1991 թ. մայիսի 26-ից մինչև հունիսի 2-ը UNCAF-ի ազգերի գավաթ անվան տակ Կոստա Ռիկայում տեղի ունեցավ Կենտրոնամերիկյան ֆուտբոլային միության՝ UNCAF-ի առաջին առաջնությունը։ Այն կատարում էր նաև 1991 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի կենտրոնամերիկյան զոնայի ընտրական մրցաշարի դեր, որի արդյունքներով խաղարկվեցին երեք ուղեգրեր։
Որակավորում
UNCAF-ի ազգերի գավաթի եզրափակիչ մրցաշարին մասնակցելու իրավունք ավտոմատ կերպով ստացան մրցաշարի կազմակերպիչ Կոստա Ռիկան, ինչպես նաև Գվատեմալան։ Մյուս երկու ուղեգրերը խաղարկվեցին երկու ընտրական զույգերում։