Կարել Նովաչեկ
![]() | |
Սեռ | արական |
Քաղաքացիություն | ![]() |
Բնակվելու վայր | Բոկա Ռաթոն |
Ծննդյան ամսաթիվ | 1965 թվական մարտի 30 |
Ծննդավայր | Պրոստեյով, Չեխոսլովակիա |
Հասակ | 190 սմ |
Քաշ | 82 կգ |
Կարիերայի սկիզբ | 1984 թվական |
Կարիերայի ավարտ | 1996 թվական |
Աշխատող ձեռք | աջ |
Հարված ձախից | մեկձեռքանի |
Պարգևավճար, USD | 3 729 540 |
Մենախաղ | |
Խաղեր Հ/Պ | 299–246[1] |
Ամենաբարձր վարկանիշ | 8 (1991 թվականի նոյեմբերի 18) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | 4-րդ շրջան (1995) |
Ֆրանսիա | 1/4 եզրափակիչ (1987, 1993 |
Ուիմբլդոն | 4-րդ շրջան (1991) |
ԱՄՆ | 1/2 եզրափակիչ (1994) |
Զուգախաղ | |
Խաղեր Հ/Պ | 168–179[1] |
Ամենաբարձր վարկանիշ | 25 (1994 թվականի փետրվարի 28) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | 1/2 եզրափակիչ (1994) |
Ֆրանսիա | 1/4 եզրափակիչ (1990) |
Ուիմբլդոն | 3-րդ շրջան (1994) |
ԱՄՆ | Եզրափակիչ (1993) |
Ավարտել է կարիերան |
Կարել Նովաչեկ (չեխ․՝ Karel Nováček, մարտի 30, 1965[1][2][3], Պրոստեյով[1][3], Չեխոսլովակիա), չեխ նախկին պրոֆեսիոնալ թենիսիստ, «Գրան-Պրի» և ATP տուրի մենախաղերի և զուգախաղերի 19 մրցաշարերի հաղթող։
Մարզական կարիերա
Արդեն չորս տարեկանում Կարել Նովաչեկը՝ ընտանիքի միակ զավակը, սկսել է զբաղվել սպորտով։ Նրա առաջին ընտրությունը դառնում է հոկեյը (նրա հայրը, նույնպես Կարել, եղել է հոկեյիստ, իսկ այնուհետև մարզիչ), սակայն արդեն վեց տարեկանում, Կարելը իր համար բացահայտում է թենիսը։
Պրոֆեսիոնալ մրցաշարերում իր առաջին հանդիպումները Կարելն անց է կացրել 1984 թվականին և արդեն մայիսին դուրս է գալիս Ֆրանսիայի բաց առաջնության երրորդ շրջան։ Հաջորդ տարի նա հասնում է մինչև Մադրիդի «Գրան-Պրի» մրցաշարի կիսաեզրափակիչ և բրազիլական Պորտու Ալեգրիի «չելենջերի» եզրափակիչ։ 1986 թվականի մարտին Վիեննայում, Ռիխարդ Ֆոգելի հետ, նա հաղթում է ի առաջին «չելենջերը» զուգախաղում։ Մենախաղում նա հասնում է մինչև Վիեննայի մրցաշարի եզրափակիչ և, դրանից անմիջապես հետո, մինչև Քյոլնի «Գրան-Պրի»-ի կիսաեզրափակիչ, ճանապարհին հաղթելով աշխարհի 29-րդ ռակետ Պետեր Լունդգրենին։ Դրանից հետո նա առաջին անգամ մտնում է ATP դասակարգման աղյուսակի 100 լավագույն թենիսիստների շարքը։ Հոկտեմբերին նա հաղթանակ է տանում Վաշտիգտոնի «Գրան-Պրի» մրցաշարում, հաղթելով համաշխարհային թենիսի Թոփ-50-յակից հինգ մրցակիցների, ներառյալ աշխարհի 10-րդ ռակետ Անդրես Գոմեսին, իսկ անձամբ մտնում է աշխարհի 50 ուժեղագույնների շարքը։
