Կարմիր շուշան

Կարմիր շուշան
ֆր.՝ Le Lys rouge
ՀեղինակԱնատոլ Ֆրանս
Տեսակգրավոր աշխատություն
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Նկարագրում էՓարիզ
Երկիր Ֆրանսիա
Հրատարակման տարեթիվ1894

Կարմիր շուշան, Անատոլ Ֆրանսի վեպը, որը հրատարակվել է 1894 թվականին[1][2]։

Դիպաշար

«Կարմիր շուշան» վեպը զգացմունքային մի ֆրանսուհու մասին է, որը երկու տղամարդու հետ սիրային կապի մեջ էր։ Մադամ Թերեզ Մարտին-Բելեմին հայրը ամուսնացրել է մի տարեց կոմսի՝ կառավարության նախարարի հետ։ Այս ամուսնությունից երկու տարի անց նա և իր ամուսինը օտար էին նույն տանը։ Գեղեցիկ երիտասարդ կոմսուհուն անձնվիրաբար սիրում էր Ռոբերտ Լը Մենիլը, և նա ընդունում էր նրա սերը։ Երեք տարի անց կինը թողնում է նրան՝ հանուն սիրեցյալի՝ քանդակագործ Դե Շարտրի։ Անկեղծորեն խոստովանում է, որ երբեք ուրիշին չի սիրել։

Լը Մենիլը հրաժարվում է նամակով ընդունել հարաբերությունների խզումը և գնում է Ֆլորենցիա, որտեղ Թերեզը հյուր էր։ Դե Շարտրը լսում է նրա ներկայության մասին և կասկածում է նրանց նախկին մտերմությանը, բայց կինը հերքում է ամեն ինչ։ Ավելի ուշ Փարիզում նա լսում է կնոջ անունը Լե Մենիլի անվան հետ, և խանդից սկսում է տառապել։

Թերեզը փայփայում էր մի միտք, որ չպետք է կորցնի այն տղամարդուն, ում սիրում է ամբողջ սրտով, և նորից է խոստովանում իր սերը։ Լը Մենիլը հեռացել էր նրան մոռանալու համար։ Սակայն վերադառնում է և Թերեզին ուղեկցում թատրոն՝ նախատինքներով և աղաչանքներով, որոնց ականջ է դնում Դե Շարտրը։ Նա պարտավոր էր սիրեկանին ասել ճշմարտությունը։ Դե Շարտրը հրաժարվում է հավատալ կնոջ խոստումներին, որ միայն իրեն է սիրել, և վերջին տխուր զրույցում նա հասկանում է, որ իր երջանկությունն այլևս ավարտված է[1]։

Վերլուծություն

Ֆլորենցիայի կարմիր շուշան
Ֆլորենցիայի կարմիր շուշան

Հելեն Ռեքս Քելլերը գրում է, որ Ֆլորենցիայի և Փարիզի տեսարանները ավելացնում են վեպի հմայքը, իսկ փոքր կերպարները հետաքրքրություն են ներկայացնում՝ որպես հեղինակի և իր ժամանակակիցների անձնական էսքիզները։

Շուլետը, անարխիստն ու միստիկը, տարատեսակ խանդավառություններով լի ծեր թափառականը, Վերլենի դիմանկարն է։ Միսս Բելը` անգլիացի բանաստեղծուհին, նույնացվել է միսս Մերի Ռոբինսոնի հետ (հետագայում` Մադամ Դյուկլո)։ Ենթադրվում էր, որ Դե Շարտրը ներկայացնում է Անատոլ Ֆրանսի էության կրքոտ կողմը, Պոլ Վենսը՝ գեղարվեստական և ինտելեկտուալ կողմը։ Իսկ Շմոլը հրեա գիտնական Օպերթն է[1]։

Աղբյուրներ

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 Keller 1924, p. 716.
  2. Emery 2007, p. 641.