Կաստանիետներ (իսպ.՝ castanetas, լատին․՝ castanea-շագանակ), հարվածային երաժշտական գործիք։ Հիմնականում տարածված է Իսպանիայում, հարավային Իտալիայում և Լատինական Ամերիկայի երկրներում։ Կազմված է երկու զույգփայտե (կամ պլաստմասսայե) խեցաձև սկավառակից։ Յուրաքանչյուր զույգը միակցված է քուղե օղակով։ Կաստանիետների ռիթմիկ հարվածներով սովորաբար ուղեկցվում են ժողովրդական երգերը և պարերը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 278)։