Կարմանի գիծ

Կարմանի գիծ, բարձրություն է ծովի մակարդակից, որը պայմանականորեն ընդունվում է որպես Երկրի մթնոլորտի և տիեզերքի միջև սահման և հանդիսանում է պետությունների վերին սահմանը։ Միջազգային ավիացիոն ֆեդերացիայի (ՖԱԻ) սահմանմամբ, Կարմանի գիծը գտնվում է ծովի մակարդակից 100 կիլոմետր բարձրության վրա։ Բարձրությունը անվանվել է ամերիկացի գիտնական, հունգարական ծագում ունեցող Թեոդոր ֆոն Կարմանի անունով։ Նա առաջինը սահմանեց, որ մոտավորապես այս բարձրության վրա մթնոլորտը դառնում է այնքան նոսր, որ աերոդինամիկական ավիացիան դառնում է անհնարին, քանի որ թռչող սարքի համար անհրաժեշտ արագությունը, որը կստեղծի բավարար բարձրացնող ուժ, գերազանցում է առաջին տիեզերական արագությունը, և այդ պատճառով ավելի մեծ բարձրություններ հասնելու համար անհրաժեշտ է օգտագործել տիեզերագնացության միջոցները։

100 կմ բարձրությունը մեծ պաշարով տեղ է տալիս ինչպես ավիացիայի, այնպես էլ տիեզերագնացության զարգացման համար։ Այսօր ամենաարագ ինքնաթիռներն ունեն 25 կմ-ի սահմաններում գործնական առաստաղ, ամենաթեթև և մեծ օդապարիկները (մետեոզոնդերը) հազվադեպ են հատում 50 կմ-ի սահմանը։ Մյուս կողմից, 100 կմ բարձրության վրա գտնվող արբանյակներն արդեն սկսում են մուտք գործել մթնոլորտ և քանդվել։ Սովորաբար վերջին պտույտի բարձրությունը 120-150 կմ-ից ցածր չէ[1][2][3][4][5][6]։

Երկրի մթնոլորտը շարունակվում է նաև Կարմանի գծից այն կողմ։ Երկրի մթնոլորտի արտաքին մասը, էկզոլորտը, ձգվում է մինչև 10 հազար կմ և ավելին, այդպիսի բարձրության վրա մթնոլորտը հիմնականում բաղկացած է ջրածնի ատոմներից, որոնք կարող են լքել մթնոլորտը։

Ծանոթագրություններ

  1. Иванов Н.М., Лысенко Л.Н. Баллистика и навигация космических аппаратов. — М.: Дрофа, 2004.
  2. «Митрофанов А. Аэродинамический парадокс спутника // Квант. — 1998. — № 3. — С. 2–6». Արխիվացված է օրիգինալից 2016-09-11-ին. Վերցված է 2017-02-26-ին.
  3. Эрике К. Механика полёта сателлоида // Вопросы ракетной техники. — 1957. — № 2.
  4. Корсунский Л.Н. Распространение радиоволн при связи с искусственными спутниками земли. — М.: Советское радио, 1971. — С. 112, 113. — 208 с.
  5. «Захаров Г. В. Энергетический анализ концепта спутника-сборщика атмосферных газов». Արխիվացված է օրիգինալից 2016-12-28-ին. Վերցված է 2017-02-26-ին.
  6. Александров С.Г., Федоров Р.Е. Советские спутники и космические корабли. — М.: Издательство Академии Наук СССР, 1961.