1987 թվականին Նովաչեկը Դևիսի Գավաթում առաջին անգամ ընդգրկվում է Չեխոսլովակիայի հավաքականի կազմում։ Չնայած այդ մրցաշրջանում նա հաղթանակներ չի տանում մրցաշարերում, Ֆրանսիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչը և Պալերմոյի մրցաշարի եզրափակիչը նրան թույլ են տալիս մնալ դասակարգման աղյուսակի առաջին հարյուրյակում։ Հաջորդ տարի նա արդեն չի կարողանում պահպանել դիրքերը Թոփ-10-յակում, քանի որ ոչ մի անգամ չի կարողանում հասնել նույնիսկ մինչև «Գրան-Պրի» մրցաշարերի եզրափակիչ։ Ընդհակառակը, զուգախաղերում նա դուրս է գալիս կարիերայում առաջին եզրափակիչը Աթենքի «Գրան-Պրի» մրցաշարում, ինչպես նաև կիսաեզրափակիչներ Մյունխենում և Վիեննայում, մրցաշրջանի վերջում մտնելով զուգախաղային թենիսիստների առաջին հարյուրյակի մեջ։
1989 թվականին Նովաչեկը վերադառնում է մենախաղային ուժեղագույն հարյուրյակ, Նիդերլանդների բաց առաջնության եզրափակիչում հաղթելով աշխարհի 16-րդ ռակետ Էմիլիո Սանչեսին, իսկ մեկ տարի անց հաղթանակը Մյունխենում, որտեղ նա ընթացքում հաղթում է Աարոն Կրիկշտեյնին՝ այդ պահին աշխարհի 6-րդ ռակետ, նրան թույլ է տալիս վերադառնալ նաև Թոփ-50։ Մայիսին նա կրկին առավելության է հասնում Կրիկշտեյնի նկատմամբ, այժմ Ֆրանսիայի բաց առաջնությունում, սակայն դրանից հետո զիջում է երկրորդ հարյուրյակից թենիսիստ Թիերի Շամպիոնին։ Նմանատիպ իրավիճակ է դասավորվում նաև Կիցբյուելի մրցաշարում, որտեղ Նովաչեկը հաղթում է աշխարհի երրորդ ռակետ Բորիս Բեկկերին, իսկ այնուհետև եզրափակիչում զիջում է երկրորդ հարյուրյակից մրցակցի։
Նովաչեկի խաղը իրական կայունություն ձեռք է բերում 1991 թվականին։ Մեկ տարվա ընթացքում նա շահում է ATP տուրի մենախաղի չորս մրցաշարերում, ներառյալ բարձր կատեգորիայի դասակարգվող Գերմանիայի բաց առաջնությունում, որտեղ, մասնավորապես, առավելության է հասնում աշխարհի 6-րդ ռակետ Փիթ Սամփրասի նկատմամբ։ Ավելի ուշ, Գշտադում, նա հաղթում է Միխաել Շտիխին, ով դասակարգման աղյուսակում զբաղեցնում էր 4-րդ հորիզոնականը, իսկ ամռան երկրորդ կեսին երկու անգամ եզրափակիչներում հաղթում է համաշխարհային դասակարգումում տասներորդ Մագնուս Գուստաֆսոնին (տարվա ընթացքում նրանք երեք անգամ խաղում են եզրափակիչներում և բոլոր երեք անգամներն էլ հաղթում է Նովաչեկը)։ ԱՄՆ բաց առաջնությունից հետո Նովաչեկը մտնում է աշխարհի ուժեղագույն թենիսիստների տասնյակի մեջ և իր համար ապահովում է մասնակցությունը տարվա վերջին ATP վարկածով աշխարհի առաջնությունում։ Այնտեղ, սակայն, նա պարտվում է խմբային մրցաշարի բոլոր երեք խաղերում և փլեյ-օֆֆ չի անցնում։ Զուգախաղերում նա տարվա ընթացքում հասնում է մինչև կիսաեզրափակիչ, իսկ մրցաշրջանի ավարտին, Բեռլինում, շահում է իր առաջին ATP տիտղոսը՝ Պետր Կորդայի հետ միասին, տարին ավատելով ուժեղագույն հարյուրյակում։
