Կառլոս Ալբերտո Տոռես

Կառլոս Ալբերտո Տոռես
պորտ.՝ Carlos Alberto Torres
Քաղաքացիությունը  Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 17, 1944(1944-07-17)[1][2]
Ծննդավայր Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա[1]
Մահվան ամսաթիվ հոկտեմբերի 25, 2016(2016-10-25)[3][4] (72 տարեկան)
Մահվան վայր Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա[1]
Հասակ 180 սանտիմետր
Քաշ 77 կիլոգրամ
Դիրք պաշտպան

Կառլոս Ալբերտո Տոռես, առավել հայտնի է Երրորդ թիմի ավագ անունով (պորտ.՝ Carlos Alberto Torres, հուլիսի 17, 1944(1944-07-17)[1][2], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա[1] - հոկտեմբերի 25, 2016(2016-10-25)[3][4], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա[1]), բրազիլացի ֆուտբոլիստ, կենտրոնական պաշտպան, 1970 թվականին Բրազիլիայի հավաքականի կազմում եղել է թիմի ավագը և դարձել է աշխարհի չեմպիոն, ընդգրկվել է 20-րդ դարի աշխարհի խորհրդանշական հավաքականի կազմում[5]։ 1970 թվականի առաջնության եզրափակիչ խաղի ժամանակ Պելեի փոխանցումից հետո դարձել է գոլի հեղինակ։ Որոշ մասնագետների կարծիքով Կառլոս Ալբերտոյի այդ գոլը համարվում է 20-րդ դարի լավագույն գոլը[6][7]։

Կենսագրություն

Կառլոս Ալբերտո Տոռեսը ծնվել է Ռիո դե Ժանեյրոյում, որտեղ էլ սկսել է զբաղվել ֆուտբոլով։ 19 տարեկանում նա պայմանագիր է կնքել «Ֆլումինենսե» հետ և հենց առաջին մրցաշրջանում ցուցադրել է գերազանց խաղ։ Չնայած այն հանգամանքին, որ Կառլոս Ալբերտոն եղել է եզրային պաշտպան, բայց նա մեծ դեր է ունեցել թիմի գրոհների կազմակերպման ժամանակ։

Երեք մրցաշրջան «Ֆլումինենսեում» անցկացնելուց հետո նա տեղափոխվում է «Սանթոս», որտեղ էլ անցան իր կարիերայի հաջորդ 8 տարիները։ Այդ տարիների ընթացքում նա «Ձկների» կազմում անց է կացրել 440 խաղ։

1974-1977 թվականներին Կառլոս Ալբերտոն նորից վերադարձել է «Ֆլումինենսե»։ Հանդես գալով այդ երկու ակումբներում Կառլոս Ալբերտո Տոռեսը նվաճել է Ռիո դե Ժանեյրոյի և Սան Պաուլու նահանգների յոթ չեմպիոնի տիտղոս ։

Ավարտելով Բրազիլիայի հավաքականի կազմում իր խաղերը, 1977-1981 թվականներին նա ավարտել է իր ֆուտբոլային կարիերան «Նյու Յորք Կոսմոս» ակումբում։

Կառլոս Ալբերտոն համաշխարհային փառքի է հասել Բրազիլիայի հավաքականի կազմում խաղալու տարիներին։ Նա որպես աջ կիսապաշտպան բազմաթիվ անգամ ընդգրկվել է 20-րդ դարի աշխարհի խորհրդանշական հավաքականի կազմում։ Ավելի փայլուն խաղ է ցուցադրել 1970 թվականի աշխարհի առաջնության ժամանակ։ Եզրափակչում խփած նրա գոլը դասվել է հարյուրամյակի գոլերի շարքին[8]։

Կարիերայի ավարտից հետո նա զբաղվել է մարզչական աշխատանքներով։ Եղել է «Ֆլամենգոյի», «Կորինթիանսի», «Բոտաֆոգոյի» մարզիչը։

Կառլոս Ալբերտո Տոռեսը զբաղվել է նաև քաղաքականությամբ։ 1989- 1993 թվականներին եղել է Ռիո դե Ժանեյրո քաղաքի Դեմոկրատական աշխատանքային կուսակցության փոխնախագահն ու առաջին քարտուղարը։

Կառլոս Ալբերտո Տոռեսի որդին Կառլոս Ալեշանդրե Տոռեսը նույնպես եղել է ֆուտբոլիստ։ 1985—2001 թվականներին հանդես է եկել «Ֆլումինենսեյում», «Վասկո դա Գամայում», Նագոյայի Գրամպուս թիմերում։ 1992 թվականին մեկ խաղ է անցկացրել Բրազիլիայի ազգային հավաքականում։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլոս Ալբերտո Տոռես» հոդվածին։