Կենտավրոս (ՀՄՄ)
Կենտավրոս ΚΕΝΤΑΥΡΟΣ | |
---|---|
Պատկեր:ELBO Kentaurus.jpg | |
Հիմնական տվյալներ | |
Դասակարգ | Հետևակային մարտական մեքենա |
Երկիր | ![]() |
Քաշ, տ. | 19,8 |
Անձնակազմ | 3 |
Դեսանտ | 8 |
Պատմություն | |
Նախագծող | Rheinmetall AG |
Արտադրող | ELBO |
Չափեր | |
Կորպուսի երկարություն, մմ | 5,98 |
Երկարությունը թնդանոթով, մմ | 6,28 |
Կորպուսի լայնություն, մմ | 2,55 |
Բարձրություն, մմ | 2,45 |
Զրահապատում | |
Զրահի տիպ | պողպատ |
Կորպուսի ճակատ, մմ/աստ. | 25 մմ APDS կճեպերից |
Սպառազինություն | |
Թնդանոթի տրամաչափ և մակնիշ | 30-մմ Elliniki Biomihania Oplon |
Թնդանոթի տիպ | ավտոմատ |
Թնդանոթի մարտական լրակազմ | 200+198 |
Ուղղաձիգ նշանառման անկյուններ, աստ. | +45/-10 |
Հորիզոնական նշանառման անկյուններ, աստ. | 360 |
Նշանոցներ | ցերեկ / գիշեր ջերմային պատկեր |
Գնդացիրներ | 1 × 7,62-մմ MG3 |
Շարժականություն | |
Շարժիչի հզորություն, ձիաուժ | 420 |
Արագությունը խճուղով, կմ/ժ | 75 |
Запас хода խճուղով, կմ | 500 |
Տեսակարար հզորություն, ձիաուժ/տ | 21,12 |
Կախոցի տիպ | անհատական |
Հաղթահարվող բարձունք, աստ. | 30 |
Հաղթահարվող պատնեշ, մ | 0,85 |
Հաղթահարվող խրամ,մ | 1,15 |
Հաղթահարվող ծանծաղուտ, մ | 1,5 |
«Կենտավրոս», հետևակային մարտական մեքենա, մշակված է հունական ELBO ինժեներական ընկերության կողմից։
Ստեղծման պատմություն
Հունական ՀՄՄ-ի անունը առաջացել է դիցաբանական էակ՝ Կենտավրոսի (երբեմն Ցենտավրոսների) անունից։ Լեոնիդաս - 2 զրահատեխնիկայի ստեղծման դադարեցումից հետո, մի շարք այլ բարելավումների և եվրոպական ընկերությունների հետ համատեղ ուսումնասիրությունների արդյունքում, ELBO-ն իր նախաձեռնությամբ սկսեց ստեղծել նոր ՀՄՄ Հունաստանի ցամաքային զորքերի տեխնիկական նշանակման համար։
Հունական հետևակային մարտական նոր «Կենտավրոս» մեքենան («ΚΕΝΤΑΥΡΟΣ») պաշտոնապես ներկայացվեց 1998 թվականին Աթենքում անցկացվող «Defendory Arms Exhibition» զենքի միջազգային ցուցահանդեսում։ Այդ ժամանակ «Կենտավրոս»-ը կատարյալ ՀՄՄ-ներից մեկն էր։
Մեքենան ստեղծվել է որպես հետախուզվող զրահապատ մարտական տեխնիկայի ընտանիքի հիմք, որը նախատեսված է խնդիրների լայն շրջանակ լուծելու համար։ 2001 թվականի կեսերին նախապատրաստվել էր ՀՄՄ- ի պաշտոնական թեստային զեկույց, որում նշվում էին մեքենայական աշխատանքների հնարավոր կատարելագործման ոլորտները՝ Հունաստանի Պաշտպանության նախարարության պահանջները բավարարելու համար։ Հաշվի առնելով 2002 թվականին «Լեոպարդ 2» հիմնական տանկի ունակությունները, ցամաքային ուժերը պահանջում էին հետևակային մարտական մեքենաներ՝ բարելավված բնութագրերով։ 2002 թվականի վերջին Հունաստանի պաշտպանության նախարարությունը ELBO-ի հետ կնքեց պայմանագիր՝ հունական բանակի համար «Կենտավրոս»-ի պատրաստումը ավարտելու համար։ Նախատեսված էր հետևակային մարտական տեխնիկայի առաջին խմբաքանակի համար`140-150 մեքենա, բայց 2003 թվականին, բյուջետային սահմանափակումների պատճառով, նախնական պայմանագիրը չեղարկվեց։
