Կառլա Գուջինո
Կառլա Գուջինո | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | օգոստոսի 29, 1971[1][2] (53 տարեկան) |
Ծննդավայր՝ | Սարասոտա, Ֆլորիդա, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի, դերասանուհի և մոդել |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0001303 |
Կառլա Նիլ Գուջինո (անգլ.՝ Carla Neill Gugino, օգոստոսի 29, 1971[1][2], Սարասոտա, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, որն առավել հայտնի է Ռոբերտ Ռոդրիգեսի «Լրտեսների երեխաները» ֆիլմաշարում Ինգրիդ Կորտեսի դերով։
Վաղ տարիներ
Կառլա Գուջինոն ծնվել է Ֆլորիդայի Սարասոտա քաղաքում։ Նրա հայրը ծագումով իտալացի էր, իսկ մայրն ուներ անգլո-իռլանդական արմատներ։ Կառլայի ծնողները բաժանվել են, երբ նա երկու տարեկան էր[4]։ Կառլան ստիպված էր ապրել երկու տանը՝ հոր հետ (եղբոր՝ Կառլ կրտսերի հետ միասին) Սարասոտայում և մոր հետ՝ Կալիֆոռնիայում։ «Ես ապրում էի մայրիկիս հետ՝ Հյուսիսային Կալիֆոռնիայում գտնվող խրճիթում, և հայրիկիս հետ՝ մի շքեղ տանը։ Այնտեղ կային թենիսի կորտեր և լողավազան, ամռանը մեկնում էի Եվրոպա։ Ես զգում էի, որ երկու բոլորովին տարբեր մանկություն եմ ունեցել»․ նա այսպես է նկարագրում իր մանկությունը՝ ԱՄՆ-ի երկու ափերին[5]։
Կարիերա
15 տարեկանում Գուջինոն սկսել է զբաղվել մոդելային բիզնեսով[6], սակայն ստիպված է եղել լքել այն ցածրահասակ լինելու պատճառով[7]։ Հորաքրոջ խորհրդով, որը նախկինում աշխատում էր հեռուստատեսությունում, Կառլան սկսել է դերասանական վարպետության դասեր անցնել Լոս Անջելեսում[5]։ Մինչ դասընթացների ավարտը նա հասցրել է երկրորդ պլանի դեր կատարել իր դեբյուտային՝ «Բևեռլի Հիլզի ջոկատը» ֆիլմում[8]։ Այդ ժապավենի հաջողությունից հետո Կառլայի կարիերան վերելք ապրեց։ Նա սկսեց շատ նկարահանվել։ Հաջորդ չորս տարիներին թողարկվեցին նրա մասնակցությամբ մի քանի ֆիլմեր և սերիալներ։
Կառլան առաջին նշանավոր դերը ստացել է «Այս տղայի կյանքը» ֆիլմում 1993 թվականին։ Այդ ժապավենի նկարահանման հրապարակում նրա գործընկերներն են դարձել Ռոբերտ Դե Նիրոն և Լեոնարդո ԴիԿապրիոն։
Կարիերայի սկզբում Կառլան հասցրել է մասնակցել հետևյալ շոուներին՝ «Զանգով փրկվածները», «Ո՞վ է այստեղ շեֆը», «Ալֆ», «Դոկտոր Դուգի Հաուզեր» և «Հրաշալի տարիներ»։ 1992 թվականին Կառլա Գուջինոն Պոլի Շորի հետ գլխավոր դեր է ստացել «Փեսա» կատակերգությունում։ 1994 թվականին նա հայտնվել է Bon Jovi խմբի «Always» երգի տեսահոլովակում։
Հեռուստատեսային մի քանի վառ դերերից հետո Կառլան սկսել է նախանձելի օրինաչափությամբ հայտնվել մեծ էկրաններին, նրան հաճախ առաջարկել են առաջին պլանի դերեր։ Դերասանուհին հեշտությամբ կերպարանափոխվել է ցանկացած ժանրի ֆիլմերի համար. նա խաղացել է «Մայքլ» ռոմանտիկ կատակերգությունում Ջոն Տրավոլտայի հետ, «Կյանքի սերը» մելոդրամայում՝ Շերիլին Ֆենի հետ, «Օձի աչքերը» թրիլերում՝ Նիկոլաս Քեյջի հետ։
