Կառնատակա (կան.ಕರ್ನಾಟಕ, անգլ.՝ Karnataka), նահանգՀնդկաստանում, Հնդստան թերակղզու հարավ-արևմուտքում՝ Արաբական ծովի ափին։ Տարածությունը 191.8 հազար կմ² է։ Բնակչության մեծ մասը կաննարաներ են։ Վարչական կենտրոնը Բանգալոր քաղաքն է։
Անվանում
Մինչև 1973 թվականը կոչվել է Մայսուր։ Կառնատակա անվանումը նահանգի հիմնական բնակչության՝ կաննարա ժողովրդի լեզվով նշանակում է «սև հողի երկիր»[1]։
Ծանոթագրություններ
↑Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».