Կարմիրավան (վանք)
Կարմիրավան (վանք)
| |
Վանքային համալիր | |
---|---|
Վանքի ավերակները | |
Տեղադրություն | Արցախ Մարտակերտի շրջան, Վաղուհաս գյուղ |
Աշխարհ | Արցախ |
Երկիր | Արցախ |
Պատմական երկիր | Զաքարյան Հայաստան |
Կրոնադավանանք | Հայ Առաքելական եկեղեցի |
Ճարտարապետություն | |
Կարգավիճակ | Կիսավեր |
Ակտիվ է | Ոչ |
Ճարտարապ. ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 13-րդ դար |
40°06′44″ հս․ լ. 46°28′35″ ավ. ե.HGЯO |
Կարմիրավան, կիսավեր հայկական վանական համալիր է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի մոտ։ Ընդգրկված է Վաղուհասի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Եղել է մանրանկարչության կենտրոն։
Տեղադրություն
Վաղուհաս գյուղից դեպի հարավ-արևմուտք՝ 1 կմ հեռու, վտակների խառնարանի մոտ մնում են հին եկեղեցու և գյուղատեղիի ավերակները, որը տեղացիները անվանում են հին Վաղուհաս։ Այդ ավերակներից էլ վեր, մոտ 2-3 կմ հեռու, բարձր սարալանջին գտնվում է մի փոքր վանական համալիր, որը անուն չունի։ Տեղացիները կոչում են Կարմիր վանք[1]։
Նկարագրություն
Համալիրը բաղկացած է եկեղեցուց, գավթից, փոքր մատուռից, խցերի և այլ կառուցվածքների ավերակներից։
Եկեղեցին մի փոքր երկարավուն թաղածածկ շենք է, որին արևմուտքից կցված է փոքր գավիթը։ իսկ հարավ-արևելքից՝մի փոքր մատուռ։ Բոլոր շինությունները կառուցված են տեղական սպիտակավուն կրաքարի ճեղքված բեկորներով, քանի որ կրաքարի այս տեսակը փխրուն է, մեծ բլոկներով և սրբատաշ մշակելու համար անհարմար։ Եկեղեցին ունի երկու մուտք՝ արևմուտքից և հարավից։
Հուշարձանի հարավային և հյուսիսային պատերը չափազանց հաստ են. դրանց մեջ, գավթում, շինված են մեծ խորշեր, որոնցից և մուտքերն են բացվում դեպի եկեղեցու պատերի մեջ տեղավորված ավանդատները։
Վանական համալիրի պատերը շարված են անտաշ քարերով. այստեղ էլ ինչպես և ԼՂՀ այլ հուշարձանների վրա, պատերի մեջ ագուցված են նույն կրաքարից տափակ շերտեր, որոնց վար և գրված են արձանագրությունները։
Վանական համալիրի եկեղեցի շինել տվող Սակռի գերեզմանը գտնվում է գավթի ներսում։
Պատկերասրահ
Ծանոթագրություններ
- ↑ Մ. Բարխուդարյան, Արցախ, էջ 193
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կարմիրավան (վանք) կատեգորիայում։ |