Կարմեն Սալինաս
![]() իսպ.՝ Carmen Salinas | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 5, 1939[1] |
Ծննդավայր | Տորեոն, Կոաուիլա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Մահացել է | դեկտեմբերի 9, 2021[2][3][4] (82 տարեկան) |
Մահվան վայր | Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Գերեզման | Spanish Cemetery |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, թատրոնի դերասանուհի, նմանակող, կատակերգու, քաղաքական գործիչ և theatre entrepreneur |
Երեխա(ներ) | Pedro Plascencia Salinas? |
Կարմեն Սալինաս Լոսանո (իսպաներեն՝ Carmen Salinas Lozano․ հոկտեմբերի 5, 1939[1], Տորեոն, Կոաուիլա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ - դեկտեմբերի 9, 2021[2][3][4], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի դերասանուհի, իմպրեսարիո, կատակերգու, քաղաքական գործիչ և թատերական ձեռներեց։ Որպես քաղաքական գործիչ իր կարիերայի ընթացքում կապված էր Ինստիտուցիոնալ հեղափոխական կուսակցության (PRI) հետ[5][6]։
Նկարահանվել է 115 ֆիլմերում, 70 թատերական աշխատանքներում, 23 հեռուստանովելներում և 9 հեռուստասերիալներում[7]։
Կենսագրություն
Սալինասը ծնվել է 1939 թվականին՝ Խորխե Պերես Թեխադա Սալինասի և Կարմեն Լոսանո Վիրամոնտեսի ընտանիքում։ Հեռուստատեսությունում դեբյուտը կատարել է 1964 թվականին՝ Էռնեստո Ալոնսոյի ղեկավարությամբ հանդես գալով La vecindad (Հարևանությունը), La frontera (Սահմանը) և El chofer շոուներում[8]։ Հետագայում հանդես է եկել նաև մի շարք պիեսներում, ավելի քան 110 ֆիլմերում[9], և 30-ից ավելի հեռուստատեսային շոուներում[9]։ Նա աշխատել է այնպիսի դերասանների և պրոդյուսերների ընկերակցությամբ, ինչպիսիք են Դենզել Վաշինգտոնը ( Մարդը կրակի մեջ ) և Խուան Օսորիոն[8]։ Սալինասի հաջողված նախագծերց էր նրա «Aventurera» մյուզիքլը, որը ներկայացրել է մի շարք բեմերում[9]։
1956 թվականին Սալինասը և Պեդրո Պլասենսիան ունեցել են որդի՝ Պեդրո Պլասենսիա Սալինասը։ Վերջինս երաժշտական գործեր է հեղինակել, ներառյալ նշանավոր ստեղծագործությունները Necaxa ֆուտբոլային ակումբի և Televisa- ի Noticias ECO և 24 Horas լրատվականների համար[10]։ Պեդրո Պլասենսիա Սալինասը մահացել է անժամանկ՝ 1994 թվականի ապրիլի 19-ին, քաղցկեղից[10],
2021 թվականի նոյեմբերի 11-ին Կարմեն Սալինասը հիպերտոնիայի հետևանքով գլխուղեղի արյունազեղում է ունեցել, որի պատճառով ընկել է կոմայի մեջ։ Նա այդպես էլ ուշքի չի եկել և մահացել է 2021 թվականի դեկտեմբերի 9-ին Մեխիկոյում 82 տարեկան հասակում[11]։
Քաղաքական և օրենսդրական կարիերա
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/b4/Carmen_Salinas_Lozano.jpg/220px-Carmen_Salinas_Lozano.jpg)
2015 թվականի մարտին El Universal- ին տված հարցազրույցում Սալինասը հայտարարեց, որ ինքը « պրիիստա / priísta է եղել դեռ այն ժամանակվանից, երբ դարձել է դատողունակ»[12]։
2015- թվականին PRI կուսակցությունը Սալինասին ներառել է իր համամասնական ցուցակում՝ չորրորդ ընտրական շրջանից ընտրվելու համար։ Նա տեղ է գրավել Մեքսիկայի Կոնգրեսի LXIII օրենսդիր մարմնի պատգամավորների պալատում ; Սալինասը ընդգրկվել է գենդերային հավասարության, ռադիոյի և հեռուստատեսության և առողջապահության հանձնաժողովներում[13]։ Սալինասը, որն ավարտել էր միայն տարրական դպրոցը, օրենսդիր մարմնի բոլոր պատգամավորներից ամենացածր կրթական մակարդակն ուներ[14]։
Ֆիլմագրություն
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/45/Carmen_Salinas%2C_circa_1960s_%28cropped%29.jpg/220px-Carmen_Salinas%2C_circa_1960s_%28cropped%29.jpg)
Տարին | Վերնագիրը | Դերը | Նշումներ |