Կառլա Գուջինոյի համար հաջողակ է դարձել Ինգրիդ Կորտեսի դերը Ռոբերտ Ռոդրիգեսի «Լրտեսների երեխաները» ֆիլմաշարում, ինչպես նաև Կարեն Սիսկոյի դերը համանուն սերիալում (2003-2004)։ «Սահման» հեռուստասերիալում (2005-2006) նա ցուցադրել է իր դրամատիկ կատարումը դոկտոր Մոլլի էն Քեֆրիի դերում։ Այնուհետև Գուջինոն սկսել է նկարահանվել «Անտուրաժ» սերիալում Վինսենթ Չեյզի գործակալ Ամանդայի դերում[9]։ Բացի այդ, 2005-ին դերասանուհուն կարելի էր տեսնել «Մեղքերի քաղաք» նեոնուարում՝ Միկի Ռուրկի, Բրյուս Ուիլիսի, Քլայվ Օուենի, Բենիսիո դել Տորոյի և Ջեսիկա Ալբայի ընկերակցությամբ
2006 թվականին դերասանուհին նկարահանվել է «Գիշերը թանգարանում» ֆանտաստիկ կատակերգությունում, իսկ 2007 թվականին՝ Ռիդլի Սքոթի «Գանգստեր» քրեական դրամայում[10]։
2009 թվականին տեղի ունեցավ «Պահապանները» ֆիլմի համաշխարհային պրեմիերան, որտեղ Կառլան մարմնավորեց Սալի Յուպիտերի (Մետաքսի ուրվական) դերը[11]։ Ֆիլմը համանուն կոմիքսի էկրանավորումն է Պահապանները, Ալան Մուրը և Դեյվ Գիբոնսը։ Բացի այդ, 2009-ին դերասանուհին մարմնավորել է դոկտոր Ալեքս Ֆրիդմանին Դուեյն Ջոնսոնի հետ «Վհուկ լեռ» ֆանտաստիկ արկածում, ինչպես նաև ելույթ է ունեցել Չիկագոյի Գուդման թատրոնի բեմում[12]։
2011 թվականին Գուջինոյին կարելի էր տեսնել «Անառակ Կալիֆոռնիա» կատակերգական-դրամատիկական սերիալում՝ Էբի Ռոդեսի դերում, ինչպես նաև «Միստր Փոփերի պինգվինները» ֆիլմում, որտեղ նրա գործընկերը Ջիմ Քերին էր, և Զաք Սնայդերի «Արգելված ընդունելություն» ֆանտաստիկ ֆիլմում՝ Վերա Գորսկու դերում։ Վերջինիս սաունդթրեքում դերասանուհին երգում է Օսկար Այզեքի կողքին[13]։
2013 թվականին դերասանուհին կրկին, արդեն երրորդ անգամ, խաղացել է Զաք Սնայդերի «Պողպատե մարդը» ֆիլմում։ Երեք տարի անց նա կհայտնվի նաև «շարունակությունում»։ 2015 թվականին Կառլա Գուջինոն Դուեյն Ջոնսոնի և Ալեքսանդրա Դադդարիոյի հետ միասին կատարել է «Սան Անդրեասի խզումը» աղետ-ֆիլմում գլխավոր դերերից մեկը։
2017 թվականին Գուջինոն նկարահանվել է «Ջերալդի խաղը» սարսափ ֆիլմում, որը նկարահանվել Է Սթիվեն Քինգի համանուն վեպի հիման վրա[14]։ 2018-ից 2020 թվականներին դերասանուհուն կարելի էր տեսնել «Էլիզաբեթ Հարվեստ» ֆանտաստիկ թրիլերում և «Բլրի վրա տան ուրվականները» սերիալում։
2021 թվականին նախատեսվում է թողարկել «Վառոդի կոկտեյլ» էքշն-թրիլլերը՝ Կառլա Գուջինոյի մասնակցությամբ[15]։ Ֆիլմի նկարահանման հրապարակում նրա գործընկերներն են Կարեն Գիլանը, Լինա Հիդին, Միշել Յեոն, Անժելա Բասեթը, Փոլ Ջամատին և Ֆրեյա Ալանը[16]։
Ֆիլմագրություն
Ֆիլմ
Տարի | Անվանումը հայերեն | Բնօրինակ անվանում | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
1989 | Բևերլի Հիլզ Ռոտա | Troop Beverly Hills | Չիկա Բարնֆելլ | |
1990 | Բարի գալուստ տուն, Ռոքսի Կարմայքլ | Welcome Home, Roxy Carmichael | երիտասարդ Ռոքսի | |
1993 | Այս տղայի կյանքը | This Boy’s Life | Նորմա | |
Կարմիր ջերմություն | Red Hot | Վալենտինա | ||
Փեսա | Son in Law | Ռեբեկա Ուորներ | ||
1995 | Ռապսոդիա Մայամի | Miami Rhapsody | Լեսլի Մարկուս | |
