Կատյա Նյուբերգ

Կատյա Նյուբերգ
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացումհանդբոլիստ և handball coach
Երկիր Նորվեգիա և  Ֆինլանդիա
Ծննդյան ամսաթիվօգոստոսի 24, 1979(1979-08-24) (45 տարեկան)
ԾննդավայրՍտոկհոլմ, Շվեդիա
ԱկումբLarvik HK?
Հասակ՝183 սանտիմետր

Կատյա Յոհաննա Էլիս Նյուբերգ (նորվ.՝ Katja Johanna Alice Nyberg, օգոստոսի 24, 1979(1979-08-24), Ստոկհոլմ, Շվեդիա)[1][2], նորվեգացի հանդբոլիստ շվեդոֆիննական ծագմամբ։ 2008 թվականի օլիմպիական խաղերի չեմպիոնուհի։ Աշխատում է «Լարվիկ» ակումբի մարզչային կազմում, որտեղ անցկացրել է կարիերայի մեծ մասը[3]։

Կենսագրություն

Ընտանիք

Կատյա նյուբերգի հայրը ֆինն հանդբոլիստ Ռոբերտ Նյուբերգն է, ով առաջին պրոֆեսիոնալ հանդբոլիստն էր, որը հանդես է եկել արտասահմանում[4]։ Կատյան մանկությունն անցկացրել է Ստոկհոլմում։ 2001 թվականի հունվարին գալով Նորվեգիա՝ ստացել է Նորվեգիայի քաղաքացիությունից։ Դրանից հետո իրավունք ստացավ խաղալու Նորվեգիայի հավաքականում։ Կատյա Նյուբերն ունի ոչ ավանդական սեռական կողմնորոշում՝ 2005 թվականից 2010 թվականներին հանդիպել է Գրու Համմերսենգի՝ հանդբոլիստուհու հետ։ Հարաբերությունների պահպանման համար Կատյան և Գրուն տեղափոխվեցին միևնույն ակումբ[5][6]։

Ակումբային կարիերա

Կատյան իր կարիերան սկսել է ֆիննական «Սպարտա» ակումբում, որտեղ մարզվում էր հոր ղեկավարությամբ։ 1997 թվականին տեղափոխվում է շվեդական «Ստոկհոլմփոլիսեն» ակումբ, որտեղ խաղում է միայն մեկ անգամ։ Հետո, 1998 թվականին տեղափոխվում է նորվեգական «Լարվիկ» ակումբ, որի կազմում վաստակեց 11 զանազան տիտղոսներ[7]։ 2005 թվականին տեղափոխվում է սլովենական «Կրիմ» ակումբ, իսկ մրցասեզոնի ավարտից հետո տեղափոխվում է դանիական «Միդտյուլպան» ակումբ։ 2010 թվականի ամռանը Նյուբերգը կրկին վերադառնում է «Լարվիկ»[8]։ 2011/2012 մրցաշրջանի ավարտից հետո ավարտում է կարիերան և մտնում մարզչական շտաբի կազմ[9]։

Կարիերան ակումբում

Կատյա Նյուբերգն առաջին խաղը հավաքականի կազմում վարել է 2001 թվականի մարտի 23-ին՝ Ֆրանսիայի դեմ խաղում։ Հավաքականի կազմում եղած ժամանակահատվածում մարզուհին խաղացել է 99 անգամ՝ խփելով 321 գոլ։ 2008 թվականի Պեկինի ամառային օլիմպիադային Նյուբերգը նվաճում է ոսկե մեդալ։ Եվրոպայի չեմպիոն է եղել 2004 և 2006 թվականներին։ 2007 թվականին նա աշխարհի խաղերում նվաճում է արծաթե մեդալ։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կատյա Նյուբերգ» հոդվածին։