---|---|---|---|
1967 | La vida inútil de Pito Pérez | Նորամուտի ֆիլմըm | |
1972 | Doña Macabra | Լյուսիլա | |
1972 | El rincón de las vírgenes | Պանչա Ֆրեգոզո | |
1973 | El diablo en persona | Բենեդիտա | |
1974 | Calzonzin inspector | Դոնյա Էմե | |
1974 | Tívoli | Չապաս | |
1975 | Bellas de noche | La Corcholata | |
1975 | Las fuerzas vivas | Դոնյա Օրտենզիա | |
1975 | Albures mexicanos | ||
1976 | La palomilla al rescate | Բենեդիտա | |
1977 | Las cenizas del diputado | Դորոթեա | |
1977 | Las ficheras: Bellas de noche II parte | La Corcholata | |
1978 | El lugar sin límites | Լյուսի | |
1978 | Carnival Nights | ||
1978 | Tarjeta verde | ||
1979 | Ratero | Լյորոնա | |
1979 | The Loving Ones / Սիրելիները | ||
1979 | Midnight Dolls / Կեսգիշերային տիկնիկներ | ||
1979 | El secuestro de los cien millones | ||
1980 | A paso de cojo | Լյորոնա | |
1980 | Las tentadoras | ||
1981 | El sexo sentido | Թիա Լուպե | |
1981 | Que viva Tepito! | Կոնչա | |
1981 | El testamento | Դոնյա Կլեո | |
1981 | The Pulque Tavern / Պուլկե պանդոկը | ||
1981 | D.F./Distrito Federal | ||
1981 | Las noches del Blanquita | ||
1982 | El rey de los albures | ||
1982 | La pulquería 2 | ||
1982 | Las pobres ilegales | Պետրա | |
1984 | Las Glorias del Gran Puas | ||
2004 | Man on Fire / Մարդը կրակի մեջ | Guardian Three / 3-րդ պահապան | |
2007 | La misma luna | Դոնյա Կարմեն | |
2011 | La otra familia | Դոնյա Չույ | |
2011 | ¿Alguien ha visto a Lupita? | Չեսպիտա | |
2014 | The Popcorn Chronicles / Եգիպտացորենային տարեգրություններ | Ինքն իր կերպարն է մարմնավորել։ | |
2019 | Ruta Madre | Դոնյա Սեսի | |
2022 | The Valet | Սեսիլիա | Դերասանուհու վերջին դերակատարումն ամփոփող այս ֆիլմը թողարկվել է նրա մահից հետո։ |
Հեռուստատեսություն
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/4e/Carmen-salinas-01.jpg/220px-Carmen-salinas-01.jpg)
Տարին | Վերնագիրը | Դերը | Նշումներ |
---|---|---|---|
1964 | Casa de vecinidad | Հեռուստատեսային նորամուտը | |
1966 | La razón de vivir | ||
1967 | Frontera | Պանչա Ֆրեգոզո | |
1970 | La sonrisa del diablo | Բենեդիտա | |
1971 | Sublime redención | Դոնյա Էմե | |
1977 | Variedades de media noche | Կատակերգակ | 6 դրվագ |
1979 | Elisa | ||
1989 | La hora marcada | Էլլա | "El último metro" դրվագում |
1990–1997 | Mujer, casos de la vida real | 2 դրվագ | |
1992–1993 | María Mercedes | Ֆիլոգոնիա | |
1995–1996 | María la del Barrio | Ագրիպինա | |
1996 | La antorcha encendida | Կամիլա | |
1997–1998 | Mi pequeña traviesa | Դոնյա Մատի | |
1998 | Preciosa | Դոնյա Պաչիս | |
1999–2000 | Hasta en las mejores familias | Ինքն իր կերպարն է մարմնավորել։ | Հյուր |
2000–2001 | Abrázame muy fuerte | Սելիա Ռամոս | |
2002 | Entre el amor y el odio | Չելո | |
2003–2004 | Velo de novia | Մալվինա Գոնսալես | |
2005–2006 | Los perplejos | Կորչոլատա | |
2006–2007 | Mundo de fieras | Կանդելարիա դե Բառիոս | |
2009 | Adictos | Սոֆյա | 6 դրվագ |
2009 | Mujeres asesinas | Կարմեն Խիմենես | "Carmen, honrada" դրվագում |
2009 | Los simuladores | Լուպե Գոնսալես | "Fin de semana" (2-րդ եթերաշրջան, դրվագ 15) |
2009–2010 | Hasta que el dinero nos separe | Արկադիա Ալկալա | |
2010–2011 | Triunfo del amor | Մալագրոս Ռոբլես Վդա. դե Մարտինես | |
2012 | La familia P. Luche | Ինքն իր կերպարն է մարմնավորել։ | 1 դրվագ |