1996 | Ճանապարհ դեպի տուն 2. Կորած Սան Ֆրանցիսկոյում | Homeward Bound 2: Lost in San Francisco | Դելայլա | ձայնագրություն |
Պատերազմ տանը | The War at Home | Մելիսա | ||
Հարսանեկան զանգերի բլյուզ | Wedding Bell Blues | Վիոլետ | ||
Մայքլ | Michael | հարսնացու | ||
1997 | Անձնական կյանք | Lovelife | Էմի | |
1998 | Բռնաբարություն | Jaded | Մեգան «Մեգ» Հարիս | |
Օձի աչքեր | Snake Eyes | Ջուլիա Կոստելլո | ||
Հուդայի համբույրը | Judas Kiss | Կոկո Չավես | ||
1999 | Հրաշքների սեզոն | A Season for miracles | Էմիլի Թոմփսոն | |
2001 | Լրտեսների երեխաները | Spy Kids | Ինգրիդ Կորտես | |
Աշխարհի կենտրոն | The Center of the World | Ջերրի | ||
Շոու Ջիմմի | The Jimmy Show | Էննի | ||
Դիմակայություն | The One | Թի Քեյ Լոու/Մեսսի Ուոլշ | ||
2002 | Լրտեսների երեխաները 2։ Անիրականալի հույսերի կղզին | Spy Kids 2: Island of Lost Dreams | Ինգրիդ Կորտես | |
2003 | Երգող դետեկտիվ | The Singing Detective | Բեթի Դարք/մարմնավաճառ | |
Լրտեսների երեխաները 3։ Խաղն ավարտված է | Spy Kids 3-D: Game Over | Ինգրիդ Կորտես | ||
2005 | Մեղքերի քաղաք | Sin City | Լյուսիլ | |
— | The Life Coach | Կոռլա | ||
2006 | Խոշոր խաղադրույք | Even Money | Վերոնիկա | |
Գիշերը թանգարանում | Night at the Museum | Ռեբեկա | ||
2007 | Խաբեություն | The Lookout | Ջանեթ | |
Վամպիրուհի | Rise: Blood Hunter | Իվ | ||
Գանգստեր | American Gangster | Լորի Ռոբերտս | ||
2008 | Օրինական սպանություն | Righteous Kill | Կարեն Կոլորի | |
2009 | Չծնված | The Unborn | Ջանեթ Բելդոն | |
Կայծեր | Sparks | Ռոբին | կարճամետրաժ ֆիլմ | |
Հսկիչները | Watchmen | Սալի Յուպիտեր/Մետաքսի ուրվական | ||
Վհուկի լեռը | Race to Witch Mountain | դոկտոր Ալեքս Ֆրիդման | ||
Կանայք դժվարության մեջ են | Women in Trouble | Էլեկտրա Լյուքս | ||
Դիմակի տակ | Under the Hood | Սալի Յուպիտեր | կարճամետրաժ ֆիլմ | |
Ապոկրիֆ | Apocrypha | կին | ||
Մայթի Մաքս | The Mighty Macs | Քեթի Ռաշ | ||
2010 | Էլեկտրա Լյուքս | Elektra Luxx | Էլեկտրա Լյուքս/Սելիա | |
Ակնարկ | Tell-Tale | ճակատագրական կին | կարճամետրաժ ֆիլմ | |
Ամեն Աստծո օր | Every Day | Ռոբին | ||
Փամփուշտից արագ | Faster | Չիկերո | ||
2011 | Ես հոգնել եմ քեզանից | I Melt With You | Լոռա Բոյդ | |
Աղջիկը մտնում է բար | Girl Walks Into A Bar | Ֆրանսին Դրայվեր | ||
Արգելված ընդունելություն | Sucker Punch | Վեռա Գորսկի | ||
Միստր Պոպերի պինգվինները | Mr. Popper’s Penguins | Ամանդա Փոփեր | ||
Հին Նոր տարի | New Year’s Eve | դոկտոր Մորիսեթ | նովել․ Maternity Ward | |
2012 | «Նուար» հյուրանոց | Hotel Noir | Հաննա Քլիք | |
2013 | Պողպատե մարդը | Man of Steel | Քելոր | ձայնագրություն |
2014 | Հանդիպում | Match | Լիզա Դեյվիս | |
2015 | Սան Անդրեաս | San Andreas | Էմմա Գեյնս | |
2016 | Սուպերհերոսներ | Bling | Քեթրին | մուլտֆիլմ, ձայնագրություն |
Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին | Batman v Superman: Dawn of Justice | Քելոր | ձայնագրություն | |
