Կարա-Բողազ-Գյոլ (թուրքմ.՝ Garabogazköl, սև-երախ-լիճ), Կասպից ծովի ծոց-ծովալճակ Թուրքմենստանում։ Միացած է ծովին համանուն նեղ ու ծանծաղ նեղուցով։ Տարածությունը 12 հազար կմ² է, առավելագույն խորությունը՝ 3,5 մ, աղիությունը՝ 280-305%։ Ծովային տիպի աղերի խոշորագույն հանքավայրն է աշխարհում։ Արդյունահանվում է միրաբիլիտ[2]։
Անվանում
Անվանումն առաջացել է թուրքերեն Կարա ― «սև», բողազ ― «կոկորդ, նեղուց» և գոլ (գյոլ) ― «լիճ» բառերից («Սև կոկորդով լիճ» կամ «Սև նեղուցով լիճ»)։ Այդպես է կոչվել այն պատճառով, որ ծոցն անհագ երախի նման կլանել է Կասպից ծովի ջրերը[3]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 292)։