2012–2013 | Porque el amor manda | Լուիզա "Չատիտա" Էռերա | |
2014–2015 | Իմ սիրտը քոնն է | Յոլանդա դե Կաստրո | |
2016 | Sueño de amor | Մարգարիտա Մանսանարես | |
2016-2020 | Nosotros los guapos | Էնկառնասիոն Ֆլորես "Դոնյա Կուկա" | |
2018–2019 | Mi marido tiene más familia | Դոնյա Քրիստինա Դիաս | |
2021 | Mi fortuna es amarte | Մարգարիտա "Մագոս" Դոմինգես Նեգրետե |
Մրցանակներ և առաջադրումներ
Տարին | Մրցանակը | Անվանակարգը | Telenovela | Արդյունքը |
---|---|---|---|---|
1993 թ | TVyNovelas մրցանակաբաշխություն | Լավագույն դերասանուհի | Մարիա Մերսեդես | Հաղթանակ |
1996 թ | Մարիա լա դել Բարիո | Առաջադրված | ||
1999 թ | Preciosa | Հաղթանակ | ||
2001 թ | Աբրազամե Մույ Ֆուերտե | Առաջադրված | ||
2002 թ | Entre el Amor y el Odio | |||
Հատուկ մրցանակ գեղարվեստական կարիերայի համար | Հաղթանակ | |||
2003 թ | Հատուկ մրցանակ՝ դերասանական 50-ամյա գործունեության համար | |||
2010 թ | Լավագույն առաջատար դերասանուհի | Hasta que el dinero nos separe | Առաջադրված | |
2012 թ | Triunfo del amor | |||
2013 թ | Հատուկ մրցանակ՝ ստեղծագործական ողջ կյանքի ընթացքում ձեռք բերած նվաճումների համար | Հաղթանակ | ||
2008 թ | Premios Diosas de Plata / Պրեմիոս Դիոսաս դե Պլատա | Կանացի փոքր դերի լավագույն կատարում | Միսմա Լունա |
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 https://twitter.com/VengaLaAlegria/status/1469179760815312898
- ↑ 3,0 3,1 3,2 https://www.infobae.com/america/entretenimiento/2021/12/10/carmen-salinas-fallecio-a-los-82-anos-de-edad/
- ↑ 4,0 4,1 4,2 https://cnnespanol.cnn.com/2021/12/10/carmen-salinas-muere-actriz-mexicana-orix/
- ↑ «Sistema de Información Legislativa». sil.gobernacion.gob.mx.
- ↑ Andrew Herrera, Karena (2021 թ․ դեկտեմբերի 9). «Muere la actriz Carmen Salinas». Televisa.com (իսպաներեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ Rodríguez, Darinka (2021 թ․ դեկտեմբերի 10). «Fichera, aventurera y malhablada: fallece la actriz mexicana Carmen Salinas». El País México (իսպաներեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ 8,0 8,1 «Carmen Salinas llega a 79 años a la espera de homenaje en Coahuila». Expansión. 2012 թ․ սեպտեմբերի 3. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ 9,0 9,1 9,2 «Conoce el perfil profesional de Carmen Salinas, candidata a diputada plurinominal del PRI». EmeEquis. 2015 թ․ փետրվարի 28. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ 10,0 10,1 Cruz Barcenas, Arturo (2007 թ․ ապրիլի 16). «"Pedro Plascencia era el arreglista de mis imitaciones; las enterré con él"». La Jornada. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ «La actriz mexicana Carmen Salinas está en coma tras sufrir un derrame cerebral». Univisión. 2021 թ․ դեկտեմբերի 10. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ El Universal (2015 թ․ հունիսի 3). «He sido priísta desde que tengo uso de razón: Carmen Salinas». El Siglo de Torreón. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ «SIL:: Sistema de Información Legislativa-PopUp Legislador». sil.gobernacion.gob.mx. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ Rodríguez, Esteban David (2015 թ․ սեպտեմբերի 29). «Cae nivel educativo en Cámara de Diputados». El Universal. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 9-ին.
Արտաքին հղումներ
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմեն Սալինաս» հոդվածին։ |
|