Գայլեր | Wolves | Ջեննի Քելլեր | ||
2017 | Տիեզերքը մեր միջև | The Space Between Us | Քենդրա Ուինդեմ | |
Ջերալդի խաղը | Gerald’s Game | Ջեսսի Բեռլինգեյմ | ||
2018 | Էլիզաբեթ Հարվեստ | Elizabeth Harvest | Քլեր | |
2021 | Վառոդի կոկտեյլ | Gunpowder Milkshake | Մեդելին |
Հեռուստատեսություն
Տարի | Անվանումը հայերեն | Բնօրինակ անվանում | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
1988 | Ո՞վ է այստեղ շեֆը | Who’s the Boss? | Ջեյն | էպիզոդ․ Prom Night II |
Բարի լույս, Միսս Բլիս | Good Morning, Miss Bliss | Կարեն | էպիզոդ․ Summer Love | |
1989 | Ալֆ | ALF | Լոռա | էպիզոդ․ Standing in the Shadows of Love |
1989—1990 | Ֆալկոն Կրեստ | Falcon Crest | Սիդնի Սենթ Ջեյմս | հեռուստասերիալ, 11 էպիզոդ |
1990 | Ամերիկացի երազող | American Dreamer | երիտասարդ Ջեսիկա | էպիզոդ․ Pilot |
Ֆերիս Բյուլլեր | Ferris Bueller | Էն Փեյսոն | էպիզոդ․ Stand-In Deliver | |
1991 | Դոկտոր Դագի Հաուզեր | Doogie Howser, M.D. | Սառա Նյուման | էպիզոդ․ Planet of the Dateless |
Հրաշալի տարիներ | The Wonder Years | Սենդի | էպիզոդ․ Triangle | |
1992 | Էդմունդ Փերիի պատմությունը | Murder Without Motive: The Edmund Perry Story | Էլիսոն Քոնորս | հեռուստաֆիլմ |
Քվանտային թռիչք | Quantum Leap | Միշել Թեմփլ Քաթլեր | էպիզոդ․ Ghost Ship — August 13, 1956 | |
Դևիսը սովորեցնում է ապրել | Davis Rules | Քեթի | հեռուստասերիալ, 2 էպիզոդ | |
Մասնավոր գործ | A Private Matter | Մերի Բեթ | եռուստաֆիլմ | |
1994 | Մոտոցիկլիստների բանդա | Motorcycle Gang | Լիան Մորիս | |
1995 | Գեղեցկուհիները Էդիթ Ուորթոնը | The Buccaneers | Նեն Սենտ Ջորջ | մինի սերիալ, հիմնական դերը |
1996—1998 | Սփին Սիթի | Spin City | Էշլի Շեֆեր | հեռուստասերիալ, 13 էպիզոդ |
1999 | Ալեքսանդրիա հյուրանոց | Hotel Alexandria | Չկա տվյալ | մինի սերիալ, հիմնական դերը |
Բարի գիշեր | Bonne Nuit | Քերոլ Ռիվս | հեռուստաֆիլմ | |
Հրաշքների սեզոն | A Season for Miracles | Էմիլի Թոմփսոն | ||
1999—2000 | Նադեժդա Չիկագո | Chicago Hope | Ջինա Սայմոն | հեռուստասերիալ, հիմնական դերը |
2001 | Սարսափ անդունդից | Mermaid Chronicles Part 1: She Creature | Լիլի | հեռուստաֆիլմ |
2003—2004 | Կարեն Սիսկո | Karen Sisco | Կարեն Սիսկո | հեռուստասերիալ, հիմնական դերը |
2005—2006 | Սահման | Threshold | դոկտոր Մոլլի էն Քաֆրի | |
2007—2010 | Անտուրաժ | Entourage | Ամանդա Դանիելս | հեռուստասերիալ, 12 էպիզոդ |
2011 | Անառակ Կալիֆորնիա | Californication | Էբի Ռոդս | հեռուստասերիալ, 10 էպիզոդ |
Ապաստան | Hide | Դի Դի Ուորեն | հեռուստաֆիլմ | |
2012 | Արդարադատություն | Justified | Կարեն Գուդոլ | էպիզոդ․ Cut Ties |
Քաղաքական գործիչներ | Political Animals | Սյուզան Բերգ | մինի սերիալ, հիմնական դերը | |
Նորեկը | New Girl | Էմմա | հեռուստասերիալ, 3 էպիզոդ | |
2013 | — | Doubt | Լինդա | հեռուստաֆիլմ |
