Կասիո (անգլ.՝ Casio)` Էլեկտրական սարքերի ճապոնական արտադրող։ Ավելի հայտնի է որպես հաշվիչների, աուդիո սարքավորումների, լուսանկարչական ապարատների, երաժշտական գործիքների, ձեռքի ժամացույցների արտադրող։
Պատմություն
Հիմնադրվել է 1946 թվականի ապրիլին։ Հիմնադիրներն են Կաձուո, Յուկիո, Տոսիո և Տադաո Կասիո (լատ.`Kashio) եղբայրները։ «Կասիո»-յի խոշորագույն արտադրանքը եղել է յուբիվա անունով ծխախոտ պահող մատանին (yubiwa pipe)։ Հետպատերազմյան ժամանակահատվածում ճապոնացիները, լինելով նյութական, տնտեսական խիստ կարիքի մեջ, ամեն ինչում խնայում էին։ Ծխողներն, օրինակ, փորձում էին կիսատ չթողնել ծխախոտը։ Տադաո Կասիոն դրա համար ստեղծում է հատուկ մատանի, որը ծխողներին հնարավորություն է տալիս պահել ծխախոտը՝ առանց նրան դիպչելու, ինչի արդյունքում հնավոր է լինում ծխել այն մինչև վերջ։ Միևնույն ժամանակ ծխողի ձեռքերն այդ ընթացքում ազատ էին մնում աշխատելու համար։
1957 թվականին թողարկել է աշխարհում առաջին ամբողջովին էլեկտրական հաշվիչը` 14A մոդելը, որը ընկերությունը վաճառեց 485,000 իենով։ «Կասիո 14A» անվանումը նշանակում էր, որ հաշվիչ մեքենան կարող է աշխատել 14 նիշ ունեցող թվերի հետ։ Արտասահմանյան նմանատիպ մեքենաների համեմատությամբ նրա տեխնիկական ցուցանիշներն ավելի բարձր էին, ինչն էլ հնարավորություն տվեց ավելի թանկ գին նշանակել «Կասիո»-յի համար[7]։ 1965 թ.-ին «Կասիո»-ն թողարկում է նոր տեսակի հաշվիչ, որը ստանում է «001» անունը։ Արդեն 80-ականների վերջին, հաշվիչ մեքենաներից բացի ընկերությունը սկսեց արտադրել ժամացույցներ, տպիչներ, հեռուստացույցներ, սինթեզատորներ, էլեկտրոնային նոթատետրեր։ 20-րդ դարի տեխնիկական առաջընթացի խորհրդանիշ դարձավ 1972թ. արտադրված «Կասիո մին» հաշվիչ մեքենան։ 1980-ականների և 1990-ականների ընթացքում ընկերությունը դառնում է ավելի հայտնի իր էլեկտրոնային ստեղնաշարային գործիքների արտադրությամբ[8][9]։ Այսօր «Կասիո»-ն հայտնի է աշխարհին իր ամուր, դիմացկուն և հուսալի թվային ժամացույցներով։ Ընկերությունն արտադրում է նաև ապրանքներ տեղական շուկայի համար։ Տիպիկ օրինակ է «աղոթքի կողմնացույց» ժամացույցը (անգլ.` "Prayer Compass" watch), որը նախատեսված է օգնելու մուսուլմաններին աղոթել ճիշտ ժամանակին և ճիշտ ուղղությամբ[10]։
Ծանոթագրություններ
|
---|
| Ժանրեր | |
---|
| Ֆոտոապարատների տեսակներ | Օդալուսանկարչական ապարատ · Արկղային խցիկ · Հեռաչափական · Երկօբյեկտիվ հայելային · Ճանապարհային · Կարդանային · Կոմպակտ · Խոշորաձևաչափային · Փոքրաձևաչափային · Միաօբյեկտիվ հայելային · Համայնապատկերային · Կիսաձևաչափային · Պարզագույն · Մամլախցիկ · Ուղղակի դիտման · Պսևդոհայելային · Ծալովի · Միջնաձևաչափային · Ստենոպ · Ստերեոսկոպիկ · Ֆոտոթակարդ · Ֆոտոգնդացիր · Ֆոտոգրանցիչ · Ֆոտոհրացան · Թվային (Անհայելային · Հայելային · Միջնաձևաչափային) · Սանդղակային |
---|
| Եզրույթներ | Սպիտակի հաշվեկշիռ · Բոկե · Լուսաբռնկիչի առաջատար թիվ · Դրվագազարդում · Պահաժամ · Կիզակետ · Հստակության խորություն · Օբյեկտիվի դիաֆգրամա · Դիստորսիա · Կադրավորում · Կրոպ գործոն · Լուսավորվածություն · Հարաբերական անցք · Ցրման բիծ · Աշխատանքային հատված · Լուսաուժ · Լուսաբռնկիչի համաժամացում · Կիզակետային հարթություն · Կիզակետային հեռավորություն · Լուսատպագրություն · Լուսանկարչական լայնություն · Լուսակայում · Համարժեքային կիզակետային հեռավորություն |
---|
| Արտադրողներ | |
---|
| Ֆոտոտեխնիկա | Ինքնաթողք · Ինքնակիզակետում · Օբյեկտիվի հարմարակ · Օբյեկտիվի սվինամիացք · Մարտկոցային բռնակ · Կոշիկ · Բլենդ · Շարժիչային հաղորդակ · Գլխիկ · Դիտան · Հեռաչափ · Լիցքավորման թևք · Փոփոխական կիզակետային հեռավորության օբյեկտիվ · Մատրից · Կիզակետային պարկ · Փորձաղյուսակ · Մոնոպոդ · Ակնապանակ · Հավելադիր ոսպնյակ · Օբյեկտիվ · Որսորդական խցիկ · Հարմարակ (լուսանկարչական սարքվածք) · Դիաֆգրամայի ռեպետիր · Լուսազտիչ · Թողքի պարան · Հեռափոխարկիչ · Երկարացնող օղակներ · Հաստատուն կիզակետային հեռավորության օբյեկտիվ · Բայերի զտիչ · Լուսաբռնկիչ · Լուսանկարչական փականակ · Թվային հետնամաս · Լայնանկյուն փոխարկիչ · Կալան (եռոտանի) · Լուսակայացույց |
---|
| |
|
| |
---|
| Ֆոտո, վիդեո և աուդիո | |
---|
| Թեմատիկ կայքեր | |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|