Կառլոս Մարին
Կառլոս Մարին | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | Carlos Marín |
Ծնվել է | հոկտեմբերի 13, 1968 (56 տարեկան) Ռյուսելհայմ |
Երկիր | ![]() |
Մահացել է | դեկտեմբերի 19, 2021[1][2][3][…] (53 տարեկան) Մանչեսթեր, Մեծ Մանչեսթեր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1][3] |
Գերեզման | Ալմուդենի գերեզմանոց[4] |
Ժանրեր | օպերա, փոփ-երաժշտություն, operatic pop |
Մասնագիտություն | երգիչ |
Երգչաձայն | բարիտոն |
Գործիքներ | դաշնամուր |
Գործունեություն | այժմ |
Լեյբլ | Sony BMG |
Անդամակցություն | Իլ Դիվո |
Կապված | Il Divo խումբ |
Կայք | Carlos Marin Twitter-ում] |
Ստորագրություն | |
![]() |
Կառլոս Մարին (իսպ.՝ Carlos Marín, հոկտեմբերի 13, 1968[5], Ռյուսելսհայմ, Գրոս Գերաու, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն - դեկտեմբերի 19, 2021[1][2][3][…], Մանչեսթեր, Մեծ Մանչեսթեր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1][3]), իսպանացի բարիտոն, օպերային հանրահայտ երգիչ, Il Divo խմբի չորս անդամներից մեկը։
Կենսագրություն
Վաղ տարիներ
Կառլոս Մարինը ծնվել է 1968 թ. Հեսսենում,ԳՖՀ, մինչև 12 տարեկանն ընտանիքի հետ ապրել է Նիդեռլանդներում։ Երչի կարիերան Կառլոսի մոտ սկսվեց, երբ նա ընդամենը 8 տարեկան էր. լույս ընծայվեց նրա առաջին ալբոմը՝ «Փոքրիկ Կառուզոն» (պրոդյուսերը հայտնի երգիչ Պիեռ Կարտներն էր)։ Ալբոմն ընդգրկում էր նրա կատարմամբ «O Sole Mio» և «Гранада» երգերը։ Երկու տարի անց, 1978 թ., թողարկվեց «Իմ թանկագին մայրիկ» (նիդեռ. Mijn Lieve Mama) ալբոմը՝ երիտասարդ Կառլոս Մարինի կատարմամբ։ Այդ ժամանակ նա հաճախում էր սոլֆեջիոյի և դաշնամուրի դասերի։ Նիդեռլանդներում նրան անվանում էին «Կառլոս - փոքրիկ Կառուզո»։
Անձնական կյանք
1994 թ. ամուսնացել է իսպանացի պարուհի և երգչուհի Ժերալդին Լապպոսի հետ, սակայն 2009 թ., տասնհինգամյա համատեղ կյանքից հետո, նրանք բաժանվեցին։ Երեխաներ չունի։ Ապրում է Լոնդոնում։ Հարազատ իսպաներենից բացի տիրապետում է անգլերեն և իտալերեն լեզուներին
Il Divo- ի կազմում
-
Il Divo խումբը Հոնկոնգում (2005). Կառլոս Մարին - ձախից երկրորդը
-
Ելույթը Իլ-Դիվոյի համերգին, Սիդնեյում 2012 թ.
Ինչպես և «Il Divo» կվարտետի մյուս մասնակիցները, Կառլոս Մարինը խմբին անդամագրվել է նախնական ընտրության արդյունքում։ 2004 թվականին լույս տեսավ խմբի առաջին համատեղ ալբոմը։
Սկավառագրություն
- Little Caruso - սոլո (1976)
- Mijn Lieve Mama (My Dear Mother) - սոլո (1978)
- Jekyll & Hyde, The Musical: Promo (2000)
- Il Divo (Il Divo-ի կազմում, 2004)
- Ancora (Il Divo-ի կազմում, 2005)
- The Christmas Collection (Il Divo-ի կազմում, 2005)
- Voices from the FIFA World Cup (Il Divo-ի կազմում, 2006)
- Siempre (Il Divo-ի կազմում, 2006)
- The Promise (Il Divo-ի կազմում, 2008)
- An Evening with Il Divo - Live in Barcelona (Il Divo-ի կազմում, 2009)
- Wicked Game (Il Divo-ի կազմում, 2011)
- Live in London (Il Divo-ի կազմում, 2011, DVD)
- The Greatest Hits Deluxe Edition (Il Divo-ի կազմում, 2012)
- A Musical Affair (Il Divo-ի կազմում, 2013)
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://www.dailymail.co.uk/news/article-10326623/Carlos-Mar-n-dies-Covid-aged-53-Manchester-hospital-coma.html
- ↑ 2,0 2,1 2,2 https://twitter.com/ildivoofficial/status/1472642948764364808
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 https://www.news.com.au/entertainment/celebrity-life/celebrity-deaths/il-divo-star-carlos-marn-dies-after-being-rushed-to-hospital/news-story/da4edf5683ca39a597bc2396a3d343d3
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ Internet Broadway Database — 2000.
Արտաքին հղումներ
- «Carlos of Il Divo» (անգլերեն). The Official Il Divo Site. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 8-ին.
- «Entre el pop y la ópera, llega a España el cuarteto 'Il divo'» (իսպաներեն). Terra. 14 marzo 2005. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 29-ին.
- Lara Ceroni. «Il Divo: World idols» (անգլերեն). Elle Canada. Վերցված է 2011 թ․ ապրիլի 29-ին.
- «CARLOS MARIN» (անգլերեն). Wordpress.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 22-ին.
- Կառլոս Մարին Թվիթթերում