Կասպեր (Վայոմինգ)
Բնակավայր | ||
---|---|---|
Կասպեր | ||
Երկիր | ԱՄՆ | |
Համայնք | Natrona County? | |
Մակերես | 69,418361 կմ², 70,565087 կմ² | |
ԲԾՄ | 1560±1 մետր | |
Բնակչություն | ▲59 038 մարդ (ապրիլի 1, 2020)[1] | |
Ժամային գոտի | MDT? | |
Հեռախոսային կոդ | 307 | |
Փոստային դասիչ | 82604 | |
Պաշտոնական կայք | casperwy.gov(անգլ.) | |
| ||
Կասպեր (անգլ.՝ Casper), Վայոմինգ նահանգի մեծությամբ երկրորդ քաղաքը։ Քաղաքում ապրում է 49 644 մարդ։ Կասպերը համարվում է Նատրոն շրջանի վարչական կենտրոնը և տեղակայված է Կասպեր լեռան (Ժայռոտ լեռներ) ստորոտին` Նորթ Պլատ գետի վրա[2]։
Պատմություն
Քաղաքը հիմնադրվել է նախկին Կասպերի ֆորտից արևելք։ Կասպերի ֆորտը կառուցվել էր 19-րդ դարի կեսերին՝ Օրեգոնի ուղու երկայնքով տարածված ազատ հողեր փնտրելու նպատակով սպիտակամորթների զանգվածային գաղթերի ժամանակաշրջանում։ Կասպերը հիմնադրվել է Նորթ Պլատ գետի ափին՝ 19-րդ դարավերջին։ Երկրի արևմուտք տանող բոլոր հիմնական ուղիների` Օրեգոնի, Մորմոնի, Բոզմենի և Պոնի Էքսպրեսի հատման կետում գտնվելու շնորհիվ շրջանը արագ զարգանում է։ Մորմոնի և Օրեգանի ուղիները կրում են «ազգային պատմական ուղիներ» անվանումը։
Աշխարհագրություն
Կասպերը տեղակայված է 42°50′05″ հս․ լ. 106°19′30″ ամ. ե.HGЯO-ում։ Մոտակա մեծ քաղաքները. Դենվերը Կոլորադո նահանգում, Շայենը Վայոմինգ նահանգում, Սոլթ Լեյք Սիթին Յուտա նահանգում, Բիլլինգսը Մոնտանա նահանգում, Ռեփիդ Սիթին Հարավային Դակոտա նահանգում։ Քաղաքը գտնվում է Կասպեր լեռան ստորոտին (բարձրությունը 183 մետր է, սակայն ունի շատ երկար մակերեսային իջվածք (ավելի քան երկու կմ), որով հարմար է ձմռանը դահուկներով սահելը)։ Քաղաքի շուրջը կան մի քանի լճեր և գետեր։
Ըստ ԱՄՆ վիճակագրության բյուրոյի տվյալների՝ քաղաքը զբղեցնում է 63 կմ² տարածք, որից 62 կմ²-ին գտնվում է ցամաքի վրա, իսկ 0.78 կմ²-ին` ջրային պաշարների վրա։ Քաղաքի ընդհանուր տարածքի ընդամենը 1,32 %-ը զբաղեցված է ջրով։
Կլիմա
Կասպերը, ինչպես և ամբողջ Վայոմինգը, ունի կիսաանապատային կլիմա (BSk, ըստ Կյոպպենի կլիմաների դասակարգման) երկար, ցուրտ, սակայն չոր ձմեռներով, շոգ և հիմնականում չոր ամառներով, մեղմ գարուններով, ինչպես նաև կարճ և վառ արտահայտված աշուններով։ Միջին ամսական ջերմաստիճանային մաքսիմումը հունվարին տատանվում է 1.8 C°-ի շուրջը, իսկ հուլիսին` մինչև 31.2 C°-ի շուրջը։ Կասպերում ամռանը օդի գիշերային ջերմաստիճանը հաճախ զգալիորեն ցածր է լինում ցերեկային ջերմաստիճանից։ Ձյունն ուժգին գալիս է հիմնականում ձմեռային ամիսներին, սակայն ձյան տեսքով տեղումների մեծամասնությունը թափվում է ապրիլին։ Կասպերում տեղումների մեծամասնությունը գալիս է գարնանը և ամռան սկզբին, սակայն նույնիսկ այդ ժամանակ նրանց քանակությունը զգալի չէ։