Ընդհանուր դասավորությունը
ՀՄՄ «Կենտավրոս»-ի հորինվածքը դասական է։ Աջ մասում տեղադրված է МТО-ն, նրանից ձախ՝ վարորդի նստատեղը, հետևում՝ մարտական խցիկը։ Վարորդը դուրս է գալիս կամ ներս է մտնում իր գլխավերևում գտնվող խցիկի միջոցով։ Մեքենայի հրամանատարի տեղը գտնվում է վարորդի անմիջապես հետևում։
ՀՄՄ-ի կորպուսը պատրաստված է պողպատից։ Վերին ճակատային մասի թեքության անկյունը (ուղղահայացից) մոտ 60 աստիճան է։ Աշտարակը մեկ տեղանոց է,E8 տիպի, որը մշակվել է Rheinmetal-ի կողմից, Ground Systems Division (նախկինում KUKA), տեղակայված է մեքենայի երկայնական առանցքի աջ կողմում։
Սպառազինություն
Հիմնական սպառազինությունը 30 մմ տրամաչափով «Mauser» թնդանոթն է, 200 փամփուշտով։ Եվս 198 փամփուշտ կա զինապահեստում։ Կրակոցի ռեժիմը՝ մեկական կամ ավտոմատ։ Կրակի գծի բարձրությունը 2.08 մ է։ Հնարավոր է տեղադրել այլ հրետանային համակարգեր, ինչպիսիք են 30 մմ ատրճանակ Bushmaster II-ը։ Հրդեհային կառավարման համակարգը՝ թվային (TOXOTIS)։
Մեքենայի կարևորագույն առանձնահատկությունն է նրա ցածր տեսանելիությունը։ Գոյություն ունի մեքենայի լազերային ճառագայթահարման վերաբերյալ նախազգուշացման համակարգ, որը ցանկության դեպքում ընտրում է ճառագայթող լազերային ուղղության ցուցիչը[1]։
Պաշտպանություն
Ստանդարտ կոնֆիգուրացիայում (19,8 տոննա մարտական քաշով), կորպուսի ճակատային մասն ապահովում է պաշտպանություն APDS տիպի 25 մմ տրամաչափով զրահաբաճկոնային փամփուշտներից`400 մ հեռավորությունից, նաև ապահովում է անվտանգություն և 7,62մմ-անոց HATO տեսակի փամփուշտներից զրոյական հեռավորությունից[2].։ ՀՄՄ-ի անվտանգության մակարդակը բարձրացնելու համար անհրաժեշտ եղավ տեղադրել լրացուցիչ սպառազինություն մեքենայի կեռի և պտուտահաստոցի վրա։ Այն նաև ապահովում է պաշտպանություն 155 մմ բեկորների հարվածից։ Ըստ մշակողի՝ ՀՄՄ-ն ունի դիմադրության բարձր մակարդակ՝ ուղղված ոչ ուղղորդող գործողությունների հակահետևակային ականների դեմ։ Հաճախորդի խնդրանքով՝ զրահապատ մասի մասնատման հավանականությունը իջեցնելու համար, դեսանտի կաբինետը հագեցած է հակաբեկորային ծածկույթով։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- «ELBO Kentaurus armoured infantry fighting vehicle (Greece)» (անգլերեն). Jane's Information Group — страница «Кентаврос» на сайте Jane's Information Group. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 31-ին.