Կառլ Շվարցշիլդ գերմ.՝ Karl Schwarzschild |
---|
|
Ծնվել է | հոկտեմբերի 9, 1873(1873-10-09)[1][2][3][…] Ֆրանկֆուրտ, Վիսբադեն, Հեսսե-Նասաու, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4] |
---|
Մահացել է | մայիսի 11, 1916(1916-05-11)[5][1][2][…] (42 տարեկան) Պոտսդամ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4] հիվանդություն[6] |
---|
Գերեզման | Գյոտինգենի քաղաքի գերեզմանատուն |
---|
Քաղաքացիություն | Գերմանական կայսրություն և Պրուսիայի թագավորություն |
---|
Մասնագիտություն | ֆիզիկոս, աստղագետ, աստղաֆիզիկոս, համալսարանի դասախոս և մաթեմատիկոս |
---|
Հաստատություն(ներ) | Գյոթինգենի համալսարան[1], Kuffner observatory?[1], Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան[1] և Leibniz Institute for Astrophysics Potsdam?[1] |
---|
Գործունեության ոլորտ | աստղագիտություն[7], ֆիզիկա, աստղաֆիզիկա[7], համարժեքության տեսություն[7] և քվանտային մեխանիկա[7] |
---|
Անդամակցություն | Պրուսիայի գիտությունների ակադեմիա և Լեոպոլդինա |
---|
Ալմա մատեր | Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան (1896), Ստրասբուրգի համալսարան (1893) և Lessing-Gymnasium? |
---|
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[8][7][9] |
---|
Գիտական ղեկավար | Հուգո ֆոն Զելիգեր[10] |
---|
Եղել է գիտական ղեկավար | Էյնար Հերցշպրունգ[11], Arnold Kohlschütter?[12], Albert von Brunn?[12], Emanuel von der Pahlen?[12], Alfred Brill?[12], Albert von Brunn?[12], Arnold Kohlschütter?[12] և Emanuel von der Pahlen?[12] |
---|
Ամուսին(ներ) | Else Schwarzschild? |
---|
Երեխա(ներ) | Martin Schwarzschild? |
---|
Karl Schwarzschild Վիքիպահեստում |
Կարլ Շվարցշիլդ (գերմ.՝ Karl Schwarzschild, հոկտեմբերի 9, 1873(1873-10-09)[1][2][3][…], Ֆրանկֆուրտ, Վիսբադեն, Հեսսե-Նասաու, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4] - մայիսի 11, 1916(1916-05-11)[5][1][2][…], Պոտսդամ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4]), գերմանացի աստղագետ, Բեռլինի ԳԱ անդամ (1912)։
Գործունեություն
1901 թվականից՝ Գյոթինգենի համալսարանի պրոֆեսոր և այդ համալսարանի աստղադիտարանի տնօրեն, 1909 թվականից՝ Պոտսդամի աստղաֆիզիկական աստղադիտարանի տնօրեն, 1912 թվականից՝ Բեռլինի համալսարանի տնօրեն։ Շվարցշիլդը ստացել է Այնշտայնի դաշտի հավասարումների առաջին ճշգրիտ լուծումը։ Մշակել է լուսանկարչական աստղային լուսաչափության մեթոդը, ստեղծել 3500 աստղի փայլերի լուսանկարչական բնորոշումը պարունակող աստղացուցակ։ Որոշել է աստղերի արագությունների էլիպսոիդային բաշխումը, տվել աստղային վիճակագրության ինտեգրալ հավասարումների ընդհանուր լուծումը։ Շվարցշիլդը ստեղծել է աստղերի մթնոլորտների ճառագայթային հավասարակշռության տեսությունը, զբաղվել կրկնակի ու փոփոխական աստղերի, գիսավորների ուսումնասիրությամբ, քվանտային մեխանիկայի և հարաբերականության տեսության աստղագիտական կիրառման հարցերով։
Հայտնի է նաև օպտիկայի բնագավառում կատարած աշխատանքներով։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Шварцшильд Карл // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ https://www.physicsoftheuniverse.com/scientists_schwarzschild.html
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ CONOR.Sl
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 12,6 Mathematics Genealogy Project — 1997.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 555)։
|
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|