1992 թվականին Նովաչեկի հաջող ելույթները շարունակվում են։ Գարնանը նա հավախականի հետ հասնում է մինչև Աշխարհի թիմային գավաթի եզրափակիչ, իսկ ամռան ընթացքում հաղթում է երեք մենախաղային մրցաշարերում և ևս մեկը զուգախաղում։ Եվս երեք անգամ նա խաղում է մրցաշարերի զուգախաղային եզրափակիչներում, այդ թվում, Կորդայի հետ, բարձրագույն կատեգորիայի Մոնտե Կարլոյի մրցաշարում։ Տարվա ընթացում երեք անգամ (Բարսելոնայում, Մոնտե Կարլոյում և Բազելում) նրան հաջողվում է հաղթել զույգերի, ովքեր մտնում են համաշխարհային էլիտայի մեջ։ Սակայն անձամբ նա դուրս է մնում մենախաղի դասակարգման աղյուսակի առաջին տասնյակից և այդպես էլ այնտեղ չի հասնում զուգախաղում։
1993 թվականին Նովաչեկը կարիերայում հասնում է իր ամենամեծ հաջողությանը զուգախաղում, Մարտին Դամի հետ հասնելով մինչև ԱՄՆ բաց առաջնության եզրափակիչ։ Միասին նրանք շահում են նաև Սարագոսայի մրցաշարում։ Մենախաղում Նովաչեկը հաղթում է երկու մրցաշարերում (այդ թվում նաև Սարագոսայում), ևս երեք անգամ խաղում է եզրափակիչներում և հասնում է մինչև Ֆրանսիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ, մրցաշրջանն ավարտելով աշխարհի 20 լավագույն թենիսիստների շարքում։ Զուգախաղում նա կարիերայում բարձրագույն վարկանիշային արդյունքին հասնում է հաջորդ մրցաշրջանի սկզբին, երբ Մարտին Դամի հետ միասին հասնում է մինչև Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ։ Տարվա ավարտին մոտ նա հաղթում է ATP երեք շարքային մրցաշարերի զուգախաղերում՝ մեկը Դամի հետ և երկուսը Մաթս Վիլանդերի հետ, իսկ ԱՄՆ բաց առաջնությունում այս անգամ նա հասնում է մինչև քառորդ եզրափակիչ։ Մենախաղում, շահելով մեկ մրցաշար և հասնելով մինչև ԱՄՆ բաց առաջնության կիսաեզրափակիչ (Անդրեյ Մեդվեդևի նկատմամբ հաղթանակից հետո, ով այդ պահին աշխարհում 8-րդ էր), նա ևս մեկ տարով իրեն է վերապահում տեղը Թոփ-50-ում։
1995 թվականից Նովաչեկի կարիերան անկում է ապրումև Չնայած նրան դեռևս հաջողվում են առանձին հաղթանակներ համաշխարհային էլիտայից թենիսիստների նկատմամբ, մենախաղում նրան լավագույն արդյունքը դառնում է Ավստրալիայի բաց առաջնության չորրորդ շրջանը, իսկ զուգախաղում այդ տարի նա սահմանափակվում է Միլանում եզրափակիչով։ Նույնպես մեկ եզրափակիչ զուգախաղում, Դուբայում, նա հասնում է նաև հաջորդ տարի, իսկ մենախաղում համարյա դադարում է հաղթել, տարվա ընթացքում տանելով 3 հաղթանակ, 9 պարտության դեպքում։ ԱՄՆ բաց առաջնությունից հետո նա ավարտում է խաղային կարիերան։ Հնարավոր է, այդ որոշումը ընդունվում է նաև վերջին ժամանակներում ծագած դոպինգային սկանդալների ազդեցության տակ։ 1995 թվականին Ֆրանսիայի բաց առաջնությունում Նովաչեկի և Մաթս Վիլանդերի անալիզներում հայտնաբերվում են կոկաինի հետքեր և դատարանի որոշմամբ նրանք երեք ամսով որոկազրկվում են և դատապարտվում 1995 թվականից ի վեր բոլոր շահած մրցանակների հետ վերադարձման[4]։
