|
---|
|
Անձնական տվյալներ |
---|
Ազգությունը |
սլովակ |
---|
Քաղաքացիությունը |
Չեխոսլովակիա Սլովակիա |
---|
Մականուն |
Պատինո |
---|
Ծննդյան ամսաթիվ |
դեկտեմբերի 18, 1947 (77 տարեկան) |
---|
Ծննդավայր |
Տրնավա, Չեխոսլովակիա |
---|
Հասակ |
178 սմ |
---|
Դիրք |
Պաշտպան, կիսապաշտպան |
---|
Ակումբային տեղեկություններ |
---|
Ներկա ակումբ |
ավարտել է կարիերան |
---|
Պատանեկան կարիերա |
---|
|
Բանիկ (Հանդլովա)
|
|
Մասնագիտական կարիերա* |
---|
Տարի |
Ակումբ |
Խաղ |
(Գոլ) |
---|
1965-1977
|
Սպարտակ (Տրնավա)
|
? (?)
|
1977-1980
|
Բոհեմիանս
|
? (?)
|
1980-1983
|
Լոկերեն
|
68 (0)
|
1984
|
Գենտ Զեեհավեն
|
? (?)
|
|
Ազգային հավաքական |
---|
|
Մարզչական կարիերա |
---|
1984-1988
|
Բոհեմիանս (երիտ.)
|
1988
|
Գրադեց Կրալովե
|
1990-1993
|
Զբրոյովկա
|
1993-1994
|
Սպարտա (Պրահա)
|
1995
|
Սպարտա Կրչ
|
2003-2004
|
Բոհեմիանս
|
օգնական
|
|
|
---|
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կարոլ Դոբիաշ (սլովակ.՝ Karol Dobiaš, 18 դեկտեմբերի, 1947, Տրնավա, Չեխոսլովակիա), սլովակ նախկին ֆուտբոլիստ, աջ պաշտպան և կիսապաշտպան, հետագայում դարձել է մարզիչ։
Կարիերա
Ակումբային
Կարոլ Դոբիաշն իր կարիերան սկսել է Հանդլովայի «Բանիկ» երիտասարդական ակումբում, 1965 թվականին տեղափոխվել է «Սպարտակ» (Տրնավա)։ Կարոլ Դոբիաշի՝ «Սպարտակում» խաղալու ժամանակաշրջանը համընկնում է ակումբի պատմության ամենահաջող շրջանին. «Սպարտակի» կազմում Դոբիաշը հինգ անգամ հաղթել է Չեխոսլովակիայի առաջնությունում, երեք անգամ դարձել Չեխոսլովակիայի գավաթակիր, իսկ 1967 թվականին հաղթել է Միտրոպայի գավաթի առաջնությունում։ 1968/69 մրցաշրջանում «Սպարտակը» հասել է մինչև Եվրոպական չեմպիոնների գավաթի առաջնության կիսաեզրափակիչ, որտեղ երկու խաղերի արդյունքում զիջել է Ամստերդամի «Այաքսին»։ 1970 և 1971 թվականներին Կարոլ Դոբիաշը ճանաչվել է Չեխոսլովակիայի լավագույն ֆուտբոլիստ[1]։ 1977 թվականին Դոբիաշը տեղափոխվել է Պրահայի «Բոհեմիանս»,իսկ 1980 թվականին՝ բելգիական «Լոկերեն» ակումբ, որտեղ խաղացել է մինչև 1983 թվականը։
Հավաքականում
Կարոլ Դոբիաշը Չեխոսլովակիայի հավաքականում սկսել է խաղալ 1967 թվականի մայիսի 3-ից՝ մասնակցելով Բազելում տեղի ունեցած Շվեյցարիայի հավաքականի դեմ ընկերական խաղին. Դոբիաշն այդ խաղում դաշտում անցկացրել է 64 րոպե, որից հետո նրան փոխարինել է Վլադիմիր Տաբորսկին[2]։ Դոբիաշը մասնակցել է 1970 թվականի աշխարհի առաջնությանը՝ առանց փոխարինման մասնակցելով բոլոր երեք խաղերին[3]։ Չեխոսլովակիայի հավաքականի կազմում Կարոլ Դոբիաշը 1976 թվականին դարձել է Եվրոպայի չեմպիոն. եզրափակիչ խաղի 25-րդ րոպեին՝ Ֆրանց Բեկենբաուերի թույլ տված սխալից հետո, Դոբիաշը խփում է երկրորդ գոլը գերմանացիների դարպասը[4]։ 1980 թվականի աշխարհի առաջնության ժամանակ Դոբիաշը ներկայացվել է հավաքականի խաղացողների նախնական ցանկում, սակայն առաջնությանը չի մասնակցել[3]։ Հավաքականի կազմում Կարոլ Դոբիաշն իր վերջին խաղն անցկացրել է 1980 թվականի մարտի 26-ին. այս անգամ, ինչպես և հավաքականի կազմում Դոբիաշի առաջին խաղի դեպքում էր, Չեխոսլովակիայի հավաքականը Բազելում խաղում էր Շվեյցարիայի հավաքականի դեմ։ Հավաքականի կազմում Դոբիաշն անցկացրել է 67 հանդիպում և խփել 6 գոլ[3]։
Մարզչական
Որպես մարզիչ՝ Կարոլ Դոբիաշը չորս տարի աշխատել է «Բոհեմիանս» ակումբի երիտասարդական թիմի հետ, իսկ 1988 թվականին գլխավորել է «Գրադեց Կրալովե» ակումբը, բայց շուտով հեռացվել է աշխատանքից։ 1990 թվականի սեպտեմբերին Դոբիաշը դարձել է Բռնոյի «Զբրոյովկա» ակումբի գլխավոր մարզիչ, սակայն Դոբիաշի գլխավորությամբ անցկացված առաջին մրցաշրջանն անհաջող էր ակումբի համար. առաջնության մասնակիցների շարքում զբաղեցնելով վերջին տեղը՝ թիմը լքեց Առաջին լիգան (այդ ժամանակ ակումբը կոչվում էր «Բոբի Բռնո»)։ 1993/94 մրցաշրջանում Կարոլ Դոբիաշը մարզել է Պրահայի «Սպարտա» ակումբը, որի հետ հաղթել է Չեխիայի առաջին առաջնությունում։ Ավելի ուշ նա գլխավորել է «Սպարտա Կրչ» ակումբը, որպես սկաուտ աշխատել է «Սպարտայում», իսկ 2003/04 մրցաշրջանում եղել է «Բոհեմիանս» ակումբի մարզչի օգնական։
2008 թվականի Եվրոպայի առաջնության ժամանակ եղել է Eurosport հեռուստաալիքի չեխական տարբերակի մեկնաբան։
Նվաճումներ
Որպես խաղացող
- Եվրոպայի չեմպիոն - 1976
- Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր - 1980
- Չեխոսլովակիայի չեմպիոն (5) - 1967/68, 1968/69, 1969/70, 1970/71, 1972/73
- Չեխոսլովակիայի գավաթակիր (3) - 1966/67, 1970/71, 1974/75
- Եվրոպական չեմպիոնների գավաթի առաջնության կիսաեզրափակչի մասնակից - 1968/69
- Միտրոպայի գավաթակիր - 1967
- Չեխոսլովակիայի տարվա ֆուտբոլիստ (2) - 1970, 1971
Որպես մարզիչ
- Չեխիայի չեմպիոն - 1993/94
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