Կեյսմյաե աշտարակ
Տեսակ | fortified tower? |
---|---|
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Տալլին |
Մասն է | Տալլինի պատեր |
Կեյսմյաե աշտարակ (էստ․՝ Köismäe torn - Պարանի լեռան աշտարակ), աշտարակ Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում։ Պայտաձև հիմք ունեցող աշտարակը գտնվում է Տալլինի պատի արևմտյան հատվածում՝ Լյովենշեդո ու Պլատե աշտարակների միջև[1]։
Կեյսմյա աշտարակը կառուցվել է 1360 թվականին և մինչև օրս պահպանվում է գրեթե անվնաս։ 2003 թվականից աշտարակում անցկացվում են ներկայացումներ ու ցուցահանդեսներ, աշտարակը ներառված է Տալլինի քաղաքային թատրոնի կազմում[2]։
Աշտարակն այդպես է կոչվել պարանների հյուսման՝ ոչ հեռու գտնվող արհեստանոցի պատճառով։
Պատմություն
1360 թվականին աշտարակը երեքհարկանի էր և ուներ 13, 3 մ բարձրություն։ Առաջին հարկը օգտագործվում էր որպես պահեստ, իսկ մյուս երկուսն ունեին պաշտպանական նշանակություն։
1436-1437 թվականներին ավելացվել են աշտարակի բարձրությունն ու արտաքին պատերի հաստությունը։ 16 մ բարձրություն ունեցող աշտարակի վրա ավելացրին նաև պաշտպանական նշանակություն ունեցող փայտե հարկ։
Հետագայում ավելացվել է ևս երկու հարկ, և 1520 թվականին աշտարակը ձեռք է բերել ներկայիս բարձրությունը՝ 26,5 մ։ Որպես պահեստ օգտագործվում էին առաջին երեք հարկեր։
1935 թվականին աշտարակը որոշակիորեն վերանորոգվել է, իսկ 1965 թվականին վերակառուցվել է։ Վերակառուցման ընթացքում կառուցվել է կղմինդրե բարձր տանիք։ Աշտարակը կրկին վերանորոգվել է 2000 թվականին։ Վերանորոգվել են հարկերի միջնապատերն ու փայտե առաստաղները, տեղադրվել են նոր աստիճաններ, փոխվեց տանիքի կղմինդրը և այլն։ Այս վերակառուցման ընթացքում անցկացվել են նաև պեղումներ։
Ծանոթագրություններ
- ↑ Ragnar Nurk: Eine Aussicht auf Reval (Tallinn) samt ihrer Befestigungen. Übersetzung aus dem Estnischen von Marju und Olaf Mertelsmann. In: Baltic Journal of Art History. Bd. 6 (2013), ISSN 1736-8812, S. 47–68, hier S. 60 (PDF; 513 kB; Abstract/Zusammenfassung (englisch): ; zu den Stadtansichten von Karl (Carl) Ferdinand von Kügelgen, besonders „Eine Aussicht auf Reval von der Patkul-Treppe aus“, Ölgemälde, ca. 1830–1831, Estnisches Kunstmuseum).
- ↑ Thorsten Altheide, Heli Rahkema: CityTrip Tallinn (= Reihe CityTrip). 4., neu bearb. und komplett aktualis. Aufl. Reise Know-How Verlag Peter Rump, Bielefeld 2016, ISBN 978-3-8317-2815-2, S. 33.