Մեծ Սաղավարտի մրցաշարերի եզրափակիչներ
Զուգախաղ (1)
Պարտություն (1)
Թվական | Մրցաշար | Ծածկույթ | Խաղընկեր | Մրցակիցներ | Հաշիվ |
---|---|---|---|---|---|
1993 | ԱՄՆ բաց առաջնություն | Հարդ | ![]() |
![]() ![]() |
7-6, 4-6, 2-6 |
Կարիերայի եզրափակիչներ
Մենախաղ (13 տիտղոս, 7 պարտություն)
Մրցաշար (մենախաղ) |
Մեծ Սաղավարտ (0–0) |
Մասթերս Գավաթ (0–0) |
ATP Մասթերս (1–0) |
ATP մրցաշարեր (12–7) |
Արդյունք | No. | Թվական | Մրցաշար | Ծածկույթ | Մրցակից | Հաշիվ |
---|---|---|---|---|---|---|
Պարտություն | 1. | 1986 | Erste Bank Open Վիեննա, Ավստրիա |
Հարդ (i) | ![]() |
2–6, 6–7 |
Հաղթանակ | 1. | 1986 | Legg Mason Tennis Classic Վաշտիգտոն, ԱՄՆ |
Գրունտ | ![]() |
6–1, 7–6(7–4) |
Պարտություն | 2. | 1987 | Campionati Internazionali di Sicilia Պալերմո, Իտալիա |
Գրունտ | ![]() |
6–7, 7–6, 4–6 |
Հաղթանակ | 2. | 1989 | DuՉեխոսլովակիա Open Հիլվերսում, Նիդերլանդներ |
Գրունտ | ![]() |
6–2, 6–4 |
Հաղթանակ | 3. | 1990 | BMW Open Մյունխեն, Գերմանիա |
Գրունտ | ![]() |
6–4, 6–2 |
Պարտություն | 3. | 1990 | Austrian Open Kitzbühel Կիցբյուել, Ավստրիա |
Գրունտ | ![]() |
4–6, 6–7, 6–2, 2–6 |
Հաղթանակ | 4. | 1991 | ATP Auckland Օքլենդ, Նոր Զելանդիա |
Հարդ | ![]() |
7–6(7–5), 7–6(7–4) |
Պարտություն | 4. | 1991 | Portugal Open Էշտորիլ, Պորտուգալիա |
Գրունտ | ![]() |
6–7(7–9), 1–6 |
Հաղթանակ | 5. | 1991 | Hamburg Masters Համբուրգ, Գերմանիա |
Գրունտ | ![]() |
6–3, 6–3, 5–7, 0–6, 6–1 |
Հաղթանակ | 6. | 1991 | Generali Open Կիցբյուել, Ավստրիա |
Գրունտ | ![]() |
7–6(7–2), 7–6(7–4), 6–2 |
Հաղթանակ | 7. | 1991 | ATP Prague Պրահա, Չեխոսլովակիա |
Գրունտ | ![]() |
7–6(7–5), 6–2 |
Հաղթանակ | 8. | 1992 | DuՉեխոսլովակիա Open Հիլվերսում, Նիդերլանդներ |
Գրունտ | ![]() |
6–2, 6–3, 2–6, 7–5 |
Հաղթանակ | 9. | 1992 | San Marino Open Սան Մարինո, Սան Մարինո |
Գրունտ | ![]() |
7–5, 6–2 |
Հաղթանակ | 10. | 1992 | ATP Prague Պրահա, Չեխոսլովակիա |
Գրունտ | ![]() |
6–1, 6–1 |
Հաղթանակ | 11. | 1993 | Dubai Tennis Championships Դուբայ, ԱՄԷ |
Հարդ | ![]() |
6–4, 7–5 |
Պարտություն | 5. | 1993 | ABN AMRO World Tennis Tournament Ռոտերդամ, Նիդերլանդներ |
Գորգ | ![]() |
3–6, 5–7 |
Հաղթանակ | 12. | 1993 | ATP Zaragoza Սարագոսա, Իսպանիա |
Գրունտ | ![]() |
3–6, 6–2, 6–1 |
Պարտություն | 6. | 1993 | Portugal Open Էշտորիլ, Պորտուգալիա |
