Կենձի Միյամոտո
Կենձի Միյամոտո ճապ.՝ 宮本顕治 | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 17, 1908[1] |
Ծննդավայր | Hikari, Յամագուտի, Ճապոնիա |
Մահացել է | հուլիսի 18, 2007[2][1] (98 տարեկան) |
Մահվան վայր | Տոկիո, Տոկիո, Ճապոնիա |
Քաղաքացիություն | Ճապոնիա |
Կրթություն | Տոկիոյի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և գրական քննադատ |
Ամուսին | Yuriko Miyamoto? և Sueko Ōmori? |
Զբաղեցրած պաշտոններ | Ճապոնիայի Խորհրդարանի անդամ |
Կուսակցություն | Ճապոնիայի կոմունիստական կուսակցություն |
Kenji Miyamoto (politician) Վիքիպահեստում |
Կենձի Միյամոտո (ճապ.՝ 宮本 顕治, հոկտեմբերի 17, 1908[1], Hikari, Յամագուտի, Ճապոնիա - հուլիսի 18, 2007[2][1], Տոկիո, Տոկիո, Ճապոնիա), ճապոնացի կոմունիստ քաղաքական գործիչ, Ճապոնիայի կոմունիստական կուսակցության (ՃԿԿ) անդամ (1931)։
Ավարտել է Տոկիոյի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը (1932)։ 1930-1932 թվականներին մասնակցել է ուսանողական շարժումներին։ 1932 թվականին աշխատել է ՃԿԿ ԿԿ պրոպագանդայի և ագիտացիայի բաժնում։ 1933 թվականին ընտրվել է ՃԿԿ ԿԿ, ԿԿ քարտուղարության և քաղբյուրոյի անդամ։ 1933-1945 թվականներին եղել է բանտարկության մեջ՝ ոստիկանին մահացու ծեծելու մեղադրանքով։ 1945 թվականից ՃԿԿ ԿԿ, 1946 թվականից՝ քաղբյուրոյի (1955 թվականից՝ Նախագահության) անդամ։ 1946-1949 թվականներին՝ ՃԿԿ տեսական օրգան «Ձենեյ» ամսագրի խմբագիր։ 1947-1950 թվականներին՝ կուսակցության վերահսկիչ հանձնաժողովի նախագահ։ 1955-1958 թվականներին ՃԿԿ ԿԿ քարտուղար, «Ակահատա» թերթի գլխավոր խմբագիր (մինչև 1957 թվականը)։ 1958-1970 թվականներին՝ ՃԿԿ ԿԿ գլխավոր քարտուղար, 1964 թվականից՝ Նախագահության մշտական բյուրոյի անդամ, 1970 թվականից՝ ՃԿԿ ԿԿ Նախագահության նախագահ։
Ծանոթագրություններ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կենձի Միյամոտո» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 552)։ |