 կմ է, ջրհավաք ավազանի մակերեսը ավելի քան 98000 կմ² է։ Համարվում է Ինդոնեզիայի ամենաերկար գետը, նաև ամենաերկարը՝ կղզային գետերի շարքում։
Ջրագրություն
Երկարություն՝ 1143 կմ, լայնությունը ավելի քան 700 մետր է, ավազանի մակերեսը 98 749 կմ² է (Արևմտյան Կալիմանտանի 67%-ը)։ Ջրի սպառումը ենթակա է սեզոնային տատանումների, միջին ցուցիչը ավելի քան 5000 մ³/սմ է։ Գետը ավելի ջրառատ է ապրիլ և նոյեմբեր ամիսներին, երբ լինում են առավելագույն տեղումները և ափամերձ տարածքներից ջրերը ծածկում են տարածքները։
Ակունքները գտնվում են Կալիմանտան կղզու կենտրոնում, ինդոնեզա-մալազիական սահմանից դեպի հարավ։
165 կմ տարածության վրա գետը հոսում է լեռներով, հետո՝ հիմնականում դաշտով, նշանակալի են ճահիճները։ Ակունքից մոտ 350 կմ հեռավորության վրա՝ գետի հյուսիսային ափին գտնվում է Սենտարում լիճը, այն գետի հետ կապված է բազմաթիվ ուղիներով, իսկ ջրհեղեղների ժամանակ այն գետի հետ կազմում է ջրային միասնական զանգված։
Երեք հիմնական գետաբազուկներից առավել հարուստ է հյուսիսայինը, որն էլ հայտնի է որպես Մեծ Կապուաս (ինդոն.՝ Kapuas Besar: