Ծնվել է 1897 թվականին Կարսի մարզիՂզըլ-Չախչախ գյուղում։ 1916 թվականին զորակոչվել է ռուսական կայսերական բանակ։ Ռազմական ծառայությունն ավարտելուց հետո վերադարձել է Հայաստան, 1918-1924 թվականներին աշխատել հայկական երկաթուղում, իսկ 1926 թվականին նշանակվել է Երկաթուղու շահագործման բաժնի պետի տեղակալ, 1927-1928 թվականներին աշխատել է Անդրկովկասյան երկաթգծի 3-րդ տեղամասի Հայաստանի լիազոր։ Դրանից հետո աշխատել է «Արտիկտուֆ» տրեստում ինչպես կառավարիչ։ 1933-1936 թվականներին եղել է Երևանի քաղխորհրդի նախագահը[1], դրանից անմիջապես հետո 1936 թվականին նշանակվել Դավալուի (այժմ՝ Արարատի մարզի Արարատ գյուղի) ցեմենտի գործարանի տնօտեն։ 1938 թվականին դատապարտվել և գնդահարվել է[2], 1956 թվականին արդարացվել է[3]։