Գրունտ | ![]() |
4–6, 2–6 |
Պարտություն | 7. | 1993 | Swiss Open Գշտադ, Շվեյցարիա |
Գրունտ | ![]() |
3–6, 4–6 |
Հաղթանակ | 13. | 1994 | DuՉեխոսլովակիա Open Հիլվերսում, Նիդերլանդներ |
Գրունտ | ![]() |
7–5, 6–4, 7–6(9–7) |
Զուգախաղ (6 տիտղոս, 8 պարտություն)
Արդյունք | No. | Թվական | Մրցաշար | Ծածկույթ | Խաղընկեր | Մրցակիցներ | Հաշիվ |
---|---|---|---|---|---|---|---|
Պարտություն | 1. | 1988 | ATP Athens Open Աթենք, Հունաստան |
Գրունտ | ![]() |
![]() ![]() |
4–6, 5–7 |
Պարտություն | 2. | 1989 | ATP Bastad Բաստադ, Շվեդիա |
Գրունտ | ![]() |
![]() ![]() |
5–7, 2–6 |
Հաղթանակ | 1. | 1991 | European Indoor Championships Բեռլին, Գերմանիա |
Գորգ | ![]() |
![]() ![]() |
3–6, 7–5, 7–5 |
Պարտություն | 3. | 1992 | Barcelona Open Բարսելոնա, Իսպանիա |
Գրունտ | ![]() |
![]() ![]() |
4–6, 4–6 |
Պարտություն | 4. | 1992 | Monte Carlo Masters Մոնտե Կարլո, Մոնակո |
Գրունտ | ![]() |
![]() ![]() |
4–6, 4–6 |
Հաղթանակ | 2. | 1992 | ATP Prague Պրահա, Չեխոսլովակիա |
Գրունտ | ![]() |
![]() ![]() |
7–5, 6–1 |
Պարտություն | 5. | 1992 | ATP Basel Բազել, Շվեյցարիա |
Հարդ (i) | ![]() |
![]() ![]() |
3–6, 4–6 |
Հաղթանակ | 3. | 1993 | ATP Zaragoza Սարագոսա, Իսպանիա |
Գորգ | ![]() |
![]() ![]() |
2–6, 6–4, 7–5 |
Պարտություն | 6. | 1993 | BMW Open Մյունխեն, Գերմանիա |
Գրունտ | ![]() |
![]() ![]() |
0–6, 6–3, 5–7 |
Պարտություն | 7. | 1993 | ԱՄՆ բաց առաջնություն, Նյու Յորք |
Հարդ | ![]() |
![]() ![]() |
7–6, 4–6, 2–6 |
Պարտություն | 8. | 1994 | ATP Zaragoza Սարագոսա, Իսպանիա |
Գորգ | ![]() |
![]() ![]() |
5–7, 2–6 |
Հաղթանակ | 4. | 1994 | ATP Prague Պրահա, Չեխիա |
Գրունտ | ![]() |
![]() ![]() |
հրաժարում |
Հաղթանակ | 5. | 1994 | ATP Ostrava Օստրավա, Չեխիա |
Գորգ | ![]() |
![]() ![]() |
6–4, 1–6, 6–3 |
Հաղթանակ | 6. | 1994 | VTR Open Սանտյագո, Չիլի |
Գրունտ | ![]() |
![]() ![]() |
4–6, 7–6, 7–6 |
Պարտություն | 9. | 1995 | Milan Indoor Միլան, Իտալիա |
Գորգ | ![]() |
![]() ![]() |
2–6, 4–6 |
Պարտություն | 10. | 1996 | ATP Dubai Դուբայ, ԱՄԷ |
Հարդ | ![]() |
![]() ![]() |
0–6, 1–6 |
Մրցաշարերի մասնակցության վիճակագրություն
Մրցաշար | 1984 | 1985 | 1986 | 1987 | 1988 | 1989 | 1990 | 1991 | 1992 | 1993 | 1994 | 1995 | 1996 | ՀՄ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մեծ Սաղավարտ | ||||||||||||||
Ավստրալիայի բաց առաջնություն | ՉՄ | ՉՄ | NH | ՉՄ | ՉՄ | ՉՄ | 3 շրջան | 1 շրջան | 2 շրջան | ՉՄ | 3 շրջան | 4 շրջան | ՉՄ | 0 / 5 |
