Կելսին ծնվել է 1991 թվականի սեպտեմբերի 9-ին Կոլումբիայում, Հարավային Կարոլինա նահանգ։ Նա չինացու և չեխի խառնուրդ է։ Նա ունի փոքր քույր և եղբայր։ Եղբայրը Կելսիից փոքր է 2 տարով, իսկ փոքր քույրը՝ 8 տարով։ Ներկայումս Չոուն հաճախում է Նյու ՅորքիԿոլումբիայի համալսարանը։ 2013 թվականից Կելսին հանդիպում է բրիտանացի դերասան Ուիլյամ Մոուզլիի հետ, որի հետ ծանոթացել է «Վազիր» ֆիլմում։
Կարիերա
Կելսի Չոուն ստացել է իր առաջին դերը 2005 թվականին հեռուստատեսությունում։ Նա խաղացել է Ջիջի Սիլվերի երկրորդական դերը «Մի ծառի բլուրը» ֆիլմում, որը հայտնվեց էկրանների վրա 2009 թվականին[2][3]։ 2010 թվականի վերջին Կելսին սկսել է նկարահանվել Disney XD հեռուստատեսության «Երկու թագավորները» հեռուստասերիալում։ 2015 թվականի վերջին նկարահանվել է «Պատանի գայլը» հեռուստասերիալի 5-րդ եթերաշրջանում, որտեղ խաղացել է երկրորդական դեր։