- Միջին տարեկան ջերմաստիճանը - +7,4 C°
- Միջին տարեկան քամու արագությունը - 5,2 մ/վրկ
- Միջին տարեկան օդի խոնավությունը - 57 %
Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Կասպեր | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | տարին |
բացարձակ առավելագույնը (°C) | 15,6 | 20,0 | 25,0 | 28,9 | 35,0 | 38,9 | 40,0 | 38,9 | 36,1 | 30,6 | 22,2 | 18,3 | 40,0 |
միջին առավելագույնը (°C) | 1,8 | 3,2 | 8,8 | 13,8 | 19,5 | 26,0 | 31,2 | 30,2 | 23,5 | 15,2 | 7,1 | 1,2 | 15,1 |
միջին ջերմաստիճանը (°C) | −4,1 | −2,9 | 1,8 | 5,9 | 11,2 | 16,8 | 21,4 | 20,6 | 14,4 | 7,3 | 0,7 | −4,6 | 7,4 |
միջին նվազագույնը (°C) | −9,8 | −9,1 | −5,3 | −1,9 | 2,9 | 7,6 | 11,7 | 10,8 | 5,2 | −0,6 | −5,8 | −10,3 | −0,4 |
բացարձակ նվազագույնը (°C) | −40 | −35,6 | −29,4 | −21,1 | −8,9 | −2,2 | −1,1 | 0,6 | −9,4 | −19,4 | −29,4 | −40,6 | −40,6 |
տեղումների քանակը (մմ) | 13 | 15 | 21 | 33 | 51 | 41 | 36 | 22 | 27 | 28 | 19 | 12 | 318 |
Աղբյուր՝ Եղանակ և կլիմա |
Տեսարժան վայրեր
- Նիկոլայսենի արվեստների թանգարան
- Տեյտի երկրաբանական թանգարան
- Կասպերի Ֆորտի թանգարան և պատմաճարտարապետական համալիր
- «Ազգային պատմական ուղիների» հետազոտական կենտրոն
- Վայոմինգ նահանգի գիտության և արկածների թանգարան
- Թատրոններ և սիմֆոնիկ նվագախումբ
Հայտնի անձինք
- Ռիչարդ Չեյնի
- Մեթյու Շեպարդ
Կինոյում
- Ռեժիսոր Ջեկ Շերի «Վայրի և անմեղ» (The Wild and the Innocent, 1959) կատակերգական վեստերնի (գլխավոր դերերում` Օդի Մյորֆի և Սանդրա Դի) մի հատված նկարահանվել է Կասպերում, որտեղ այն ներկայացվել է իբրև 19-րդ դարի կեսերի փոքր բնակավայր` ոչ խիստ բարքերով, որտեղ ամեն ինչը ղեկավարում էր կոռումպացված շերիֆը (Հիլբերտ Ռոլանդ)։
Ծանոթագրություններ
- ↑ 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
- ↑ «Find a County». National Association of Counties. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 7-ին.
Արտաքին հղումներ
- Քաղաքի պաշտոնական կայքը
- Casper Star-Tribune
- «Casper Convention & Visitors Bureau». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ ապրիլի 17-ին.
- Casper Area Chamber of Commerce
- Casper Events Center
- Casper Recreation
- Vintage Life Magazine Photos of Casper
- «Casper Newspapers in the Wyoming Newspaper Project».
{cite web}
: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)