Կարլայլ (կամ Կարլեյ, Carlisle), քաղաք Մեծ Բրիտանիայի արևմտյան մասում, Անգլիա երկրամասում։ Կարլայլը գտնվում է Շոտլանդիայի սահմանից 16կմ հեռավորության վրա։ Քաղաքը տեղակայված է Իդեն գետի վրա։ Ժամանակին Կարլայլը եղել է Շոտլանդիայի կազմում։ 2011 թ-ի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում է 75306 մարդ։ Քաղաքում զարգացած է տեքստիլ և սննդի արդյունաբերությունը։