Ֆրանսիայի բաց առաջնություն | 3 շրջան | 1 շրջան | 1 շրջան | 1/4 | 1 շրջան | 3 շրջան | 4 շրջան | 1 շրջան | 1 շրջան | 1/4 | 1 շրջան | 1 շրջան | ՉՄ | 0 / 12 |
Ուիմբլդոնի մրցաշար | ՉՄ | ՉՄ | 1 շրջան | 1 շրջան | 2 շրջան | 2 շրջան | 3 շրջան | 4 շրջան | 1 շրջան | 1 շրջան | 1 շրջան | 1 շրջան | ՉՄ | 0 / 10 |
ԱՄՆ թենիսի բաց առաջնություն | ՉՄ | ՉՄ | 1 շրջան | 1 շրջան | ՉՄ | ՉՄ | 1 շրջան | 3 շրջան | ՉՄ | 3 շրջան | 1/2 | 1 շրջան | ՉՄ | 0 / 7 |
Մեծ Սաղավարտի ՀՄ | 0 / 1 | 0 / 1 | 0 / 3 | 0 / 3 | 0 / 2 | 0 / 2 | 0 / 4 | 0 / 4 | 0 / 3 | 0 / 3 | 0 / 4 | 0 / 4 | 0 / 0 | 0 / 34 |
ATP Մասթերս | ||||||||||||||
Indian Wells Masters Ինդիան Ուելս |
Ոչ Մասթերս մինչև 1990 |
1 շրջան | ՉՄ | 3 շրջան | ՉՄ | ՉՄ | 1 շրջան | ՉՄ | 0 / 3 | |||||
Miami Masters Կի Բիսկեյն |
2 շրջան | 2 շրջան | 2 շրջան | ՉՄ | ՉՄ | 2 շրջան | 1 շրջան | 0 / 5 | ||||||
Monte Carlo Masters Մոնտե Կարլո |
2 շրջան | 1 շրջան | 3 շրջան | 1 շրջան | 1 շրջան | 2 շրջան | ՉՄ | 0 / 6 | ||||||
Rome Masters Հռոմ |
2 շրջան | 1 շրջան | 1 շրջան | 3 շրջան | 1 շրջան | 1 շրջան | ՉՄ | 0 / 6 | ||||||
Hamburg Masters Համբուրգ |
1 շրջան | Հ | 1/4 | 3 շրջան | 1 շրջան | ՉՄ | ՉՄ | 0 / 5 | ||||||
Canada Masters Կանադա |
ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | 0 / 0 | ||||||
Cincinnati Masters Ցինցինատի |
1 շրջան | ՉՄ | ՉՄ | ՉՄ | 1 շրջան | ՉՄ | ՉՄ | 0 / 2 | ||||||
Eurocard Open Շտուտգարտ/Ստոկհոլմ |
2 շրջան | 3 շրջան | 3 շրջան | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | 0 / 3 | ||||||
Paris Masters Փարիզ |
1 շրջան | 1/4 | 1 շրջան | 3 շրջան | ՉՄ | ՉՄ | ՉՄ | 0 / 4 | ||||||
Մասթերս շարքի ՀՄ | N/A | 0 / 8 | 1 / 6 | 0 / 7 | 0 / 4 | 0 / 4 | 0 / 4 | 0 / 1 | 0 / 34 | |||||
Տարվա վերջի վարկանիշ | 138 | 159 | 33 | 76 | 127 | 74 | 34 | 8 | 23 | 17 | 28 | 121 | 409 | N/A |
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 ATP վեբկայք
- ↑ Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 3,0 3,1 3,2 Olomouc City Library regional database (չեխերեն)
- ↑ Roberts, John (1996 թ․ հունվարի 29). «ITF faces legal challenge after allegations of cocaine use». The Independent. Վերցված է 2011 թ․ հուլիսի 9-ին.
«Wilander and Novacek Are Banned». Նյու Յորք Թայմս. 1997 թ․ մայիսի 15. Վերցված է 2011 թ․ հուլիսի 9-ին.
Աղբյուրներ
- Կարել Նովաչեկը ATP կայքում
- Կարել Նովաչեկը ITF կայքում Արխիվացված 2016-03-17 Wayback Machine
- Կարել Նովաչեկը Դևիսի Գավաթի մասնակցի կայքում
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարել Նովաչեկ» հոդվածին։ |
|