2014 | «Սեղմեք ձայնագրության վրա» հեռուստատեսությամբ | HitRECord on TV | այլմոլորակային | էպիզոդ․ RE: Trash |
2015 | Եզրին | The Brink | Ջոան Լարսոն | հեռուստասերիալ, երկրորդական դեր |
2015—2016 | Սոճիներ | Wayward Pines | Քեյթ Հյուսոն | հեռուստասերիա, հիմնական դերը |
2016 | Հյուրախաղեր | Roadies | Շելլի Անդերսոն | |
2017 | Նեշվիլ | Nashville | Վիրջինիա | էպիզոդ, If Tomorrow Never Comes |
2018 | Ռոբոցիպ | Robot Chicken | Ջոյս Բայերս/Մեգ Ալթման | մուլտֆիլմ, էպիզոդ․ Mr. Mozzarella’s Hamburger Skateboard Depot, ձայնագրություն |
Բլրի վրա գտնվող տան ուրվականները | The Haunting of Hill House | Օլիվիա Քրեյն | հեռուստասերիալ, հիմնական դերը | |
2019 | Ջեթ | Jett | Դեյզի «Ջեթ» Կովալսկի | |
2020 | Որս | Manhunt | Քեյթի Սքրագս | հեռուստասերիալ, 6 էպիզոդ |
Բլայի ուրվականները | The Haunting of Bly Manor | պատմող/տարեց Ջեյմի | հեռուստասերիալ, 2 էպիզոդ | |
2022 | Ընձառյուծի կաշի | Leopard Skin | Ալբա Ֆոնտանա | հեռուստասերիալ, 8 էպիզոդ |
2023 | Աշերի տան անկումը (մինի սերիալ) | The Fall of the House Usher | Վերնա | հեռուստասերիալ, 8 էպիզոդ |
Երաժշտական տեսահոլովակներ
Տարի | Կատարող | Անվանում |
---|---|---|
1994 | Bon Jovi | «Always» |
2016 | The Black Eyed Peas | «Where Is the Love?» |
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ http://www.theatreworldawards.org/past-recipients.html
- ↑ LANDAU, PETER (2007 թ․ հունվարի 29). «A Woman We Love: Carla Gugino». Esquire. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ 5,0 5,1 «Carla Gugino biography». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ «Carla Gugino, Empire». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ «IMDB». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ «Carla Gugino Says She Lied About Her Age to Be in Troop Beverly Hills: 'I Was Actually 16'». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ Hochman, David (2007 թ․ ապրիլի 6). «Agent Provocative: Carla Gugino Teases HBO's Entourage». TV Guide. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ «Gugino Aboard American Gangster». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ «Carla Gugino joins Watchmen». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ «A New Look at an Old Farm Threatened by Heat». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ «Carla Gugino & Oscar Isaac — Love Is The Drug (HD) (Sucker Punch)». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 12-ին.
{cite web}
: no-break space character in|title=
at position 27 (օգնություն) - ↑ «Игра Джеральда, 2018». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ «Carla Gugino Joins 'Gunpowder Milkshake'». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ «Gunpowder Milkshake, Full Cast & Crew». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 12-ին.